Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 21 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Հոդվածներ

Իմ էության պես օրերս էլ տարբերվող են. Արփինե Գյուրջինյան

Աննե Մարի
Հեղինակ`
Աննե Մարի
23:12, կիրակի, 07 հունվարի, 2018 թ.
Իմ էության պես օրերս էլ տարբերվող են. Արփինե Գյուրջինյան

2017 թվականի բուռն գործունեության մասին, ինչպես նաև 2018 թվականին սպասվող անակնկալների շուրջ այսօր իմ զրուցակիցը եղավ «Գյուրջինյան» ընկերության հիմնադիր տնօրեն Արփինե Գյուրջինյանը:
    
    
Արփինե նախ թույլ տվեք շնորհավորել Սուրբ ծննդյան և Ամանորի հետ կապված: Ինչպե՞ս դիմավորեցիք այս տարին:
    
     - Բարև Ձեզ: Նախ թույլ տվեք շնորհավորել համայն հայությանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Ցանկանալով յուրաքանչյուրիս անսահման սեր ու առողջություն, քանզի այս երկուսի առկայության դեպքում համոզված եմ կլինի նաև մյուս բոլոր ձեռքբերումները: Փորձեմ պատասխանել Ձեր հարցին մի փոքր հետաքրքիր. Իմ էությունն այնպիսին է, որ միշտ տարբերվում եմ, ուր մնաց իմ ամեն օրը մյուսից չտարբերվի: (ժպտում է)
    
    

Հետևելով կազմակերպության բուռն գործունեությանը, կարող ենք փաստել, որ 2017 թվականը բավականին հաջողված էր և ձեռքբերումներով լի: Եթե հետադարձ հայացք ուղղենք 2017 թիվ ավելի կմանրամասնեք հանրությանը, թե ի՞նչ ծրագրեր իրականացրեց Ձեր ընկերությունը:
    
    

Դեռ 2017 թվականի սկզբից ընկերությունը համերգային ծրագրեր սկսեց իրականացնել Երևան քաղաքում, Հայատանի Հանրապետության մի շարք մարզերում, ինչպես նաև նախագծեր իրականացվեց Արցախում և Վրաստանում:

Եղան մի շարք բարեգործական համերգներ, որոնց հասույթը տրամադրվեց մանկատներին և հատուկ կարիքներ ունեցող երեխաներին:


    

2017 թվականը առավել տարբերվեց ընկերության համար, քանի որ մեկ նոր ասպարեզում հանդես եկաք. Գրքի հրատարակություն: Կպատմե՞ք մի փոքր ի՞նչ գիրք էր, ովքեր էին ստեղծագործ գրողները և ինչպիսի՞ արդյունքներ գրանցվեցին:
    
    

Առաջինը ամեն ասպարեզում պարտավորեցնողն է, քանի որ այն հետագայում քո հիմքը կարող է հանդիսանալ: Կային իհարկե շատ խոչնըդոտներ, սակայն հաշվի առնելով փորձի բացակայությունը, կարող եմ ասել, որ քիչ թե շատ այն հաջողված էր, իսկ այն խնդիրները, որոնք ասպարեզ եկան առաջին գրքի՝ «Ճակատագրի հետքերով» -ի ժամանակ, համոզված կարող եմ ասել, որ չեն կրկնվի երբևէ երկրորդ գրքի ժամանակ: Գրողները և՛ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ էին, ովքեր դեռ նոր էին քայլեր անում այս ոլորտում, և՛ որոշ ճանապարհ ու ընթերցողների սերն ու հարգանքը վայելող ներկայացուցիչներն էին, որոնց ներգրավվածությունը մեծ պատիվ էր մեզ համար: Գրքի աշխատանքները կատարվել են Արխա բլոգի տնօրեն Արամ Խաչատրյանի հետ, ում շատերը կճանաչեն բեմական կեղծանվամբ, որպես Արխա: Ինչ խոսք հրաշալի էր համագործակցել նման տաղանդաշատ երիտասարդի հետ և փորձի փոխանակում ունենալ: Եվ իհարկե եղան խնդիրներ նաև, որոնք այդպես էլ մնաց կազմակերպության պատերի ներսում և փորձը համոզված կարող եմ ասել, որ փորձանք չբերեց: Իսկ արդյունքների մասին կհավելեմ հետևյալը, որ անկախ հաջողված և ձախողված մի շարք արդյունքներից, ինձ համար հայտնաբերեցի այնպիսի մարդիկ, որոնց հետ միասին հետագայում կա անցնելու մեծ ճանապարհ:
    
    

Եկեք նաև վերհիշենք 2017 թվականի տարեվերջյան ամենամյա մրցանակաբաշխությունը:
    
    

Ճի՛շտ է, չենք կարող ասել, որ այն սովորական համերգային ծրագրի շարքում է, սակայն չմոռանանք, որ այն ամփոփումն էր 2017-2018 թթ-ի: Չեմ ժխտի, ասելով, որ բացթողումներ եղան մրցանակաբաշխությանը, բայց առողջ քննադատություններ և քննարկումներ եղան, առանց որոնց անիմաստ կլիներ և առողջ գործունեություն այդտեղ չէր ծավալվի, եթե չլինեին նման խոսակցությունները: Իսկ շնորհավորանքները մինչ օրս ստանում եմ: Ինձ համար կարևոր է մի բան. Սովորել սեփական սխալների վրա, և ինչքան էլ կայացած կազմակերպություն ներկայացնի մարդ, ամեն դեպքում թերություններ լինելու են: Առանց դրանց հնարավոր չէ, պարզապես պետք է փորձենք շտկել դրանք:


    

Օրեր առաջ թևակոխեցինք 2018 թվականը և, եթե փորձենք խոսել այս տարվա ծրագրերից ի՞նչ կհավելեք:
    
    

Մինչ կամփոփեմ խոսքս, ասեմ, որ 2017 թվականից շատ շնորհակալ եմ: Հրաշքներով լեցուն տարի էր, իհարկե եղավ և՛ լավ, և՛ վատ անդրադարձեր, սակայն յուրաքանչյուր վերջակետ իր հետ բերեց նոր մի տող՝ մի մատ խորքից: Ուստի նախկին խնդիրներին արդեն իսկ կարողացա տալ ճիշտ լուծումներ: 2018 թվականի ծրագրերից կնշեմ միայն մեկ – երկուսը՝ նպատակ կա այս տարի ևս համերգներով հանդես գալ Ուկրաինայում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ որ կայցելենք ոչ առաջին անգամ: Ծրագրային առումով, այս տարի կլինեն նոր անակնկալներ, ինչի մասին դեռ կլռեմ: Շնորհակալություն:


    

Շնորհակալություն Ձեզ հարցազրույցի համար:


    
    
    


    
    


    
    
    
    
Աղբյուրը` mamul.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1832 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ