Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Բաբլոյան կենտրոնում հիվանդներին այլևս չեն ընդունում

Միքայել
Հեղինակ`
Միքայել
18:02, երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ.
Բաբլոյան կենտրոնում հիվանդներին այլևս չեն ընդունում
    
Սուր շնչառական վարակներով պայմանավորված բժշկական կենտրոններ դիմողների հոսքն այդպես էլ չի դադարում: Երեւանում մանկական բուժհաստատությունները վերջին շրջանում աշխատում են գերծանրաբեռնված: «Արաբկիր» բժշկական կենտրոնում սուր շնչառական վարակներով դիմող քաղաքացիների թվի աճ նկատվել է դեռևս դեկտեմբեր ամսվա երկրորդ կեսից, իսկ արդեն 2018 թվականի սկզբին այն հասել է իր գագաթնակետին:

    
Այսօր այցելելով Արաբկիր բժշկական կենտրոն, Armlur.am-ի նկարահանող խումբը նկատեց գրություններ, որոնք փաստում էին, որ ազատ հիվանդասենյակներ չլինելու պատճառով քաղաքացիների ընդունելությունը ժամանակավորապես դադարեցված է: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ղեկավար Գոհար Ձվակերյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե տարեվերջից մինչ այսօր եղել է օր, երբ բուժհաստատություն դիմողների թիվը մեկ օրում գերազանցել է 150-ը:

    
Եվ չնայած ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սուր շնչառական վարակների և գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին, սակայն դեպի բժշկական կենտրոններ հոսքն այդպես էլ չի դադարում ու հիվանդների քանակն էլ կարծես չի պակասում: Պարզապես անհասկանալի է նախարար Լեւոն Ալթունյանի եւ նախարարության հանգիստ կեցվածքը այս իրավիճակում, երբ անգամ մասնավոր հիվանդանոցներն են հրաժարվում հիվանդներին ընդունել:

    
Ներկայումս մայրաքաղաքի մանկական հիվանդանոցներում հոսպիտալացված 360 հիվանդների մեծ մասը` 0-2 տարեկան երեխաներ են: Հավելենք, որ գրիպի համաճարակը տիրել է Եվրոպային: 2017 թվականի վերջին երկու ամիսների ընթացքում երկրում գրիպից մահացության 31 դեպք է գրանցվել։

    
Գրիպի համաճարակ է գրանցվել նաև Շվեյցարիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում և Թուրքիայում։ Գրիպը մոլեգնում է նաև ԱՄՆ 36 նահանգներում։ Միայն Վաշինգտոնում արդեն քսան մահ է գրանցվել։ ՉՆայած վերը նշված տվյալներին, ՀՀ առողջապահության նախարարությունից փաստում են, որ ՀՀ-ում մահացության դեպք դեռևս չի գրանցվել:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3974 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ