Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի IIա դասարանում (դասվար՝ Գ. Հունանյան) տեղի ունեցավ ամանորյա ուրախ հանդես: Աշակերտները գովերգեցին Ձմեռ պապիկին, Ձյունանուշիկին, երգեցին ձմռանը, ձյանը և ամանորին նվիրված երգեր:
Դասվարը աշակերտներին փոխանցեց Ձմեռ պապիկի կողմից ուղարկված նվերները: Տիրում էր տոնական բարձր տրամադրություն: