Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մաստրիխտի հայկական պատվիրակությունը մասնակցել է Նիդերլանդների Ռուրմոնդի Սուրբ Քրիստոֆոր տաճարի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանս Վիրտի հրաժեշտի արարողությանը

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
21:24, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Մաստրիխտի հայկական պատվիրակությունը մասնակցել է Նիդերլանդների Ռուրմոնդի Սուրբ Քրիստոֆոր տաճարի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանս Վիրտի հրաժեշտի արարողությանը
    

Այսօր Մաստրիխտի հայկական պատվիրակությունը մասնակցել է Նիդերլանդների Ռուրմոնդի Սուրբ Քրիստոֆոր տաճարի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանս Վիրտի հրաժեշտի արարողությանը: Նիդերլանդների կաթոլիկ եկեղեցու թվով 9-րդ քահանայապետն ամենաերկարակյացն է: Նա 24 տարի ղեկավարեց Նիդերլանդների կաթոլիկ համայնքը:
     Նա ակտիվորեն մասնակցել ու աջակցել է Լիմբուրգին մարզի հայ Եկեղեցու կայացմանը: Մասնավորապես նրա ջանքերով է, որ հայերն ունեցան իրենց եկեղեցին ու մասնակից դարձան մարզի հասարակական քաղաքական …կյանքին: Հայ համայնքի անդամները շնորհակալությամբ ու երախտագիտությամբ են հիշում, երբ Ֆրանս Վիրտը, որպես պատվավոր հյուր ներկա էր Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու հանդիսավոր արարողակարգին, նաև նրա ջանքերով էր, որ Խաչքար հուշարձանը տեղադրվեց Սուրբ Սերվատեսի եկեղեցու մերձակայքում:
     Հայկական պատվիրակությունը, անձամբ Մաստրիխտի Անի հայ համայնքի ղեկավար, Սուրբ Կարապետ եկեղեցու ատենապետ Լևոն Սարգիսը Ֆրանս Վիրտին հայ համայնքի անունից երախտագիտություն է հայտնել աջակցության համար և հետագա հաջողություններ մաղթել նրան:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3216 | 0 | 0
Facebook