Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ԵՐԲ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՍ ՀՈՐԴ ՈՒ ՀԱՆՁԻՆ ՆՐԱ՝ ՔԹՆՈՒՄ ԵՍ ԱՍՏԾՈԻԴ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
22:25, չորեքշաբթի, 03 հունվարի, 2018 թ.
ԵՐԲ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՍ ՀՈՐԴ ՈՒ ՀԱՆՁԻՆ ՆՐԱ՝ ՔԹՆՈՒՄ ԵՍ ԱՍՏԾՈԻԴ
    

(Նվիրվումա բոլոր հերերին ու հեր կորցրածներին)

Երբ կանգնած ես ըլնում սարի գլխին, չես կարա լիարժեք տեսնես սարի հոյակապ, դեպի վեր՝ երկինք խոյացող հասակը ու անկրկնելի գեղեցկությունը: Չես տեսնի էնքան ժամանակ, մինչև որ չիջնես նրա վրայից դեպի հարթավայր ու ընդեղից հայացքով չչափես սարի շքեղ ու վեհ տեսքը:

Նույնը՝ քո հոր դեպքում, երբ մինչև քո հորից չհեռանաս, լիարժեք չես տեսնի նրա մեծությունը, քանզի ամբողջ կյանքդ դու շատ մոտ, ըստ էության՝ կանգնած ես էղել հորդ ուսերի վրա, ու չես կարողացել նկատել ու ճանաչել նրա ամբողջական մեծությունը:

Ովա՞ էղել քո հերը ու շարունակում մնալ քո կյանքում անգամ իրա ֆիզիկական մահից հետո:

Թերևս, ինքը քո համար առաջին ուսուցիչնա էղել, ով քո համառ կոտոշությանդ ժամանակ անգամ մեծ համբերությունա դրսևորել ու ապացուցողական բացատրություններով խրատներա տվել քեզ:

Կյանքը, նրանում էղած փոխհարաբերությունները ուղղակի չէր ստացվի, եթե չլներ հերական - տղամարդկային հատկանիշներից բխող դաստիրակությունը:

Հայտնի բանա, որ կինը իրա բնույթով գերէգոիստիկ, ոխակալ, համարյա մինչև վերջ թշնամանք կրող, անհանդուրժող արարածա: Կինը իրա բնույթով ԲՌՆԱՊԱՇՏԱ. համ բռնություն կիրառող, համ՝ բռնություն ընդունող: Տղամարդը էդպիսին չի: Տղամարդիկ իրար հայհոյելուց, արուն - լվա անելուց, ծեծելուց շատ կարճ՝ կես ժամ հետո, կարան իրար ձեռ սղմեն, բարևեն ու անգամ՝ ախպերավարի պաչեն իրար: Սա հայտնի օրինաչափությունա, որը բխումա տղամարդու բնույթից: Կանայք ըտենց չեն. իրանք ոչինչ չեն մոռանում ու ոչինչ էլ չեն սովորում: Կանայք կարան ոխ ու քեն պահեն ու հարևանին տարիներով, իսկ ամուսնուն, ում ՄԱՐԴՍ են ասում, օրերով բարև չտան ու էլի մի ինչ որ բան չտան...

Կյանքը կնմաներ համատարած դժողքի, եթե տղամարդկային հանդիսացող ներողամտության, արդարամտության հատկանիշները չլնեյին:

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ հայտնի բիբլիական առակը հայրական մեծահոգության ու ներողամիտ, անքինախնդիր սրտի մասինա պատմում: Էդ մասին՝ առանձին կասվի:

Որդիների մեծամասնությունը իրանց հորը ընկալում են ոչ միայն որպես ուսուցիչ ու հեղինակություն, այլև որպես՝ ԸՆԳԵՐ: Նույնչափ պատահական չի, որ բացառապես մոր դաստիրակությամբ մեծացած էրեխեքը՝ վիճակագրորեն վերցրած, մեծ էգոիստներ են, թերարժեքության երբեք չմարող զգացումով լցված, որոնց թվումա, թե ամբողջ աշխարհը իրանց հանդեպ թշնամաբարա տրամադրված ու միաժամանակ էդ աշխարհը պետքա իրանց շուրջը պտտվի, սպասարկի ու փոխարենը իրանք ոչինչ պարտավոր չեն տալ շրջապատի մերձավորներին բացի՝ ստանալուց: Ա՛յ թե ինչի համարա պետք տղամարդը՝ որպես հոր ֆունկցիա կատարողը ընտանիքում, ինչը հիստերիկ ու լկտի ֆեմինիստական ամբոխին անհնարին բանա բացատրելը: Հոր ներկայությունը ընտանիքում անհրաժեշտա, որ զսպի կործանարար ու մարդակործան էգոիզմը ու դրանով հավասարակշռի հասարակությունը: Կյանքը գունազուրկ ու աղքատ կլներ, եթե ամեն մի ընտանիքում բարոյական դաստիրակության ֆունկցիայի կրողը հերը չլներ: Ի՞նչ տեսակ խորհուրդներ են տալիս մերերը իրանց զավակներին. ԷՂԻ ՄԵՆԱԿ ՔՈ ՀԱՄԱՐ: Ով առանց հերա մեծացել խորապես ցավակցում եմ: Եթե հոր պակասը տվյալ ընտանիքում փոխհատուցելա մի ուրիշ տղամարդ ազգական, էդ հանդիսացելա էրեխու համար լուսավոր մի շող, հույս ու կողմնորոշիչ իրա հետագա ամբողջ կյանքի համար: Տղամարդու պակասը որոշ չափով կարա փոխհատուցի նաև փողոցը, որդեղ մեծամասմաբ տիիրապետում են ընգերային - տղամարդկային հարաբերությունները:

Պատահական չի, որ նոր ընտանիք կազմած տղամարդու ընգերական շրջապատին կինը հաճախ ատումա, ինչը տղամարդուն կատաղության գագաթնակետինա հասցնում ու մեծ վեճերի տեղիքա դառնում: Բախման պատճառը՝ կնոջ բնածին էգոիզմնա, ով պահանջումա ուրագի նման, որ տղամարդը իրա ուշադրությունը սևեռի բացառապես իրա վրա: Այնինչ, տղամարդը իրա բնույթով ընգերա ու ընգերա էղել՝ սկսած մամոնտի համատեղ որսից սկսած: Տղամարդը չի՛ կարա ընգեր չլնի ու դրա բարոյական իրավունքը չունի: Ընգերությունը մի բարոյական արժեքա, որը ծառայումա էդ ընգերության մեջ գտնվող ամեն անհատին: Տղամարդը ընգերական հարաբերությունների բնածին սուբյեկտա: «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» լոզունգը, տղամարդկանցնա, ոչ թե կանանցը: Բայց կանայք սա հաճախ իրանց բնույթի բերումով, ի վիճակի չեն հասկանալ ու պատկերացնում են, թե ամուսնանալով, տղամարդը պետքա մոռանա իրա ընգերությունը, այսինքն իրա բնույթը, ինչը մեծագույն սխալմունք ու մոլորությունա իրանց կողմից:

Կյանքի դրվածքը՝ պատերազմները չհաշված, ընենցա, որ որդիներն են թաղում իրանց ծնողներին, ինչը ողջ մնացած որդիների, կնոջ ու ազգականների համար մեծ ցավա: Որպես բնության օրինաչափություն հերերը՝ ի տարբերություն կանանց, ցավոք շուտ են հեռանում կյանքից, բայց մեռնելով, իրանք սրբանում - աստվածանում են մեր համար: Հեռանում են Գրիգոր աղայի նման, ով իրա խոստման տերը էղավ ԿՏՈՐ ՄԸ ԵՐԿԻՆՔ ֆիլմի հրաշալի փիլիսփայական նշանակության դրվագում, երբ Թորիկին չափալախելուց հետո հաջորդ օրը՝ մեռավ, երբ տեսավ, որ զավակը յուրացրելա արհեստը: Բայց հերերը ֆիզիկական աշխարհից հեռանալով ավելի քան մոտենում են մեզ ու մտնում մեր հոգևոր աշխարհը: Այլ կերպ հնարավոր չի հասկանալ ու տանել քո կյանքի առաջին ու հիմնական ուսուցչի կորուստը:

Համաձայնե՛ք, որ գլխավորապես էդ տղամարդնա կրում իրա մեջ հոգևորի մասին կարևոր ու բարձրագույն հասկացությունները:

Ապացույցը՝ մարդկության ԲՈԼՈՐ բարոյախոսները, փիլիսոփաները տղամարդիկ են էղել, ովքեր մշտապես ձգտել են վեհին ու իդեալին, ստեղծել են բարոյական համամարդկային նշանակության ուսմունքներ՝ կրոններ: Առանց իդեալի փնտրտուքի մարդ կոչվածի համար ապրելը շատ քիչ բան կարժենար, քանի որ մարդը զգացմունքներ ու հոգի ունի, որին, ստամոքսի նման՝ սնելուց բացի, դաստիրակել, մարզել ու հարստացնելա պետք: Էդ հարցում հոր՝ որպես տղամարդու դերը, անգնահատելիյա:

Հերը՝ որպես տղամարդ, հոգևոր հարստության կրողնա:

Հնարավորա, որ ուշով, բայց ոմանք մի օր, անխուսափելիորեն հեր կորցնելուց կգիտակցեն, որ իրանց հերը իրանց համար միակ ու իսկական Աստվածնա, ում պատգամած իդեալները ու անգամ վարքի օրինակները կհիշեն ու կկրեն մինչև իրանց կյանքի վերջը: Նման կերպ անմահացնելով իրանց հոր հիշատակը, հայրական հատկանիշներրից ծնված անգին հարստությունը կփոխանցեն իրանց հաջորդներին ու կճառագեն շրջապատին:

Կան որդիներ, ովքեր իրանց չմտածված, հիմար վարքով խոցել են իրանց հոր սիրտը ու հազար անգամ ավելի ցավ պատճառել, քան որ կարար պատճառեր հազար անգամ տարած ինֆարկտը: Բայց հերերը բարեգութ են ու ներողամիտ ու վստահաբար պտի ասվի, որ չկա՛ ընենց մի հեր, ով չուրախանա իրա որդու հետ հանդիպումից: Անգամ եթե գոյություն ունի վատ հեր, անգամ էդ վատ հերը իրա զավակի համար ուսուցիչա հանդիսանում ու լավնա ցանկանում:

Ով խռովա իրա՝ դեռևս ողջ հոր հետ, թող որպես մոլորյալ որդի՝ վազի մոտը ու պինդ գրկի, քանի որ հնարավորա, որ հաջորդ օրը ուշ ըլնի, իսկ մեղավորության զգացողությունը կհալածի ամբողջ կյանքում ու գրկելու հնարավորություն կունենա մենակ իրա երազներում ու քաղցր հիշողություններում:

Հերերը շուտ են հեռանում...

Փա՜ռք մեր հերերին, փա՛ռք հերությանը:


    

    
Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     03.01.2017
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
4518 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ