Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Kentron (desktop)

Հոդվածներ

Ադամը

22:05, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2017 թ.
Ադամը

Հարցազրույց Ադամ Լեւեցկու հետ:
    
     -Բարեվ Ադամ, մի քիչ պատմիր քո մասին:
    
     -Ես Ադամն եմ՝ 22 տարեկան: Ծնվել եմ Ուկրաինայում հիմա ապրում եմ Երեւանում: Սովորում եմ Հայաստանի ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսում: Մոտ 2 տաարի է, ինչ ֆեյսբուքում վարում եմ իմ հումորային բլոգը, իսկ մի քանի ամիս առաջ սկսեցի նկարել կարճ ռեպորտաժներ՝ «Արմքոմեդի» հումորային հաղորդման համար:

-Վերջին ամսին քո անունը հայտնվեց ամենուր, կազմակերպեցիր դրամահավաք ինշան երկրաշարժի 29-րդ տարելիցի եւ փորձեցիր օգնել Գյումրու սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին: Մի քիչ պատմիր ինչպե՞ս առաջացավ այդ միտքը, ո՞վ միացավ քեզ հետ այդ դրամահավաքին:

-Ընկերներս միշտ ասում էին, որ ծննդյանս տարեդարձից առաջ դրամահավաք կազմակերպեմ: Անցաց տարի գաղափարը կար, բայց չկազմակերպեցի: Իսկ այս տարի մտածեցի, որ կարելի է օգտագործել «հայտնիությունս» ինչ որ բարի նպատակի համար:

-Իսկ ինչքա՞ն միջոցներ հանգանակվեցին եւ կարողացա՞ր քո նպատակին հասնել:

-Ի սկզբանե ես հայտարարել էի, որ հավաքելու ենք հագուստ եւ գումար: Գումարը պիտի փոխանցեին էլեկտրոնային դրամապանակիս սակայն դա հնարավոր էր անել միայն ՀՀ տարածքից: Այսինքն արտերկրում բնակվող ընկերներս չնայած մեծ ցանկությանը չկարողացան մասնակցել: Հավաքվեց մեծ քանակությամբ հագուստ, բայց ոչ այնքան շատ գումար: Պլանավորում էինք գումարով վառելափայտ գնել գոնե 1 ընտանիքի համար: Դեկտեմբերի 3-ին հավաքված հագուստը տարա Գյումրի, հավաքված գումարը չփակեց անգամ տեղափոխման ծախսերը: Բայց միեւնույն է գոհ եմ արդյունքից:

-22 տարեկան ես ու արդեն բավականաչափ մեծ գործունեություն ես ծավալել, հասցնո՞ւմ ես միարժամանակ ե՛ւ սովորել ե՛ւ ռեպորտաժներ նկարել ե՛վ զբաղվել հասարակական գործունեությամբ:

-Իրականում շատ բարդ է համատեղելը: Նախ ասեմ, որ ֆեյսբուքը շատ ժամանակատար է: Ամառվանից հետո նվազեցրել եմ ակտիվությունս, որ հասցնեմ դասերս: Համալսարանում բացակայությունների հարցը շատ խիստ է դրված, ու ես ստիպված եմ ռեպորտաժներս նկարել երեկոյան ժամերին կամ հանգստյան օրերին:

- նշեցիր, որ հումորային հաղորդման համար ռեպորտաժներ ես նկարում ու ունես հումորային բլոգ հաճախ հասարակությունը բողոքում է, որ չկան հումորային հաղորդումներ կամ էնպիսի դեմքեր, որ ներկայացնեն հումորը, դուք ի՞նչ կասք:

-Իմ կարծիքով զուտ հասարակությունը չունի հումորի զգացում: Առհասարակ մեր երկրում շատ դժվար է հումոր անելը, մարդիկ ամեն ինչ շատ ծանր են տանում ու հաճախ սրտնեղում երբ իրենց առնչվող բան ես ասում: Հետեւաբար ես փորձում եմ շրջանցել բոլոր խնդրահարույց ոլորտները:

-Ի՞նչ հետագա պլաններ ունես:

-Պլանավորում եմ շարունակել այն ինչ անում եմ, վերջացնեմ համալսարանը. բայց երեվի կմեկնեմ երկրից թեեւ շատ եմ սիրում Երեվանը:

հ.գ. Ուզում եմ, որ Ադամի լավ օրինակը վարակիչ լինի երիտասարդության համար:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3358 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով