Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Հայեր, հրաժարվեք Նոր տարվա ճոխության ստանդարտից

Արմեն Ալոյան
15:28, երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ.
Հայեր, հրաժարվեք Նոր տարվա ճոխության ստանդարտից

Նոր տարին շարունակում է Հայաստանում ամենասիրված տոնը մնալ. սա սոցիոլոգի պնդումն է: Տոնը սիրելի է, քանի որ այդ օրն ընտանիքի բոլոր անդամները միասին են լինում` ծնողներն ու երեխաները, տատիկ-պապիկներն ու թոռնիկները: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացնում է իր ուսումնասիրությունների արդյունքները.

«Հայաստանում բնակչության 1/3-ը Նոր տարին տանը չի դիմավորում: Ամանորը տանը չտոնելու երկու հիմնական պատճառ կա՝ կամ փող չունեն, կամ շատ փող ունեն և ցանկանում են Նոր տարին երկրից դուրս դիմավորել»: Միայն թե Նոր տարուն ամենակարևորը սեղանի պարունակությունը չէ, այլ՝ ջերմ մթնոլորտը:

Սոցիոլոգի տվյալներով՝ 5 հոգանոց ընտանիքին մոտ 300 դոլար է անհրաժեշտ Նոր տարվա սեղանի համար. «Չրեղենով փլավ, տոլմա, թթուներ, կարմիր գինի և լիմոնադ»:

«Վանեցու ամենօրյա ուտելիքը խաշիլն էր` ցորենի ալյուրով, շաքարով և ջրով պատրաստված ուտելիք, Նոր տարվան նա շաքարի փոխարեն մեղր էր ավելացնում, մեղրը տոնական նիշն է, որով ամենօրյա ուտելիքը տոնական էր դառնում», - նկատեց Ադիբեկյանը և խորհուրդ տվեց հրաժարվել ճոխությանն ստանդարտներից:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
11749 | 1 | 0
Facebook
Մամուլի խոսնակ
Նոնո
Նոնո 15:40, 26.12.2017
Հարևանս բանկից վարկ է վերցրել նոր տարվա գնումների համար: Ասում եմ արժի մեկ օրվա համար պարտքով ուտել?Բա հետո մեկ տարի պիտի փակվես:Ասում է,թե մենք ումից ենք պակաս? Նման մտածելակերպն է մեզ այս օրին հասցրել: Նոր տարվան ուրախացեք,ոչ թե միայն ուտելու մասին մտածեք: