Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Ջորջ Բեռնարդ Շոուի ուսուցանող աֆորիզմները

20:43, երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ.
Ջորջ Բեռնարդ Շոուի ուսուցանող աֆորիզմները
    
    
     Իռլանդական ծագումով, անգլիացի դրամատուրգ Ջորջ Բեռնարդ Շոուն պատմության մեջ մեկն է այն երկու մարդկանցից (երկրորդը Բոբ Դիլանն է), ով արժանացել է

և´ Նոբելյան մրցանակի և´ Օսկար կինոմրցանակի ։

Նոբելյան մրցանակի Շոուն արժանացել է 1925 թվականին, «Սստեղծագործության համար, որը տոգորված է մարդասիրությամբ և իդեալիզմով, ցայտուն երգիծանքով, որը հաճախ զուգորդվում բացառիկ բանաստեղծական գեղեցկությամբ» ։1938 թվականին՝ Օսկար կինոմրցանակի Պիգմալիոն կինոնկարի սցենարի համար։
    
     Զբաղվել է լրագրությամբ և գրականությամբ, եղել է երաժշտական ու թատերական քննադատ։
     Ստորև ներկայացնում եմ մեծ դրամատուրգի ուսուցանող աֆորիզմները, որոնք կօգնեն ձերբազատվել ծուլությունից և անընդհատ փնթփնթալուց։
    
     1 Աշխարհը բաղկացած է անբաններից, ովքեր ցանկանում են հարստանալ առանց աշխատելու և տխմարներից, ովքեր պատրաստ են միշտ աշխատել առանց հարստանալու։
     2․ Աշխատեք ձեռք բերել այն, ինչը սիրում եք, հակառակ դեպքում ստիպված կլինեք սիրել այն ինչը ստացել եք։
     3․ Ծերանալը ձանձալի է, բայց դա միակ տարբերակն է երկար ապրելու։
     4 Միակ դասը, որ պետք է քաղել պատմությունից, այն է, որ մարդիկ երբեք դասեր չեն քաղում պատմությունից։
     5․ Եթե դու ունես մեկ խնձոր և ես ունեմ մեկ խնձոր, և եթե մենք փոխանակենք այդ խնձորները, արդյունքում երկուսս էլ կունենանք մեկ խնձոր։ Իսկ եթե դուք ունեք գաղափար և ես ունեմ գաղափար, ապա դրանք փոխանակելու դեպքում ամեն մեկս կունենանք երկու գաղափար։
     6․ Հեղինակությունը մակ է, որը մարդը պետք է կրի այնպես ինչպես կրում է հագուստը։
     7․ Մարդը, ով ոչնչի չի հավատում, վախենում է ամեն ինչից։
     8․ Հիմա, երբ մենք սովորեցինք սավառնել օդում ինչպես թռչունները, լողալ ջրում իչնպես ձկները, մեզ մնում է միայն սովորել մի բան․ ապրել ցամաքում որպես մարդիկ։
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2269 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ