Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"Merry Christmas".

14:55, երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ.
"Merry Christmas".

Դպրոցի ամանորյա միջոցառումներից հերթականը տրվեց անգլերենով: Անգլերենի հմուտ ուսուցչուհի Աննա Պապոյանը նաև միջոցառումների վարպետ-հեղինակ է, հերթականը այսօրվանն էր. Եվրոպան այսօր նշում է Սուրբ Ծնունդ: Տոնը նշվեց նաև մեր դպրոցում:

4-7-րդ դասարանի աշակերտները վարժ անգլերենով ներկայացրին Սուրբ Ծննդի խորհուրդը, նրա դերն ու նշանակությունը: Վարագույրները բացվեցին և բեմին հայտնվեցին քնքուշ գեղեցկուհիները, որոնք իրենց պարով տեղափոխեցին մեզ Եվրոպա: Արքունիքում որոշվում էր նրբիկ Սպիտակաձյունիկի ճակատագիրը: Դահիճը ներողամիտ էր. հերոսուհին հայտնվեց 7 թզուկների հյուրընկալ օջախում: Հեքիաթի հերոսների հյուրընկալությունն ու բարությունը վարակիչ էին բոլորիս համար: Երեխաները հնչեցրին իրենց բարեմաղթանքները. թող Նոր Տարին բարին բերի...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4639 | 0 | 0
Facebook