Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 20 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Հոդվածներ

Տոնածիսական համերգային ծրագիր՝ Ազատության հրապարակում. «Սուրբ ծնունդը՝ Երևանում»

20:13, շաբաթ, 06 հունվարի, 2018 թ.
Տոնածիսական համերգային ծրագիր՝ Ազատության հրապարակում. «Սուրբ ծնունդը՝ Երևանում»

Երևանի քաղաքապետարանի «Նոր տարին Երևանում 2018» ծրագրով հունվարի 6-ին մայրաքաղաքի Ազատության հրապարակում կայացել է Սուրբ ծննդյան տոնածիսական համերգային ծրագիր` «Սուրբ ծնունդը՝ Երևանում» խորագրով: Ձևավորված ավանդույթի համաձայն, Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ անցկացվող այս միջոցառումը մեկնարկել է տոնի խորհուրդը ներկայացնող հատուկ արարողակարգով: Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հայրերի և երգչախմբի մասնակցությամբ տեղի ունեցած արարողությանը հաջորդել է բուն տոնածիսական համերգային ծրագիրը:

Հանդիսությանը ելույթ են ունեցել ազգագրական, ժողովրդական երգի ու պարի սիրված համույթներ ու կատարողներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական դպրոցների սաներ:
     Միջոցառմանը ներկա երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը նշել են, որ, ի թիվս Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական բազմաթիվ այլ միջոցառումների, մեծ բավականություն են ստացել նաև այս երեկոյից և իրենց գոհունակ խոսքը հղել համերգի կազմակերպիչներին: Ոմանք էլ նկատել են, որ ամեն տարի անցկացվող այս տոնը հատկապես երեխաների համար հոգևոր արժեքներին հաղորդակից դառնալու հրաշալի առիթ է:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
519 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ