Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հաշմանդամը նույնպես սեռական հարաբերություններ ունենալու պահանջ ունի

«ԷԽՈ» ՀԿ լրատու
Մամուլի խոսնակ`
«ԷԽՈ» ՀԿ լրատու
22:09, կիրակի, 19 օգոստոսի, 2012 թ.
Հաշմանդամը նույնպես սեռական հարաբերություններ ունենալու պահանջ ունի
     Ես երկար մտածել եմ մինչ այս թեմային անցնելը, ինքս էլ լինելով հաշմանդամ, զգացել եմ այս ամենը:
     Ասում են՝ ամեն մարդ ունի այս կյանքում իր կեսին... այդ դեպքում ինչու ենք կաղապարում մեզ…
     Ներկայումս հասարակության մեջ ձևավորված է մի սխալ մոտեցում՝ հաշմանդամության խնդրի վերաբերյալ: Հաշմանդամ ասելով` ոմանք պատկերացնում են միայն անվասայլակ, քայլակից օգտվող մարդ կամ էլ առհասարակ անկողնուն գամված մարդ: Այնինչ, կան հաշմանդամության տարբեր դրսևորումներ, որոնք միավորվում են մեկ տերմինի մեջ: Ցավալին այն է, որ հասարակության` հաշմանդամի նկատմամբ բարեհոգությունը սահմանափակվում է հենց հաշմանդամություն բառն արտաբերելով:
     Ինչևէ, այսօր ուզում եմ մի փոքր բարձրաձայնել հաշմանդամ անձի և նրա անձնական կյանքի մասին: Հաշմանդամն էլ ինչպես բոլոր մարդիկ ունի զգացմունքներ, և նա էլ բոլորի նման ուզում է գզալ հրապուրանք, զգալ թե ինչ է սերը և, ի վերջո, նա էլ իրավունք ունի ընտանիք կազմելու: Այդ դեպքում ինչո՞ւ է հասարակությունն արհամարհում և կամ բացասում նրանց բնական պահանջները: Հասարակությունը կարծում է, թե հաշմանդամ անձինք չունեն և չեն կարող ունենալ ինտիմ կյանք, և դրանից բխում է մի ընդհանուր թյուր կարծիք. հաշմանդամները սեռ չունեն, նրանք ունեն միայն խնամքի կարիք (լոգարան, սնունդ), և նրանց պետք է վերաբերվել ինչպես երեխաների: Որոշ հաշմանդամ անձանց համար, ովքեր ապրում են հատուկ մասնագիտացված հիվանդանոցներում, անձնական կյանքը բացակայում է: Հիվանդանոցի անձնակազմը կարող է դուռն առանց թակելու մտնել ներս: Սեռականությունը, սեռազգացությունը իրավունք է, այլ ոչ թե առավելություն: Ինտիմ կյանքն ընտրություն է, և այն կարող է ունենալ հետևանքներ:
     Ժամանակն է, որպեսզի հասարակության բոլոր անդամներն ամբողջական, իրատեսական պատկերացում ունենան նաև հաշմանդամների խնդիրների ու պահանջների մասին, այդ թվում նաև բնական մարդկային զգացմունքների, իսկ այն հանգամանքը, որ հաշմանդամը հասարակության լիարժեք անդամ է և սեռական հարաբերություններ ունենալու բնական պահանջ ունի, սիրելու և սիրվելու բնատուր շնորհով է օժտված, անձնական ընտանեկան երջանկությունը կառուցելու ցանկություն ու երազանք ունի, և պետք է քաջալերենք, որ այս աշխարհում յուրաքանչյուր մարդ գտնի իր կեսին:
     Այնուամենայնիվ, հասարակությունը դեռևս շարունակում է մնալ այն թյուր կարծիքին, որ հաշմանդամները ոչ միայն ի վիճակի չեն սեռական հարաբերություններ ունենալ, այլև չգրված ինչ-որ օրենքով նույնիսկ դրա իրավունքը չունեն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6080 | 0 | 0
Facebook