Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԻՆՉ Է ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԸ ԵՎ ՈՐՈՆՔ ԵՆ ԴՐԱ ՀԻՄԱՆԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Gor
Հեղինակ`
Gor
15:36, հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ.
ԻՆՉ Է ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԸ ԵՎ ՈՐՈՆՔ ԵՆ ԴՐԱ ՀԻՄԱՆԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Մինչ սպառողական վարկի մասին խոսելը, նախ փորձենք հասկանալ, թե ինչ է վարկն ըդհանրապես և ինչպիսի հիմնական նախապայամններ ունի։


    


     Այսպիսով՝ Ի՞նչ է վարկը


     Վարկը պայմանավորվածություն է հաճախորդի և վարկային կազմակերպության միջև այն մասին, որ հաճախորդը պարտքով ստանում է գումար և խոստանում այն վերադարձնել պայմանավորված ժամկետում, դրա հետ մեկտեղ վճարելով նաև տոկոսագումարները:
     Այս պայմանավորվածության համաձայն կնքվում է վարկային պայմանագիր հաճախորդի և վարկային կազմակերպության միջև, որում նշվում է տոկոսագումարը, ժամկետը և մարման գրաֆիկը, ըստ որի անհրաժեշտ է մարել վարկը:


     Սովորաբար մարման գրաֆիկը հնարավորություն է տալիս մարման ժամկետի ընթացքում մարելու և՛ մայրգումարը, և՛տոկոսագումարը: Կան ֆինանսական կազամկերպություններ, ովքեր սպառողական վարկեր տրամադրելիս գանձում են նաև ամսական սպասարկման վճար տոկոսի տեսքով:
     Վարկային պայմանագրում պարտադիր նշվում են նաև վարկի տրամադրման պայմանները և լրացուցիչհանգամանքներ: Եթե առկա է գրավ, ապա գրավի առական, հատկանիշները և գնահատված գումարը:


     Վարկերի օգտագործման նպատակները


     Վարկի օգտագործման նպատակները բազմազան են, ըստ որի նաև տրամադրվող վարակատեսակները: Վարկային կազմակերպություններն առաջարկում են վարկեր և՛ֆիզիկական և՛իրավաբանական անձանց համար: Ֆիզիկական անձանց համար տրամադրվող վարկերը կոչվում են սպառողական վարկեր:
    
     Սպառողական վարկերի նպատակներն ու հիմնական տեսակները


     Սպառողական վարկերի նպատակն է օգնել ֆիզիկական անձ սպառողին ապրանքներ ձեռք բերելու կամ այլ ծախսեր հոգալու համար: Սպառողական վարկերը տրամադրվում են միայն ՀՀ դրամով:
    
    
     Սպառողական վարկերն իրենց հերթին լինում են`
    
     1. Լոմբարդային վարկեր. Արագ, իրացվելի գրավի դիմաց (ոսկու, թանկարժեք մետաղներից կամ քարերից պատրաստված զարդերի, ավտոմեքենաների, դրամական միջոցների և այլն) որոշակի անձնական նպատակների համար ֆիզիկական անձանց տրամադրվող սպառողական վարկերեն:
     2. Ավտովարկեր. Տրամադրվում է ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով
     3. Ուսումնական վարկեր. Տրամադրվում են ֆիզիկական անձանց` կրթական ծախսերը հոգալու նպատակով:
     4. Վարկային գծեր. ընթացիկ ծախսերի իրականացման համար, որպես կանոն վարկային քարտերի միջոցով տրամադրվող վարկեր են:
     5. Ապառիկ. Հնարավորություն է տալիս սպառողներին ձեռք բերել հիմնականում տեխնիկա կամ այլ սարքավորումներ:
     Ըստ ժամկետայնության` սպառողական վարկերը լինում են.
    
     • Կարճաժամկետ` մինչեւ 1 տարի մարման ժամկետով,
     • Միջնաժամկետ` 1-ից 3 տարի մարման ժամկետով,
     • Երկարաժամկետ` 3 տարի և ավել մարման ժամկետով:
    
     Ամբողջությամբ՝ https://goo.gl/nr6kyx

Աղբյուրը` finagent.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8875 | 0 | 0
Facebook