Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 21 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Անձրևը քո կորցրած սիրո անունն է կրում...

12:05, ուրբաթ, 05 հունվարի, 2018 թ.
Անձրևը քո կորցրած սիրո անունն է կրում...
     Հերթական անձրևն է տեղում այս գիշեր: Եվ զարմանալին այն է, որ անձրևը քեզ չի նյարդայնացնում ինչպես առաջ: Ամիսների ընթացքում դու համակերպվել ես չդադարող անձրևի կաթիլների հարվածներին: Նայում ես պատուհանից դուրս ու միայնությունդ լրացնելու համար զրուցակից ես ընտրում ծխախոտին: Զգում ես, որ երկուսիդ զրույցը միայն անցյալի հուշերի մասին կարող է լինել ու դիմացդ ես դնում քո այդքան սիրած դառը սուրճը:
     Հետո սկսում ես լսել երգեր, որոնք անգիր գիտես: Մտաբերում ես կյանքիդ հին օրերը, որոնք ասես այժմյան դրամատիկ ֆիլմերի դրվագներից լինեն: Բարձրաձայն ասում ես.
     _Ինչ լավ ֆիլմ կստացվեր....
     Հենց այդ թունդ պահին թափում ես սուրճը:
     Գիտես ուզում էի հարցնել թե առանց շոկոլադ ինչո՞ւ ես սուրճ խմում, բայց այդպես էլ չհարցրի:
     Դու բացում ես գիրքը ու այնտեղ միայն անձրև ես տեսնում: Սառը կաթիլները դիպչում են սառած մատներիդ:
     Անձրևը քո կորցրած սիրո անունն է կրում...
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1322 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ