Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Աբովյանում մեկնարկեց ձմեռային զորակոչը

22:07, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
Աբովյանում մեկնարկեց ձմեռային զորակոչը

Այսօր ինչպես մեր ողջ Հանրապետությունում, այնպես էլ Աբովյանում մեկնարկեց ձմեռային զորակոչը։
     Նորակոչիկներին բարձր տրամադրությամբ բանակ ճանապարհելու համար Աբովյանի զինվորական կոմիսարիատում տեղի ունեցավ տոնական միջոցառում, որին ներկա գտնվեց և ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը։

Նա նախ ողջունեց 2018 թվականի առաջին զորակոչի ենթակա երիտասարդներին՝ ընդգծելով բանակի կարևորությունը մեր պետության ու ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ Համայնքի ղեկավարը շեշտեց, որ իրական հպարտություն է ազգային բանակում ծառայելը։ Առաջարկելով բանակն ընկալել իբրև Հայաստանի անվտանգության իրական երաշխավորող ինստիտուտ՝ Վահագն Գևորգյանը կոչ արեց քաջաբար ու հպարտությամբ կատարել պարտքը հայրենիքի առաջ։
     Աբովյան համայնքի ղեկավարը բոլոր զորակոչվողներին մաղթեց խաղաղ ու անփորձանք ծառայություն։
     Հատուկ շեշտելով խաղաղության նշանակությունը՝ Վ․ Գևորգյանը համոզմունք հայտնեց, որ հայկական զինված ուժերը ունեն բավարար կորով ու քաջություն՝ հակառակորդի ագրեսիային արժանվույն դիմագրավելու ու հակահարված տալու համար։

Համայնքի ղեկավարը համբերություն մաղթեց նաև նորակոչիկների ծնողներին՝ իր երախտագիտությունը հայտնելով նրանց՝ հայրենիքի սահմանները անմնացորդ կերպով ամուր պահող սերունդ դաստիարակելու համար։

Հավելենք, որ միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով, ինչպես նաև սրբազանի աղոթքով և օրհնությամբ։ Ընթերցվեց նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հղած շնորհավորական ուղերձը, որտեղ մասնավորապես ասված է․
     «Ցանկանում եմ, որ բանակում ծառայելու ողջ ժամանակահատվածում ձեզ ուղեկցեն բացառապես դրական զգացողությունները և նպաստեն զինվորական առաքելության պատշաճ իրականացմանը։
     Շնորհավորում և բարեմաղթում եմ, որ մեր հայրենիքի սահմաններին մշտապես թևածեն հաստատուն խաղաղությունն ու անդորրը» ։


    
    
    

Աբովյան-իմ քաղաք

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2114 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ