Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ԻՐԱՆԸ ՀԵՆՑ ԷԴ ԵՐԿԻՐՆԱ, ՊԱՐՈՆԱՅՔ ՀԱՅԵՐ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
12:51, շաբաթ, 06 հունվարի, 2018 թ.
ԻՐԱՆԸ ՀԵՆՑ ԷԴ ԵՐԿԻՐՆԱ, ՊԱՐՈՆԱՅՔ ՀԱՅԵՐ
     Իրանը " ըսենց" մի երկիրա, Իրանը "ընենց" մի երկիրա, ԱՄՊ - շանսեր չունի Իրանին կզզցնելու համար... և այլ բնորոշումներով ասողները, ոնց էրևումա աշխարհագրությունից ու քաղաքական մտածողությունից հեռու են: Եթե քարտեզին նայեին, ապա կտեսնեյին, որ ԱՄՊ - ն պրակտիկորեն շրջապատելա Իրանը պրոարևմտյան տրամադրված երկրներով, որոնք իրանց օդային ու ցամաքային տարածքը հանգիստ` առանց էական դիվանագիտական քաշքշուկների կտրամադրեն ԱՄՆ կոչվող Երկիր մոլորակի ժանդարմին: Իսկ Իրանի պետական ավանդույթները էդ հարվածի հարցում որևէ կերպ չի առընչվում: Շատերը հավանաբար ծանոթ չեն ամերիկյան ագրեսիվ իդեոլոգիայի արդեն մեռած հայր Զբիգնև Բժեզինսկու ՇԱԽՄԱՏԻ ՄԵԾ ՏԱԽՏԱԿ ԳՐՔԻՆ, որդեղ ներկայացվածա թե ինչ մեթոդներով ու հնարներով կարելիյա բաժանել, իրար դեմ հանել պետություններին ու էդ պետության մեջ ապրող ազգերին իրանց էթնիկ - կրոնական հակասությունների հիմքերով: Իրանը էս առումով միատարր չի: Ընենց որ, եթե Երկիր մոլորակին քաղաքականություն պատվիրող բանկիրները հաստատապես որոշել են գործը հասցնել ավարտին, իրանց համար նշանակություն չունի, թե Իրանը իրանից քանի հազար տարվա պատմություն, կրոն ու պետական ավանդույթա ներկայացնում: Գլոբալ - քաղաքական նպատակահարմարությունը չի հարցնում, թե ով ինչ ունի: Էդ նպատակահարմարությունը ընդամենը հաշվարկումա իրա ու հավանական զոհ հանդիսացող երկրի ռեսուրսները, ուժերի իրական հարաբերակցությունը: Տվյալ դեպքում ուժերի իրական հարաբերակցությունը ի վնաս Իրանիյա: Ի վերջո Ռուսաստանը որևէ կերպ չի կարա կասեցնի Իրանի վրա ձեռնարկվող գուցեև առաջիկա տարիների հարց հանդիսացող ագրեսիան: Ըստեղ հիշեք, որ Ռուսաստանը չկարողացավ էդ անել էն ժամանակ, երբ ամերիկյան բանակը ներխուժեց Իրաք ու դուրս գալուց իրա հետ տարավ Սադամին, որ հետո կախաղան հանի նոր տարվա նախօրեին: Ռուսաստանը ոչինչ չկարողացավ անել, երբ Լիբիա էր ավիրվում, Քադաֆի էր ջնջխվում... Ռուսաստանը հազիվ միջամտեց Սիրիայի կոնֆլիկտին, քանի որ պրոպկեքի վրա մի ինչ որ անհասկանալի ռազմաբազա ուներ Տարտուսի մոտ: Ու տեսանք, թե ինչ ստացվեց. Սիրիան բզկտվեց, ստեղծվեց ըսենց կոչված ԻԳԻԼԸ, որը պտի օգտագործվի ըստ իրա նշանակության` Իրանի դեմ: Ըստեղից էլ` արա պապյանական հիմարաբանություն թվացող մոդուսական նախաձեռնությունները, ըստեղից էլ` ըսենց կոչված` "Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն" կոչվածները, ըստեղից էլ` հայերին իրա պատմական տարածքների հետբերման, ծպտված ու անծպուտ հայեր փնտրելու ակնարկները: Դրանք ընդամենը մի միջոցառումների շարքա, որով Հայերին էլ են ուզում, կամ փորձում են խառնել առաջիկա հավանական տարածաշրջանային մեծ պատերազմի մեջ: Մենակ թե հայերի վրա եթե շատ հույսեր կապեյին, ԻԳԻԼ ասածը չէին ստեղծի: Բարեբախտաբար, զուտ հային բնորոշ հայկական իմպոտենտությունը` մի ինչ որ առանձին խելքը գլխին պետություն ստեղծելու առումով, հլը որ մեզ հեռույա պահում ավելորդ, բանկիրական պլանների արդյունք հանդիսացող անհարկի արունահեղության մեջ խրվելուց: Բայց Իրանին վաղ թե ուշ հարված` հասցվելույա: Դրա համար համարյա ամեն բան պատրաստա ու մի ինչ որ կայծա պետք:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     06.01.2018
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3123 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ