Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուզում եմ իմ կողքին չվախենաս թույլ լինել...

20:27, կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ուզում եմ իմ կողքին չվախենաս թույլ լինել...
     «Իսկ ես հիշում եմ. Հիշում եմ, թե ինչպես էի գիշերով անկողնուս մեջ կուչ եկել ու լսում նրանց ձայները. Էլի վիճում էին. Այս անգամ ամեն ինչ ավելի լուրջ էր. Դե հայրս բռունցքով ուժեղ հարվածեց սեղանին, իսկ դա մեր ընտանիքում նշանակում էր, որ վերջին խոսքը նրանն է ու որ այդ թեման էլ չի քննարկվելու. Այդպես էլի էր եղել, բայց այս անգամ ամեն ինչ փոխվեց. Ամեն ինչ փոխվեց, երբ հաջորդ առավոտ դուրս եկա սենյակիցս ու տեսա հորս դռան դիմաց կանգնած . Մոտեցավ ինձ, գրկեց, ճակատս համբուրեց ու ասաց, որ հիմա տան տղամարդը ես եմ, որ պետք է մորս լսեմ ու միշտ օգնեմ նրան. Որից հետո վերցրեց ճամպրուկներն ու մի հայացք գցեց մորս կողմը… կարճ, բայց խոսող հայացք… իսկ մայրս… նա թվացյալ հանգստությամբ ծխում էր, կարծես ոչինչ էլ չէր եղել, կարծես ամեն բան շատ լավ է. Հորս հայացքին պատասխան մայրս ծուխը նրա կողմ փչեց. Իբրև թե` տես, ես քեզ հեշտությամբ կարող եմ բաց թողնել. Բայց մամ~~~ ես լավ գիտեմ, որ քեզ համար ամենևին էլ հեշտ չէր, որ դու ծանր էիր տանում ձեր բաժանումը, որ այդ հպարտությանդ ու սառը դեմքիդ արտահայտության հետևում մի անօգնական ու անպաշտպան մեկն է. Մամ ես լսել եմ, թե ինչպես էիր արտասվում… տեսել եմ, թե ոնց էիր գրկում նրա թողած միակ վերնաշապիկը, որ նրա հոտը զգալով կարոտն առնեիր… ու չհերքես, ես ամեն բան տեսել եմ… մի հերքիր, որովհետև կարիք չկա, որ դու միշտ ուժեղ լինես. Ուզում եմ իմ կողքին չվախենաս թույլ լինել ու բաց թողնել արցունքներդ… թույլ տուր լինել այն տղամարդը, որը քեզ առանց որևէ պատճառի անմնացորդ կսիրի… թեև ես միլիոնավոր պատճառներ ունեմ» «Մի տղայի օրագրի էջերից»
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4109 | 0 | 0
Facebook