Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել 2018 թ. և ինչի՞ց խուսափել

19:15, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2017 թ.
Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել 2018 թ. և ինչի՞ց խուսափել
     Դիմահարդարում` այն, ինչի համար աղջիկներն ու կանայք պատրաստ են բավականին թանկ վճարել։ Թե հատկապես ո՞ր երանգավորումը և ո՞ր գույներն են համադրելի լինելու 2018-ին, paninfo.am-ը պարզել է դիմահարդար Նարինե Համբարձումյանի հետ։
     — Ինչպիսի՞ երանգավորում է պահանջում Ամանորը։
     — Վառ, լուսավոր, փայլուն, աչքի ընկնող․․․ Կարծում եմ շատերը կհամաձայնեն ինձ հետ։ Բայց, արդեն 2018-ին, ինձ գրավեց պարզ նարնջագույն ու ոսկեգույն փայլերի համադրությունը։ Ահա այս դեպքում դուք կլինեք պատրաստ Ամանորին։
     — Ինչպե՞ս ճիշտ ընտրել կարմիր երանգի շրթներկ:
     -Կարմիր երանգի շրթներկի ընտրությունն այնքան էլ դժվար չէ։ Շրթներկն ընտրելիս պետք է հաշվի առնել սեփական մաշկի, մազի և աչքի գույները։ Եթե ավելի մոտ եք շիկահերին, ապա ընտրեք իսկական կարմիրն ու նարնջագույն երանգով կարմիրը։ Ավելի մուգ արտաքին տեսքին կհամապատասխանի թանձր, համարձակ կարմիրը՝ ընդհուպ մինչև բալագույն։ Միևնույն ժամանակ հաշվի է պետք առնել, թե ինչ ինչ կառուցվածք ունի շրթներկը:
     -2017թ. թրենդները արդյո՞ք կպահպանվեն 2018թ., և ի՞նչը կդառնա հակաթրենդ:
     -2018-ին կպահպանվեն առկա թրենդներից ոչ ծանր տոնային շերտով եւ highlighter-ով առողջ փայլուն մաշկը, հետևաբար կպահպանվեն նաև երբեմն առանց եզրագծի, ոչ կայուն կառուցվածքի շրթներկերը: Իրենց ուրույն տեղը չեն զիջի դեղնանարնջագույն ստվերաներկերը՝ արդեն որոշակի փոփոխությունների ենթարկված։ Ինչ վերաբերում է կարմիր շրթներկին և սեւ eyeliner-ին, ապա այս երկուսը միշտ են ակտուալ։ Հակաթրենդ են բազմաշերտ, խիտ թարթիչները, ծանր տոնային կրեմը, ինչը դեմքին ծերություն է հաղորդում, մոխրագույն երանգի շրթներկերը։
     -Ամենից շատ տարածված սխալները, որոնք անում են աղջիկները դիմահարդարվելիս:
     — Առավել տարածված սխալներից մեկն այն է, երբ մեր աղջիկներն այնքան են տարվում կերպարանափոխված լինելու մտքով, որ դիմահարդարվելիս մոռանում են սեփական յուրօրինակությունն ընդգծելու մասին։ Արդյունքում անընդմեջ տեսնում ենք արհեստական և միանման դիմահարդարմամբ աղջիկների։ Մյուս սխալը, երբ կանայք ու աղջիկներն ավելի շատ հիմնվում են դեկորատիվ կոսմետիկայի վրա, այլ ոչ խնամված լինելու գաղափարի։
    

-Զգեստ և դիմահարդարում. ո՞ր գույների համադրություններն են ավելի գեղեցիկ և տոնական:
     -Հակադիր և համադրվող գույների ճիշտ օգտագործումը Ձեզ կօգնի կերպարի կերտման հարցում։ Սակայն ինքս խրախուսում եմ կերպար ստանալիս հաշվի առնել սեփական խառնվածքը, տարերքը․ այս դեպքում Դուք կլինեք առավել անկաշկանդ և կկարողանաք ճիշտ մատուցել ինքներդ Ձեզ։ Ինչ վերաբերում է ամանորյա կերպարին, ավելացնեմ, որ գալիսք 2018թ. լինելով դեղին շան տարի, ակնկալում է դեղնաոսկեգույն երանգի փայլերի օգտագործում։

՝ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջեր
     Նյութը պատրաստեց Վարդիթեր Ոսկանյանը

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5704 | 0 | 0
Facebook