Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Նոր օրենքով ծխող-խմող կանայք կզրկվեն մայրանալու իրավունքից

21:35, ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ.
Նոր օրենքով ծխող-խմող կանայք կզրկվեն մայրանալու իրավունքից
    
    

    

Ահ ու սարսափով եմ նայում այն երիտասարդ աղջիկներին ու կանանց, ովքեր անխնա քայքայում ու կործանում են իրենց առողջությունն ու կյանքը: Նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ հայ կնոջը ծխել-խմելը վայել չէ, բայց չեմ հասկանում, թե հենց այդ աղջիկների ու կանանց կողքին կանգնած արական սեռի ներկայացուցիչները (հայր, եղբայր, ընկեր, ամուսին, զավակ և այլն) ու՞ր են նայում: Եվրոպա՞: Այնքան դեպի Եվրոպա նայեցինք, հայի հայ տեսակը շուտով Կարմիր գրքում կհայտնվի: Հիմա ոմանք կզայրանան, կասեն . «Կարմիր գրքում անհետացող կենդանիներին են գրանցում, սա էս ինչա՞ գրել»: Ո՞վ է մարդը: Մարդը բանականությամբ օժտված կենդանի է: Իսկ մի՞թե բանականություն ունեցող մարդը՝ և այն էլ կին-մարդը, ով ի սկզբանե արարվել է, որ արարի, այնքան բանականություն չունի, որ, մոդայի կամ եսիմ ինչի հետևից ընկած, ինքնակործանմամբ է զբաղվում: Մի հարցնող լինի նման կանանց. «Ինչու՞ եք ծխում, խմում, թմրանյութ օգտագործում», ինձ շատ հետաքրքիր է՝ ի՞նչ պատասխան կտան: «Լավ եմ անում…», «Քեզ ինչ…», «Մոդայից հետ չմնալու համար…» և այլն․ համոզված եմ, որ նման պատասխաններ կստանանք… Երանի մի օր մեր ղեկավար այրերն էլ մտահոգվեն այս խնդրով ու օրենք ընդունեն, ըստ որի ՝ ծխող, խմող և թմրանյութ օգտագործող կանայք վիրահատական միջամտությամբ կզրկվեն մայրանալու իրավունքից: Կասեք՝ դաժան եմ: Իսկ մի պահ մտովի պատկերացրեք, թե մերօրյա խմող-ծխող կանայք ի՞նչ սերունդ են տալու, 20-25 տարի հետո ինչքա՜ն ֆիզիկական ու մտավոր արատներով երիտասարդներ ենք ունենալու… Անգամ այս մասին գրելիս մարմինս սարսռաց, Աստված ոչ արասցե…

Հ.Գ. Կարծում եմ, որ նման անորակ կանանց մայրանալու հնարավորությունից զրկելուց հետո միայն վստահորեն կարելի է կրկնել Հայաստանի ազգային հերոս, անկախության նվիրյալ մարտիկ Մովսես Գորգիսյանի խոսքերը. «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու…»

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5753 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ