Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծառահատումներ` կանաչապատման նպատակո՞վ

16:44, կիրակի, 24 մարտի, 2013 թ.
Ծառահատումներ` կանաչապատման նպատակո՞վ
     Ինչքան էլ, որ անհիմն է թվում, բայց փաստ է: Մոտավորապես երկու օր կլինի, ինչ սկսել են նախապատրաստական աշխատանքները: Սկզբից աշխատողները քանդեցին եզրաքարերը` նորերը դնելու համար: Այնուհետև հայտարարեցին, որ պետք է կտրեն և հեռացնեն նաև բակում գտնվող բոլոր երկաթե սյուները, այդ թվում նաև նրանք, որոնց վրա հենվում էին խաղողի վազերը: Հարց է առաջանում. այդ դեպքում ինչի՞ վրա պետք է հենվեին վազերը. մագլցող բույսերը չեն կարող ուղիղ վեր բարձրանալ առանց որևէ հենասյունի, ինչպես ծառերը: Եվ որոշում ընդունվեց, որ պետք է հատվեն նաև խաղողի վազերը: Նշենք նաև, որ այդ տարածքում գտնվող շենքերի բակերից բոլորում, սկսած դեռևս ԽՍՀՄ տարիներց, տնկվել են խաղողի վազեր, և մինչև այսօր էլ դրանք ամեն տարի ծաղկում էին և բերք տալիս: Ճիշտ է, բնակիչների մեջ կային մարդիկ, որոնք կողմ էին ծառահատմանը` կարծելով, թե դրանք ավելի էին մթնեցնում առանց այն էլ ստվերոտ բակը: Բայց շենքի հին բնակիչներից շատերը դեմ էին սրան. ի՞նչ է նշանակում ծառահատել` կանաչապատման նպատակով: Սակայն նրանք անզոր էին որևէ բան անել, քանի որ աշխատողները ունեին հատուկ նախագծված պլան և կատարում էին այդ աշխատանքը` ըստ այդ պլանի: Նշենք նաև, որ այս աշխատանքը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, և սրա համար բյուջեից տրամադրվել է մոտավոր 90 միլիոն դրամ: Աշխատանքն ավարտվելու է մոտավորապես երկու ամսից: Ինչևէ, ինչպես ասում են` հույսը վերջինն է մարում. հուսանք, որ այս երկամսյա աշխատանքից հետո, այսքան ծառեր անխնա կտրելուց հետո կկառուցվի մի այնպիսի կանաչապատ անկյուն, մի այնպիսի այգի, որը մոռացության կտա վերը թվարկված բոլոր, մեղմ ասած, թերությունները:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3633 | 0 | 0
Facebook