Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 21 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Վարչապետի այսօրվա միջամտության մասին փոխանակ լռեին, մի բան էլ փառաբանական սոուսի տակ գրեցին ու բարձրաձայնեցին

Միքայել
Հեղինակ`
Միքայել
09:07, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Վարչապետի այսօրվա միջամտության մասին փոխանակ լռեին, մի բան էլ փառաբանական սոուսի տակ գրեցին ու բարձրաձայնեցին

Ցանկացած երկրում արդարադատությունը բռնաբարվում է առաջին հերթին «արդարադատություն իրականացնելու» հանձնարակականներով կամ հրամաններով։ Ընդ որում էն, ինչ էսօր արվեց, նորություն չի մեր երկրի քաղաքական պատմության համար։

Մեր մոտ սովորական պրակտիկա է, երբ աղմկոտ գործերի դեպքում հանկարծ հատուկ միջամտություններ ա լինում «վերևներից», իբր ցույց տալու համար, որ խնդիրը էնքան լուրջ է, որ վերևները միջամտում են հարցին, որը հարցը արդար լուծում ստանա, խիստ պատիժ սահմանվի և այլն։

Ու երբևէ որևէ միջամտող երևի մտքով չի էլ անցկացրել, որ դրանով ամենաւոժղ հարվածն է հասցնում դեպքի անաչառ քննությանը, հետագայում՝ դատավարությանը, ընդհանուր առմամբ դատակամն համակարգին ու արդրադատությանը։ Ընդհակառակը սա ներկայացվում ա որպես հարցով մտահոգվելու փաստ, հատկապես եթե պաշտոնյան արձակուրդում էր։ Ու սա ոչ առաջին դեպքն էր, ոչ էլ վերջինն ա լինելու։

Մենք անձնավորված համակարգերն ու գործողությունները պաշտող ազգ ենք, մենք թագավոր սիրող ազգ ենք, արդար ղեկավար կամ կառավաիչ սիրող ազգ ենք, ժողովրդին սիրող ու ժոողվրդի հոգսով տապակվող գործիչներ սիրող ագզ ենք, փրկիչներ սիրող ազգ ենք, ու եթե դրանք չեղան, մենք մեր ձեռքով դրանց կարտադրենք։

Դրա համար մեր մոտ արդարադատությունն էլ պիտի իրականացվի անձնավորված, ինչ-որ մեկի միջամտությանմբ, հանձնարականով կամ հրամանով, ու եթե տենց բան եղել է, փոխանակ ազգովի ամաչենք ու գետինը մտնենք, որ նման պրակտիկա կա, մի բան էլ բարձրաձայնում ենք ու հպարտանում նման դեպքերով․ եթե էսինչը զանգել-ասել է, ուրեմն հարցը հաստատ մինչև վերջ կտանեն, կարանք գիշերը հանգիստ քնենք։

Դրա համար էլ էսօրվա վարչապետի միջամտության մասին փոխանակ լավագույն դեպքում լռեին, մի բան էլ գովասանական ու փառաբանական սոուսի տակ գրեցին ու բարձրաձայնեցին բազմաթիվ լրատվամիջոցներ, չհասկանալով, որ իրենց մեծ ներդրումը ունեցան Հայաստանում արդարադատությանը հերթական անգամ ուժեղ ապտակ հասցնելու գործում։

Հ․Գ․ Մի անգամ էլ ասեմ, որ վարչապետը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինն ա լինելու։ Եզակի դեպք չի էլի, հակառակը, շատ օրինաչափ դեպք է: Կեցցե հայաստանյան «ասովի» արդարադատությունը։

Վլադ Հովհաննիսյան. Ֆեյսբուք

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3290 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ