Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

«Ուրիշի նվագի տակ պարել» դարձվածքի ծագման մասին

11:22, չորեքշաբթի, 03 հունվարի, 2018 թ.
«Ուրիշի նվագի տակ պարել» դարձվածքի ծագման մասին

Ըստ հին պատումի` մի տաղանդավոր երաժիշտ փորձել է շվիի գերող հնչյուններով ձկներին ծովից ափ հանել: Բայց որքան էլ ջանացել է, ձկներն ափ չեն ելել, որպեսզի լսեն նրա նվագը: Տեսնելով, որ արդյունքի չի հասնում, երաժիշտը ձկնորսական ցանցը ծովն է նետել ու մի քանի ձուկ է բռնել: Ափ հանված ձկներն ավազի վրա սկսել են թփրտալ, ցատկոտել, և երաժիշտը, տեսնելով, թե ինչպես են ձկները պարում, չարախնդորեն ասել է. «Երբ ես ուզում էի ձեզ երաժշտությամբ ուրախացնել, ինչո՞ւ այդպես ոգևորված չէիք պարում»:

Թեպետ այս առակը Եզովպոսին է վերագրվում, բայց դրա ուղղակի ապացույցներ չկան: Կա միայն Հերոդոտոսի պատմածն այն մասին, որ պարսից Կյուրոս արքան այս առակը պատմել է փոքրասիացի այն հույներին, որոնք պատրաստակամություն են հայտնել նրան հնազանդվել միայն այն բանից հետո, երբ Կյուրոսը նվաճել է նրանց հարևանների երկրները: Մինչ այդ հույները հակված չեն եղել ենթարկվել պարսից աշխարհակալին:

Այս առակը, մի քիչ փոփոխված, զետեղվել է Նոր կտակարանում: Մատթեոսի և Ղուկասի ավետարաններում ուղղակի հետևյալն է ասված.

«Բայց ո՞ւմ նմանեցնեմ այս ազգը, այն երեխաների նման է, որ փողոցներում նստած իրենց ընկերներին կանչում են, և ասում են. «Մենք փող փչեցինք ձեզ համար, և դուք պար չեկաք…» » (Մատթեոս 11: 16):

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6279 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ