Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պարգևատրումներ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի առթիվ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
20:24, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Պարգևատրումներ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի առթիվ հյուրընկալել է Միության մի շարք անդամների: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Շնորհավորելով արվեստագետներին Միության հոբելյանի առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի և երաժշտարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Երկանյանին, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Չաուշյանին, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Իրինա Զոլոտովային և կոմպոզիտոր Զոհրապ Փարեմուզյանին:
     Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի, անձնվեր և արդյունավետ գործունեության համար Հայաստանի կոմպոզիտորների միության «Երիտասարդական» հանձնաժողովի նախագահ, կոմպոզիտոր Աշոտ Ղազարյանը և «Մանկական և երգչախմբային» մասնաճյուղի ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանն էլ պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:


    

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2246 | 0 | 0
Facebook