Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Հենց այսպես էլ ապրում ենք

Միքայել
Հեղինակ`
Միքայել
11:23, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Հենց այսպես էլ ապրում ենք
    
Եթե կա գոնե մի ոստիկան, որը խնջույքի ժամանակ խմում է հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկի կենացը, եթե կա գոնե մի բարձրաստիճան պաշտոնյա, որը վստահ է, որ հիմնական գործառույթը բյուջեն գողանալն է, եթե մեր կողքին ապրում է մարդ, որը կարծում է, թե պաշտոնյաները պետք է գողանան բյուջեն, իսկ իրենք ինչ կարող են, եթե մեծահարուստը ճաշարանների ցանց է կառուցում եւ հպարտանում դրանով, եթե գոնե մի մարդ նորմալ է համարում, որ պաշտոնյաներն իրենց պետք է խաբեն, իսկ իրենք իրենց բաժին սեւ հացն ուտեն, եթե մեր համերկրացիներից մեկը շարունակ կրկնում է, թե սա երկիր չէ եւ այստեղ երախաներն ապագան չունեն, եւ մենք երբեք լավ չենք ապրելու, ապա հաստատ այս երկիրը ունենալու հազարավոր խնդիրներ եւ այդ խնդիրները միայն շատանալու են:

    
Եւ ո՞րն է զարգացման ճանապարհը կամ ինչպես անենք, որ վերջապես հայ մարդը հավատա, որ ինքը եւս կարող է լավ ապրել գոնե այնպես, ինչպես չեխն ու սլովակը, լիտվացին կամ լեհը:

    
Ամենից շատ պարզ է: Ընդամենը պետք է այս երկրի երակների մեջ թարմ միտք եւ գաղափարներ ներարկել, որ միլիարդատերն ամաչի ճաշարաններ բացելուց եւ անցնի ավելի լուրջ խնդիրների լուծմանը, որ հանցագործի կենաց խմող ոստիկանը ոչ միայն պաշտոնանկ արվի, այլ բանտում հայտնվի, ճիշտ այն քննիչի կողքին, ով իր որոշումով հանցագործին ազատ է արձակել, որն էլ շարունակել է մարդկային կյանքեր խլել: Եւ երբ հանցագործն իր տեղում լինի, իսկ բյուջեն գողացող պաշտոնյան նրա կողքին, ապա արդեն, հավատեացեք, չի լինի մի մարդ, ով ասի, թե այս երկիրը երկիր չէ, իսկ ով էլ որ իներցիայով նման միտք հայտնի, հաստատ մռութին կուտի:

    
Իսկ քանի դեռ ամեն ինչ նախկինի նման է, ապա խնդիրներն ավելանալու են, կյանքի որակն ընկնելու է, արտագաղթը շարունակվելու է, իսկ այստեղ ապրող ժողովրդի որակն էլ ավելի ցածր մակարդակներում է հայտնվելու, եւ ինչպես չհայտնվի, եթե մենք համառորեն չենք նկատում կրթության ոլորտում տիրող սարսափելի վիճակը: Ի դեպ, չենք նկատում, քանի որ մենք մինչեւ ականջները խրված ենք ճահճի մեջ:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2641 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ