Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Դաշնակների բենզինը պրծել է

Միքայել
Հեղինակ`
Միքայել
11:45, երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ.
Դաշնակների բենզինը պրծել է

Վերջին ամսվա թանկացումների մասին խոսում են վաղուց և շատ: Թվարկվում են այն բոլոր ապրանքատեսակները, որոնք ենթարկվել են գնաճի ներգործությանը, ընդ որում՝ գրեթե բոլոր դեպքերի համար մարդիկ հավատացած են, որ սա արհեստական բարձրացում էր և մի փոքր վերահսկողության դեպքում մենք կարող էինք ունենալ միանգամայն այլ պատկեր:

Սրա հետ մեկտեղ, ինչպես հայտնի է, հունվարի 1-ից երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքատեսակների մասով ևս թանկացումներ են սպասվում, քանի որ Հայաստանում ուժի մեջ են մտնում ԵՏՄ մաքսային դրույքաչափերը: Ընդ որում, սպասվում է 800 անուն լայն սպառման ապրանքների թանկացում: Ահա նման աղետալի պատկեր ունենալու պայմաններում այսօր Դաշնակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել է մի ուսումնասիրություն, որը վերաբերում է ոչ թե ընդհանուր գնաճին, այլ ընդամենը բենզինի, սեղմված գազի, դիզվառելիքի թանկացմանը, ինչը պայմանավորված է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով:

Դաշնակները հիմնավորումներ, փաստարկներ, օրենսդրական դրույթներ են մեջբերում` փորձելով հիմնավորել այն փաստը, որ վառելիքի մանրածախ շուկայում միասնական գնային քաղաքականությունը կարող է վկայել հակամրցակցային համաձայնության մասին: «Դիզելային վառելիքի շուկայում գործում են սահմանափակ թվով կազմակերպություններ՝ Ֆլեշը, Ռան-ՕՅԼ-ը, ՍԻՓԻԷՍՕԻԼՔՈՐՓՈՐԵՅՇՆ-ը և այլն: Անշուշտ, մանրածախ շուկայում միասնական գնային քաղաքականությունը կարող է վկայել հակամրցակցային համաձայնության մասին, ինչը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության առարկա պետք է դառնա», - գրում են նրանք:

Սակայն այս դիտարկումները ոչ միայն հանրահայտ էին, այլև մի փոքր էլ ուշացած: Եթե կար փոփոխությունների կանխատեսումը, ապա հնարավոր էր դրա մասին ահազանգել շաբաթներ առաջ և ձեռնարկել քայլեր, որոնք կարող էին զսպել գների կատաղի թռիչքը: Սակայն ՀՅԴ-ն դա չի արել, սպասել է, որ տոներն էլ ավարտվեն և նոր միայն շեփոր է հնչեցնում ինչ-որ գաղտնի համաձայնության ու գնային ագրեսիայի մասին: Իսկ դա ոչ միայն արժեզրկված է, այլև երկիմաստ:

Ինչո՞ւ են դաշնակները շեշտը դրել հատկապես բենզինի շուկայի վրա և ինչո՞ւ են խոհեմաբար շրջանցում մյուս շուկաները: Մի՞թե այնտեղ ամեն բան օրինական է ու ոչ մի ներքին պայմանավորվածություն չկա: Իհարկե, կա: Բայց ՀՅԴ-ին բենզին է պետք, էժան բենզին, որովհետև ինչ-որ տեղ, ինչ-որ ձևով վնասներ են կրում նրանց անձնական կամ գուցե կուսակցական շահերը:

Մյուս կողմից էլ` հարկ է նկատել, որ դաշնակներն այս թեման ընտրել են պոպուլիստական դիվիդենդներ շահելու համար առաջիկա ընտրությունների ֆոնին, երբ պետք է թեթևակիորեն խայթել կառավարությանը` ցուցադրելու ատամների սրությունը, բայց ընդհանուր առմամբ փակ բերանների քաղաքականությունը նրանց սրտով է, եթե իրենց ոչ ոք չնեղացնի:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
2318 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ