Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

«Պլատոնական սեր» կոչեցյալը սովորական միասեռականություն է, և Պլատոնն այդ սերն է գովերգել

18:21, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2017 թ.
«Պլատոնական սեր» կոչեցյալը սովորական միասեռականություն է, և Պլատոնն այդ սերն է գովերգել

Ոչ մարմնական, սեռական ենթատեքստ չպարունակող սիրո մասին խոսելիս՝ մենք բավականին հաճախակի ենք գործածում «Պլատոնական սեր» արտահայտությունը, բայց քչերին է հետաքրքրում, թե ի՞նչ կապ ունի հույն մեծ իմաստասեր Պլատոնն այս արտահայտության հետ:


     Կյանքում երբևէ Պլատոնի գործերը չընթերցած անձնավորորությունը եթե իմանա, թե ինչ է ասել այս մտածողը «անմեղ» սիրո մասին, ապա այլևս չի գործածի վերոհիշյալ արտահայտությունը տղամարդու և կնոջ միջև ոչ մարմնական սերն ընդգծելու առումով:

Սիրո մասին իր փիլիսոփայական դատողություններում Պլատոնը բոլորովին այլ սիրո մասին է խոսել: Այդ մասին է վկայում նրա «Խրախճանք» երգիծական ստեղծագործությունը: Այստեղ իմաստասերն այն վարկածն է առաջադրում, թե մարդիկ առաջներում եռասեռ են եղել (արական, իգական և չեզոք): Վերջիններին նա «անդրոգինոս» անունն է տվել: Կնոջ և տղամարդու էություններն ու արտաքին առանձնահատկությունները միավորող այս առասպելական արարածները, երևակայելով, թե իրենք ուժեղ են, փորձել են հարձակվել աստվածների վրա: Բայց Զևսն ու մյուս աստվածները ժամանակին կանխել են հասունացող ապստամբությունը. Զևսը նրանց երկու կես է արել ու հանձնարարել է դրանք ցրել աշխարհով մեկ, որպեսզի երբևէ չմիանան ու նորից չսպառնան աստվածներին: Այսպիսով նրանց ուժն ու հանդգնությունը կրկնակի նվազել է: Եվ, ըստ Պլատոնի, Զևսի այս բաժանումից հետո հետևյալն է տեղի ունեցել.

«Եվ այսպես, - ասում է Պլատոնը, - մեզանից յուրաքանչյուրը տափակաձկան նման երկու մասի բաժանված մարդու կեսն է, և այդ իսկ պատճառով մեզանից յուրաքանչյուրը միշտ փնտրում է իր ամբողջի՝ իրեն համապատասխանող կեսը: Նախկինում երկսեռ արարածի մի մասը կազմող կնասեր ու անառակ տղամարդիկ, որոնք «անդրոգինոս» են անվանվել, մեծի մասամբ հենց այդ տեսակին են պատկանել, իսկ այդպիսի ծագման կանայք տղամարդասեր ու սեռազեխ են: Իսկ այն կանայք, որոնք նախկին կնոջն են իրենց մեջ ամփոփել կամ նախկին կեսի մասն են կազմել, տղամարդկանց նկատմամբ այնքան էլ ցանկասիրությամբ չեն համակված. նրանց ավելի շատ հրապուրում են կանայք, և լեզբուհիները հենց այդ տեսակին են պատկանում: Նախկին արական կեսին պատկանող տղամարդը հակված է արական ամեն ինչի. արդեն մանկական տարիքում, լինելով արական սեռի արարածի մասնիկը, նրանք տղամարդկանց են սիրում, և նրանց դուր է գալիս տղամարդկանց հետ պառկելն ու գրկախառնվելը: Սրանք տղաների ու երիտասարդների մեջ լավագույնն են, որովհետև ի բնե նրանք ամենախիզախներն են: Ճիշտ է, ոմանք նրանց անպատկառ են համարում, բայց դա մոլորություն է. նրանց վարքը ոչ թե անպատկառությամբ է պայմանավորված, այլ՝ համարձակությամբ, արական քաջությամբ, խիզախությամբ, իր նմանի նկատմամբ կրքով: Դրա համոզիչ ապացույցն առկա է. հասուն տարիքում միայն այդպիսի տղամարդիկ են պետական գործիչներ դառնում»:

Պարզից էլ պարզ է, որ «պլատոնական սեր» կոչեցյալը սովորական միասեռականություն է, և Պլատոնն այդ սերն է գովերգել:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
7142 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ