Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Րաֆֆի՝ Կայծեր, մաս 1/11.12, 13

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
17:07, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Րաֆֆի՝ Կայծեր, մաս 1/11.12, 13
    

Րաֆֆի՝ Կայծեր, մաս 1

Բայց կային վանքեր և եկեղեցիներ, որոնք պահում էին զանազան սուրբերի մարմնի փշրանքները, անփոփած ոսկու և արծաթի մեջ: Օրինակ — Վանա սուրբ Վարդանիեկեղեցումն էր Մամիկոնյան Վարդանի մեկ մատը: Մշո սուրբ Կարապետա վանքումն էր սուրբ Ղևոնդա մասունքները: Կային վանքերում և այլ սրբություններ, որպես Ռոստանավանքը պահում էր իր մեջ այն խաչը, որ Սահակ պարթևը տվեց իր թոռին — Վարդանին, և Քրիստոսի այդ խաչակիր զինվորը, Ավարայրի դաշտում ընկած ժամանակ, արձակեցիր պարանոցեն պապենական նվերը, և Եղիշեին տալով ասաց. «Այս եմ թողնում քեզ իմ վերջին հիշատակ, առ, թող պարսկի ձեռքը չդիպչե դրան» ...

Վանքերը և եկեղեցիները շատ ունեին այսպիսի սրբություններ, որոնք ամփոփում էին իրանց մեջ այս և այն ճգնավորի, առաքյալի, մարտիրոսի և եկեղեցո հարց մարմնիմասունքները: ԲՆրանք պատած էին արծաթով և ոսկով, զարդարած էին թանկագին քարերով և պահվում էին նույնպես թանկագին արկղների մեջ: Եթե ավելացնենք դրանց վրաարծաթի բուրվառները, սկիհները, աշտանակները, արծաթակազմ ավետարանները և ազնիվ մետալներից կազմված այլ եկեղեցական անոթները, կարելի է ասել, որ ազգիհարստությունը կենտրոնացած էր այդ ժամանակ եկեղեցիների և վանքերի մեջ: Այդ հարստությունները շատ անգամ գրավում էին մահմեդական ավարառուներիշահասիրությունը, և քիչ չէր պատահում, որ վանքերի սրբությունները գերի էին ընկնում: Քուրդերը հարգում էին իրանց ձեռքը ընկած սրբությունները և չէին ոչնչացնում նրանց: Քուրդի համար քրիստոնեական տաճարի սրբությունը նույն նշանակությունն ուներ, որպես իր շեյխի տված թիլիսմանը, որը նա կապում էր աջ թևին թշնամու զենքերիցանխոցելի մնալու համար: Քուրդը դարձնում էր սրբազան կողոպուտը, միայն ծանրագին փրկանք ստանալեն հետո: Պարսիկները և թուրքերը այն ակնածությունը չունեին դեպիքրիստոնյաների սրբությունները. նրանք կոչնչացնեին, եթե տեսնեին, որ նրանցից գոյացած ոսկին ու արծաթը կարող էր ավելի գին բերել, քան թե այն գումարը, որ ստանալու էինիբրև փրկանք: Իսկ փրկանքը լինում էր միշտ ավելի բարձր, քան սրբության արժեքը: Օրինակի համար ես կհիշեմ մի դեպք, որը պատահեց իմ ժամանակում: Բարդուղիմեոսառաքելո աջը, որ գտնվում էր Հաղբակա նույն անունով վանքում, գերի ընկավ պարսիկների ձեռքում: ժողովուրդը վճարեց սուրբ աջի ծանրության չափով տասն անգամ ոսկի ևփրկեց գերին: Ամբողջ գավառի կանայքը զրկվեցան իրանց ոսկի և արծաթի զարդերից. նրանք իրանց մատանիները, քամարները, գլխի պաճուճանքը և պարանոցի մանյակներըթափում էին վանահոր մոտ, որպեսզի հայոց առաքյալի սուրբ աջը` «իրանց երկրի պաշտպանը», գերի չմնա «անօրենների և անհավատների» ձեռքում:

Ես մինչև այսօր հիշում եմ նույն սուրբ աջը, նա մի հսկայական բազուկի մեծություն ուներ. տասն անգամ նրա ծանրությամբ ոսկին` այդ սարսափելի քանակություն էր աղքատժողովրդի համար: Բայց նա զոհեց բոլորը, միայն թե իր սրբությունից չզրկվեր, որովհետև նրանից կախված էր իր ներկա և հանդերձյալ կյանքի բախտավորությունը, — իր հոգուև մարմնի փրկությունը....

Ես դեռ չեմ մոռացել, երբ երաժշտություն էր լինում կամ մարախ էր գալիս, ժողովուրդը դիմում էր վանահորը, որ «անդաստան» անե: Վանահայրն առնում էր սուրբ աջը, ևխաչերով, խաչվառներով, բոլոր եկեղեցական սպասով դիմում էին դեպի դաշտերը և սուրբ թափորը, ժողովրդի անհուն բազմության հետ, հանդարտ և դանդաղ ընթացքով շրջումէին մշակության դաշտերում, և իրանց արտասուքով, խնկարկությամբ, ողբալի շարականներում աղերսում էին երկնքի հաշտությունը, միջնորդ ունենալով սուրբ աջը, որ ամբոխըտանում էր իր առջևից, որպես Իսրայելը «տապանակ ուխտին»:

Եվ այսպես, վանքերի և եկեղեցիների ամեն մի սրբությունը ուներ իր հրաշագործ հատկությունները: Մեկը նշանավոր էր որպես դիվահարներին ազատող, մյուսը հռչակված էրորպես անդամալույծները բժշկող, երրորդը` որպես ջերմախտի փրկարար և այլն: Եվ ժողովուրդն ամենայն ջերմեռանդությամբ դիմում էր դեպի սրբությունները իրհիվանդություններից բժշկություն գտնելու համար: Հրաշագործ էին և զանազան ավետարաններ, նարեկներ, որոնք գրված էին սուրբ մարգերի գրիչով: Այս մագաղաթյա գրքերը, ոսկենկար պատկերներով, զարդարած թանկագին կազմով, պահվում էին փաթաթած մետաքսյա և զառ թաշկինակների մեջ, և բոլորովին անմերձենալի էին ժողովրդին: Նրանցբաց էր անում միայն շատ անհրաժեշտ դեպքերում վանահայրը, երբ հարկավոր էր նույն գրքերով մի գլուխ ավետարան կարդալ որևիցե հիվանդի վրա:

Ես բոլորովին անօրեն և անհավատ էի համարում Կարոյին, երբ նա ասում էր ինձ, թե «վանքերի սրբությունները մեր ազգի տունը քանդեցին, թե նրանք մի պատրաստի առարկաէին դարձել մեր թշնամիների և նույնիսկ մեր վարդապետների շահասիրությանը»: Նա ասում էր, եթե հնար լիներ, ինքը պատրաստ էր բոլորը ոչնչացնել, որովհետև նրանց վրագտնված ոսկին և արծաթը իր համար շատ հարկավոր էին...

Կարոյի անպատկառ խոսքերը մինչ այն աստիճան գրգռում էին իմ բարկությունը, որ մի օր մտածեցի` խենջարս խրեմ նրա սրտի մեջ, ուր ամենևին չկար ոչ աստուծո երկյուղը ևոչ ակնածություն դեպի եկեղեցու սրբությունները: Բայց ես ո՜ւշ հասկացա, շա՜տ տարիներից հետո, որ իմ կարծիքը Կարոյի մասին բոլորովին սխալ էր, — հասկացա, որ մի շատբարի նպատակի համար Կարոն ցանկանում էր գործ դնել վանքերի ոսկին և արծաթը...

Թեև վանքերը և եկեղեցիներն ունեին գաղտնի պահեստներ, ուր խռովության միջոցներում թաքցնում էին սուրբ տաճարների հարստությունները, բայց շատ անգամ վանահայրըկամ եկեղեցու ավագ քահանան չդիմանալով ավարառուների տված չարչարանքին, հայտնում էին պահեստի տեղը: Գտնվում էին եկեղեցականներից և այնպիսիները, որոնքավելի հեշտությամբ ավանդում էին իրանց հոգին, քան թե պահեստի գաղտնիքը:

Վանքերի և եկեղեցիների սրբազան սպասները, արդարև, որպես Կարոն ասում էր, դարձել էին շահասիրության առարկա: Թողյալ այն, որ վարդապետները նրանց շնորհիվբավականին արծաթ էին քամում ժողովրդի աղքատ քսակից, թողյալ այն, որ ժողովուրդը շատ անգամ ստիպված էր փրկել իր սրբությունները գերությունից, պատահում էր, որերկրի իշխանը — իհարկե, չնչին պատճառի համար — վանքը, եկեղեցին կամ ամբողջ հայոց գյուղորայքը տուգանքի էր ենթարկում: Պատճառները հնարում էին իրանք` իշխանները: Օրինակ, լուր էին տարածում, թե հայոց քահանաները մի մահմեդական երեխա գողացել և մկրտել են, կամ գցում էին վանքի գավիթումը մի մահմեդականիսպանված դիակ: Այն բավական էր գրգռելու մահմեդականների կատաղությունը. նրանք կամ կողոպտում էին քրիստոնյաների գյուղերը և կամ սպանվածի արյան փոխարեննշանակում էին մի մեծ տուգանք: Ժողովուրդը պատրաստի փող չուներ. նա ստիպված էր վեր առնել պարտքով: Եվ այնպիսի ծանր տոկոսներով վաշխառուն միշտ պատրաստ էրփող տալ, մանավանդ որ նա ստանալու էր խիստ ապահով գրավական, — այսինքն վանքի սրբությունները: Հրեա կամ մահմեդական վաշխառուն գիտեր, որ իր պարտականը եթեկինը, աղջիկը, տղան գրավ դնե, եթե ժամանակին չկարողանա վճարել, կասե` տիրե գրավներիդ, իսկ իր եկեղեցական սրբությունը նա երբեք չի թողնի օտարի ձեռքում:

Երբեմն այսպիսի դժբախտությանց պատճառ դառնում էին վանահայր աբեղաները կամ վիճակավոր առաջնորդները: Նրանցից շատերը կաշառքներով իրանց կողմն էին գցումքուրդ, թուրք կամ պարսիկ իշխաններին և նրանց օգնությամբ խլում էին միմյանցից վանքեր, տիրում էին թեմերի: Այսպիսի հափշտակությունները խիստ թանկ էին նստում: Վանահայրը կամ առաջնորդը գրավ էր դնում վանքի սրբությունները, պարտք էր անում իր խոստացած կաշառքը վճարելու համար: Բայց ո՞վ էր թափում գրավները: — Դարձյալժողովուրդը:

Ես հիշում եմ մի այսպիսի դեպք, որ պատահեց իմ ժամանակում: Վանա ծովակի կղզիներից մեկում գտնվում էր Աղթամարա անապատը. այնտեղ նստում էին կաթողիկոսներ, որոնց մեկը իր կողմը ձգելով Շատախու, մյուսը Սասնո կիսավայրենի հայ լեռնականներին, անդադար միմյանց ձեռքից խլում էին հայրապետական աթոռը: Այսպիսով ծագել էրժողովրդի մեջ երկու կուսակցություններ, և խռովությունը հասավ մինչև արյունահեղության: Կաթողիկոսներից մեկը տարավ հաղթությունը քուրդ իշխանի օգնությամբ: Պաշտպանությունը արժեց նրան մի քանի տասնյակ «քիսա» արծաթի, որը նա պարտք առավ, իհարկե, ամենաապահով գրավականով` վանքի սրբազան սպասներով: Հաստատվելով իր աթոռի վրա, նորին վեհափառությունը ուզեց թափել գրավականները, և այս նպատակով պատրաստեց նա նվիրակների մի խումբ, որ գնացին թեմերից ժողովքանելու: Միաբաններից մի ծերունի աբեղա առաջարկեց, թե նա կարող էր նույնիսկ վանքից գոյացնել ցանկացած գումարը, եթե նորին վեհափառությունը կընդուներ իր տվածխորհուրդը: Կաթողիկոսը մի օր բոլոր աբեղաներին կանչեց իր մոտ ճաշի, հացկերույթը վերջանալեն հետո հրամայեց փակել նրանց նույնիսկ սեղանատան մեջ: Հետո ինքըվեհափառը, մտնելով աբեղաների խուցերը, բաց անել տվավ «աշխարհից հրաժարված» աբեղաների փոքրիկ արկղիկները, և հիրավի, հայտնվեցան ավելի քան կաթողիկոսիցանկացած գումարը ոսկի և արծաթ: Ո՞վ կկարծեր, որ աշխարհի հարստությունից հրաժարված ճգնավորները, — որոնք իրանց վանքում կին ուխտավորներ չէին ընդունում, որոնք հագնում էին կոշտ մազից զգեստներ, որոնք մերկ ոտքերով էին ման գալիս, որոնք աղ ու հացով էին կերակրվում, որոնք արծաթից այնպես էին վախենում, որպես դևից, — ունենային իրանց սնդուկների մեջ այնքան ոսկու և արծաթի մթերք:

Ծերունի աբեղայի հնարագիտությունը, որ երևան հանեց այս գաղտնիքը, վարձատրվեցավ նրանով, որ քանի օրից հետո գտան նրա խեղդված դիակը ծովակի ափում....

Չնայելով, որ վանքերում այսպիսի եղեռնագործություններ էին պատահում, դարձյալ ժողովրդի ջերմեռանդությունը դեպի իր սուրբ աթոռները մնում էր տաք և իր բոլորբարեպաշտական ոգևորության մեջ: ԲՆա ինքը, ժողովուրդը, իր տանը հաց չուներ ուտելու, նրա որդիքը նոթի և կիսամերկ էին, նա իր աղքատ դրության մեջ դարձյալ հագցնումէր և կերակրում էր իր հոգևոր հայրերին, որպես իր վանքերի պաշտոնյաներին, որպես աստուծո տան սպասավորներին, որոնց աղոթքովն էր ապրում ինքը, որոնք հաշտեցուցիչկապ էին իր և երկնքի մեջ... Ժողովուրդն իր հունձքից մասն էր հանում աբեղաների համար, իր անասունների յուղից և պանրից նրանց բաժին էր տալիս, ինքը և իր արորը ձրիաշխատում էին վանքապատկան կալվածքների մեջ, մի խոսքով, նա վճարում էր իր աբեղաներին ավելի, քան թե իր կարողությունը ներում էր:

Ահա ինչ էր, որ կապում էր հային իր հայրենիքի հետ:

Բայց Կարոն ասում էր, թե վարդապետները նույնպիսի հարստահարողներ են, որպես քուրդ և թուրք աղաները: Ես բարկանում էի...

ԻԸ

ՆՇՈՒՅԼՆԵՐԸ ԵՐԵՎՈՒՄ ԵՆ

Թեև ծերունի որսորդը միշտ ցավակցական արհամարհանքով էր խոսում հայերի մասին, ասելով` թե նրանք հոգով և մարմնով բոլորովին ընկած և սպանված ժողովուրդ են, բայցես նրա նկատողությունը իրավացի էի գտնում միայն Պարսկաստանի հայերի վերաբերությամբ, այսինքն նրանց, որ բնակվում էին Ատրպատական նահանգում: Ընդհակառակն, Տաճկաստանի հայերը — Տարոնի և Վասպուրականի մեջ — համեմատելով իրանց ատրպատկանցի համազգայինների հետ, բավականին աշխույժ և կենդանի մարդիկ էին:

Դա ուներ իր տեղական և կլիմայական պատճառները:

Ատրպատականի գավառները, բացի լեռնային և անտառապատ Ղարադաղից, մնացածները տափակ երկիրներ էին և ավելի տաք կլիմայով: Երկրագործությունը, որ միակաղբյուրն էր ժողովրդի ապրուստի, խիստ պինդ կերպով կապել էր բնակիչներին հողի հետ, և հետևաբար շատ նեղ կերպով սեղմել էր նրանց հողատիրոջ — աղաների ճանկերիմեջ:

Աղաների ճնշումն էր հաջորդաբար և տևողական: Մի այսպիսի կեցության մեջ մարդը կորցնում էր իր ազատությունը և նրա հետ իր մտավոր և հոգեկան կենդանությունը: Նադառնում է կրավորական էակ: Արձակ դաշտը, տափակ երկիրը շինում է նրան ավելի ընտանեկան, ավելի խաղաղասեր, միևնույն ժամանակ երկչոտ: Մինչդեռ լեռը, անտառըպահպանում են մարդու մեջ նրա սկզբնական վայրենությունը և հետևապես նրա սրտի ամրությունը և քաջությունը:

Ստրկությունը սկսվել է և շարունակվել տափակ երկրների վրա և ավելի տաք կլիմայի մեջ: Տափակ երկիրը տալիս է մարդուն տափակ բնավորություն, զարգացնում է նրա մեջթեքվելու ընդունակությունը: Բայց լեռնային երկրի բնակիչը նույնպես ուղղաձիգ, նույնպես բարձրադիտակ է, որպես իր շրջապատող սեպաձև ժայռերը: Հարթ-հավասարանապատը չէ տալիս փախուստի միջոց և պատսպարան իր նեղյալներին: Մինչդեռ սարերը և անտառները միշտ ունեն իրանց ծոցի մեջ ապահով ապաստարան ապավինողիհամար:

Ատրպաաականի գավառները, բոլորած լեռների շղթաներով ընդարձակ հովիտներ էին հարթ-հավասար մակերևույթով: Ժողովուրդը խիստ խորին կերպով արմատ էր գցել երկրիմեջ, նա ուներ հաստատ տուն և բնակություն. նա ուներ այգիներ, պարտեզներ և կայք: Ուր և քշում էին նրան, որքան և հալածում էին, նա դարձյալ չէր բաժանվում իրբնակության տեղից: Նա կանգնած էր միևնույն կետի վրա և համբերում էր իր վիճակի թշվառությանը: Նա համբերում էր, որովհետև նրան դժվար էր բաժանվել մի երկրից, ուրպետք է թողներ իր շատ տարիների աշխատության պտուղը: Նա մեխված էր գետնի հետ, որպես իր տնկած ծառերը, իր շինած տունը և իր ցանած բույսերը, որովհետև նրանցգոյության հետ կապված էր իր կյանքը: Թեև այստեղ ժողովուրդը աշխատում էր մեծ մասամբ աղաների համար, բայց նրանք թողնում էին այնքան, որ մշակը կարողանարշարունակել իր կենդանությունը, որ նրա ձեռքերը կարողանային գործել: Բայց իսպառ խլել մշակից կյանքը, դա աղայի համար ձեռնտու չէր, որպես ձեռնտու չէր նրան սպանել իրաշխատող անասուններին:

Ատրպատականի հայը միշտ երևում էր զինվորված իր երկրագործական գործիքներով. նրա ձեռքում միշտ տեսնվում էր բահ, բրիչ, մանգաղ և անասունները քշելու խարազան: Արյուն թափող և անձնապաշտպանության անոթների մասին նա գաղափար անգամ չուներ: Նա այնքան վախենում էր արյունից, որքան դևից և սատանայից: Տաք կլիմանթուլացրել էր նրա ուղեղը, նրա կենսական ուժը: Տափակ երկիրը շինել էր նրան մի անփախչելի որս աղայի ձեռքում: Իսկ հողագործությունը պահպանում էր նրա մեջ անասնականբթամտությունը և եզի համբերությունը:

Տարոնը և Վասպուրականը ավելի լեռնոտ և սառն երկիրներ էին: Շատ տեղ սարերը ծածկված էին անտառներով: Երկարատև ձմեռը, անդադար անձրևները, իսկ տարվա ջերմեղանակներում երաշտությունը` կացուցանում էին հողը անհարմար ցանքերի համար: Ի բաց առյալ Վանա ծովակի շրջակա ցած երկիրները, և Ասորեստանի սահմանակիցհարավային կողմերը, մնացյալ գավառները լեռնային բարձրավանդակներ .էին, որոնք միայն տալիս էին ճոխ մարգեր խաշնարածության համար: Այս պատճառով բնակիչներիգլխավոր պարապմունքը անասնապահությունն էր:

Հայերը առավելապես բռնել էին այն տեղերը, ուր կարելի էր և վարուցանքով պարապվել. իսկ այդ չէր կացուցանում նրանց ապրուստի գլխավոր աղբյուրը, նրանք միևնույնժամանակ և երկրագործ և հովիվներ էին: Ձմեռը անցուցանում էին նրանք գետնափոր խրճիթներում, իրանց գյուղերի մեջ, իսկ տարվա մնացած ամիսները չադրներում, լեռներիբարձրավանդակների վրա:

Այստեղ հայերի մի այսպիսի կիսա-չվական և կիսա-հաստատաբնակ կեցությունը տվել էր նրանց բնավորությանը երկակենցաղ կենդանիների հատկություններ: Նրանցգետնափոր խրճիթներն, իրենց ստորերկրյա ոլոր-մոլոր խորշերով, ավելի նման էին սողունների որջին, և դա մտցրել էր բնակիչների մեջ օձի նենգությունը և նրա ոխերիմչարամտությունը. նա պատրաստ էր խայթել, եթե հարմար միջոց գտներ: Նրանց հովվական չադրները, կազմված լեռների բարձրավանդակների վրա, բազմագոչ ջրվեժների մոտ, շրջապատած հսկայական ժայռերով, որոտի և կայծակի ահեղ սպառնալյաց ներքո, — տվել էին նրանց բնավորությանը ավելի կիսավայրենի և կիսագազանային հատկություններ:

Հովվական կյանքը իր նահապետական պարզության հետ ունի և իր վայրենի կատաղությունը: Մշակական կյանքը իր աշխատասեր հոգու հետ պահպանում է թուլասրտությունև երկչոտություն:

Հայը իր հայրենի լեռների թեև հարազատ, բայց փչացած որդին էր: Քուրդը նրա մտերիմ որդեգիրն էր: Հայը ոչ կատարյալ, երկրագործ էր և ոչ կատարյալ հովիվ: Քուրդըհավատարիմ էր մնացել իր պարապմունքին. նա հոգով և սրտով հովիվ էր, այդ բառի բուն նշանակությամբ: Այս պատճառով նա տիրում էր:

Հովիվները միշտ տիրում են, որպես իրանց հոտերին, նույնպես և մերձավոր ժողովուրդներին: Մարդկության առաջին տիրապետողները եղել են հովիվները: Մեր Հայկնահապետը նույնպես մի քաջ հովիվ էր:

Տարոնի և Վասպուրականի հայը և հովիվ էր և երկրագործ. նա վարում էր որպես չվական, նույնպես և հաստատաբնակ կյանք: Իր գյուղում, գետնափոր խրճիթների մեջ նաապրում էր որպես գազանը իր որջում. իր արտերի մեջ նա զինվորված էր բահով և մանգաղով. իր լեռների արոտներում նա զինվորված էր հրացանով և թրով: Այսպիսիերկակենցաղ ապրուստը տվել էր նրան երկերեսանի բնավորություն, — նա միևնույն ժամանակ նվաճյալ ժողովուրդ էր հպատակի բոլոր համբերությամբ, և միևնույն ժամանակկատաղի ապստամբ էր, եթե միջոցները կնպաստեին նրան:

Այս էր պատճառը, որ Կարոն շատ անգամ ասում էր` «այս ժողովրդից կարելի է մի բան սպասել. նա բոլորովին մեռած չէ. նա մի օր կգցե իր պարանոցեն քրդի լուծը»:

Կարոյի գուշակությունը անհիմն չէր: Շատախի, Սասնո և Մոկաց երկրի հայերը, որոնք իրանց կենցաղավարությամբ չէին զանազանվում քրդերից, բոլորովին ազատ էին ևինքնակա: Նրանք շատ անգամ միանալով քրդերի հետ, թալանում էին այս և այն երկրները. և զարմանալին այն է, որ չէին խնայում մինչև անգամ իրանց ազգայիններին: Սասնոհայը երբեք իր պատյանը չէ դնում մերկացրած խենջարը առանց նրան թաթախելու հակառակորդի արյան մեջ: Նա շատ դժվարությամբ է դուրս քաշում իր սուրը, իսկ երբ սուրըմերկացավ պատյանից, գործը վճռված է. նա պետք է կոտորե:

Այս երկրում, որքան ես նկատում էի, յուրաքանչյուր հայի սիրտը նմանում էր կիսահանգած օջախի, որքան քրքրում ես մոխիրը, նոր և նոր կայծեր էին հայտնվում. մի փոքրվառելու նյութ, մի բորբոք — և ահա բռնկեց կրակը…

Վերքն այնքան վտանգավոր չէ, երբ վիրավորը զգում է նրա ցավը. — դա կենդանության նշան է: Տարոնի և Վաասուրականի հայը իսպառ թմրած չէր, նա իր սրտի մեջ զգում էրվերքերը, հասցրած նրան բռնության կոպիտ ձեռքից: Այս պատճառով նա միշտ սնուցանում էր իր սրտի մեջ վրեժխնդրության դառն թույնը: Ոչ այնքան հայրենասիրությունը, ոչայնքան անձնասիրությունը դրդում էր նրան դեպի մի այսպիսի միտք, որքան իր եկեղեցու, իր սրբությունների հալածանքը մահմեդական ազգերից: Հայը ամեն բանի համբերումէ, ամեն թշվառություն տանում է, բայց նա համբերել չէ կարող, երբ բռնաբարվում է նրա եկեղեցին, նրա միակ սրբարանը: Եկեղեցին հայի կյանքի նպատակն է և նրաբարձրագույն իդեալը:

Կարոն լավ էր հասկացել հայի սրտի այս ամենազգալի կողմը, և նրա տեսությունը Բարդուղիմեոս առաքելո վանքի վանահոր հետ ուներ մի գաղտնի խորհուրդ, որ կապված էր իրնպատակների հետ: Ես այս չէի գիտենալ, եթե մի դեպք առիթ չտար ինձ կիսով չափ տեղեկանալ նրա դիտավորությանը:

Կարոն, որպես հայտնի է մեր ընթերցողին, իր ընկերների հետ գնաց Բարդուղիմեոս առաքելո վանքը, խոստանալով, թե կվերադառնա ոչ ավելի, քան մի օրից հետո: Բայց ահա միշաբաթ անցավ այն օրից, նրանից ոչինչ լուր չկա: Ծերունի որսորդը այս մասին խիստ անհանգստության մեջ էր, չգիտեր ինչ բան արգելք եղավ նրանց վերադարձին: Մի գիշեր դեռնոր էր պատել մութը, հայտնվեցավ մի գրաբեր, բոլորովին քրդի ձևով հագնված, նա տվեց ծերունի որսորդին մի նամակ: Ես այն ժամանակ հասկացա, թե նա գիտեր կարդալ: Իմանալով, որ նամակը Կարոյիցն է, նա անհամբեր կերպով սկսեց կարդալ: Ես նստած էի նրա մոտ: Նամակի պարունակության մասին նա ինձ ոչինչ չհայտնեց, կարծես բոլորովինմոռացավ իմ գոյության մասին: Միայն վերջացնելով ընթերցումը, նա իսկույն հրամայեց Մըհեին իր ձին թամքել, և ասաց Մարոյին շուտով իր զենքերը բերե: Այսպիսիերևույթները ծերունի որսորդի տնակում սովորական լինելով, Մարոն ամենայն հանդարտությամբ գնաց հոր զենքերը բերեց, և մինչև անգամ չհարցրուց` հայր, ո՞ւր ես գնում, երբնա նստեց ձին և բակից դուրս էր գնում: Այդ ժամանակ միայն ծերունին տեսավ ինձ և ասաց.

— Ես կվերադառնամ մի քանի օրից հետո:

Գրաբերը գնաց որսորդի հետ:

Երբ ես մտա սենյակը, Մարոն սովորական ժպիտը երեսին ինձ ասաց.

— Մենք էլի՜ մնացինք մենակ…

Բայց ես այնքան խռովված էի ծերունու անակնկալ հեռանալով, որ ոչինչ չպատասխանեցի Մարոյի ուրախ ժպիտին: Նա, երևի, վիրավորվեցավ իմ սառնասրտությամբ, և միգեղեցիկ խոժոռ գործելով իր սիրուն երեսի վրա, ասաց.

— Դու չա՜ր մարդ ես, Ֆարհատ:

Մարոն էլ չնայեց իմ վրա, ծիծաղելով սենյակից դուրս վազեց: Ես մնացի միայնակ: Իմ խռովությունը հետզհետե սաստկանում էր: Ծերունի որսորդի վարմունքը չափազանցտանջում էր ինձ, որ նա արժան չհամարեց հաղորդել և ոչ մի բառ Կարոյի նամակի պարունակությունից, լավ գիտցած լինելով, որ ամենայն տեղեկություն նրա մասին որքան իրհամար, նույնքան և իմ համար ուրախալի էր: Ինչո՞ւ նա զրկեց ինձ այդ ուրախությունից: Ինչո՞ւ չգիտենալ ինձ, թե ո՞ւր մնաց այն մարդը, որին ոչ միայն հարգում էի ես, այլևսիրում էի:

Մինչ ես այս վրդովմունքի մեջ էի, աչքս դարձրի դեպի այն կողմը, ուր նստած էր ծերունի որսորդը. տեսա մի թուղթ ընկած էր այնտեղ, մոտենում եմ, — նույն նամակը:

Ծերունին սաստիկ շտապելով, մոռացել էր իր հետ վեր առնել նամակը: Իմ ուրախությանը սահման չկար. ես մի քանի րոպե միայն երեխայի հրճվանքով շրջում ու շրջում էիձեռքումս երկծալ թերթը, որի չորս երեսների վրա սպիտակ տեղ չէր մնացել: Ամբողջապես գրված էր:

Կարոն տեր Թոդիկի դպրոցից փախչելու ժամանակ այնքան չէր սովորած, որ գրել գիտենար: Իսկ այնուհետև ո՞րտեղ ուսել էր նա: Ես առաջ չէի կարդում նամակը, միայն նայումէի նրա վրա: Երևում էր, գրիչը խիստ ճարպիկ և համարձակ կերպով վազել էր տողերի վրա, ուր տառերի յուրաքանչյուր գծերից երևում էր մի հաստատուն ձեռքի ամրություն, որգիտե տիրապետել գրչին, որպես իր սրին:

Որքան կարդում էի նամակը, այնքան ավելի գրգռվում էր իմ հետաքրքրությունը: Կարոն նույնն էր մնացել իր գրության մեջ, ինչ որ էր իր խոսակցության ժամանակ: Նա խոսումէր խիստ պարզ, առանց գեղաբանության և հասարակ լեզվով: Նրա պարբերությունները շատ կարճ էին, միևնույն ժամանակ հասկանալի և խորախորհուրդ: Իր նամակի մեջմնացել էր նա միևնույն ոճով: Ինձ առաջին անգամ պատահում էր տեսնել, որ մարդը գրում է այնպես, որպես խոսում են: Բայց ինչո՞ւ իմ վարժապետը չէր գրում այնպես, որպեսմարդիկ խոսում են: Նրա գրածն ինձ համար մնում էր միշտ հանելուկ, չէր կարելի հասկանալ, կարելի էր միայն գուշակել, թե ինչ էր ուզում ասել:

Կարոյի նամակի մեջ ևս մի քանի տեղեր մնացին ինձ անբացատրելի. նրանց մթին այլաբանական ձևը, որպես երևում էր, պարունակում էր իր մեջ մի գաղտնիք, որ հայտնի էրմիայն այն մարդուն, որի անունով ուղարկված էր նամակը:

Ես կբերեմ մի քանի կտորներ նույն նամակից, որ մինչև այսօր չեմ մոռացել, որ և երբեք մոռանալու չեմ:

«Բարդուղիմեոս առաքելո վանահոր հետ տեսնվեցա: Ես գտա նրան այնպես, որպես հույս ունեի: Ամեն ինչ պատրաստ էր: Այս աբեղային կարելի է կոչել մարդ, որ իր խոսքի տերնէ, և ո՛չ վարդապետ: Հազվագյո՜ւտ բացառություն: Մի ամիս առաջ նա սկսել էր ծախել վանքի ավելորդությունքը, որպես պատվիրել էի ես, և գոյացած գումարը բավականացել էրգնելու գործիքներին: Խեղճ գյուղացիներից շատերը սոխ կոտորելու դանակ անգամ չունեին իրանց տանում. այժմ նրա վիճակի մեջ ամեն տղամարդ զենքեր ունե: Բոլորըվանահոր շնորհիվն է: Վանքը կլինի գլխավոր ամրոցը. նրա դիրքը և ամրությունը հարմարություն ունեն այդ կոչմանը: Ինքը վանահայրը կառաջնորդե իր վիճակիհաղբակեցիներին: Հասբիստանու կռվում նա արդեն ցույց տվեց, թե ինքը ընդունակ է այս գործին»:

Հասբիստան կոչվում էր Բարգուղիմեոս առաքելո վանքի մոտ մի դաշտ, ուր քանի տարի առաջ պատահեց մի արյունահեղ կռիվ հայերի և քրդերի մեջ արոտամարգերիսահմանների պատճառով: Քրդերի մի նոր ցեղ, որ գաղթել էր այստեղ Մար-գավառի կողմերից, չէր թողնում հայերին արածացնել իրանց հոտերը: Հասբիստանում, որ սկզբանեհայերի սեփականություն էր: Վեճը վճռվեցավ սրով, և հաղթությունը մնաց հայերի կողմը:

Մի քանի տողերից հետո Կարոն շարունակում էր.

«Վանահոր հետ — դարձյալ Բարդուղիմեոս առաքելո-մեր խորհրդակցությունից երևցավ, որ հակառակ կողմի ուժը ավելի զորավոր է, քան թե մենք կարծում էինք: Երկուեղբայրներ` Օմար և Օսման աղաները, որոնցից յուրաքանչյուրը Ջալալիների ցեղի գլխավորությունը հափշտակելու պատճառով թշնամացել էին, կրկին հաշտվել են: Ջալալիներիբաժանված կուսակցությունները միացել են: Շիկակների Մահմոլղ աղան, իր աղջիկը հարսնության տալով Ռավանդների Ղադիր աղայի որդուն, երկու ցեղերի մեջբարեկամական հարաբերությունները նորից սկսվել են: Մյուս կողմից, Մուքրիների և Մամըքանների մեջ հին թշնամությունը նորոգվել է: Ռաշիդ աղայի կինը, երկար սպասելով, թե իր սպանված ամուսնի եղբայրները չկամեին առնել նրա արյան վրեժը, քանի օր առաջ ծպտյալ հագուստով հանդիպում է իր տղամարդի սպանողին, և ինքը կինը վրեժխնդիր էլինում: Դու գիտես, որ այդ երկու ոսոխները հիշյալ երկու ցեղերի գլխավորներն են»:

Ես զարմանում էի, թե Կարոն ինչո՞ւ է ուրախանում քրդերի զանազան ցեղերի միմյանց հետ թշնամական հարաբերություններ ունենալու մասին, և կամ ինչո՞ւ է տխրում, երբնրանք հաշտվում են: Բայց վերջին դեպքի մանրամասնություններն իմացա ես հետո: Ռաշիդ աղան Մամըքանների ցեղապետի որդին էր: Նրա իսկական անունն էր Կրպո. կոչվեցավ Ռաշիդ (քաջ) իր զարմանալի քաջագործությունների համար: Նա սպանվեցավ Մուքրիների ցեղապետի որդու նենգությամբ: Ռաշիդի կինը ուխտել էր չվեր առնել իրերեսից սգավորի սև քողը. մինչև իր ամուսնի գերեզմանը չհանգստացնե: Դա նշանակում է քրդի լեզվում` մինչև սպանվածի արյան վրեժը չառնվի: Այս նպատակով նասնուցանում էր իր տասներկու տարեկան որդուն, որ առնե հոր վրեժը և կատարե մոր ուխտը: Որդին մեռնում է կարճատև հիվանդությունից հետո: Մայրը մի քանի օրանհետանում էր իր չադրից: Նրան գտնում են իր տղամարդի գերեզմանի մոտ այն ժամանակ, երբ իջնում է իր ձիուց, և ոսոխի կտրած գլուխը դնելով ամուսնի շիրիմի վրա, ասումէ` «այժմ թո՛ղ հանգստանան քո ոսկերքը» …

«Վերջին օրերումս Ուշնիի մեջ պատահած անցքը բավականին երաշխավորում է ասորոց կաթողիկոսի դաշնադրությունը մեզ հետ, — շարունակում էր նամակագիրը: — Այնտեղի շեյխը քանդել է տվել մի հին ասորոց վանք, նրա քարերը իր բաղնիքի շինվածքի համար գործ ածելու: Այդ այն վանքն է, ուր նեստորականները վաղեմի ժամանակներիցսովորություն ունեին իրանց եպիսկոպոսների մարմինները թաղելու: Կաթողիկոսը, որպես լսում եմ, բոլորովին կատաղած է այս բարբարոսության պատճառով: Այսօր նրասուրհանդակը ինձ մոտ եկավ: Կաթողիկոսը կանչում է ինձ: Առավոտյան ճանապարհ կընկնեմ դեպի Ճոլամերիկ: Հարմա՜ր առիթ... պետք է օգուտ քաղել դրանից» ...

Ասորոց կաթողիկոսը նստում էր Ճոլամերկի Կոճանիս կոչված գյուղում, որ սահմանակից էր Հաղբակին: Ասորոց մի ցեղ, որ կոչվում էր Ջուլո, անհիշելի ժամանակներից, պատսպարվելով Ճոլամերկի լեռների մեջ, պահպանել էր իր անկախությունը, որպես լազգիները Դաղստանում: Կաթողիկոսը, որ կոչվում էր Մար-Շիմոն, էր իր ցեղիքահանայապետը, միևնույն ժամանակ նրա մարմնավոր իշխանը: Նա ուներ մինչև երեսուն հազար զենք բռնող տղամարդիկ, մի խոսքով, նրա ժողովուրդը բոլորըպատերազմողներ էին: Կաթողիկոսը ինքը սուր էր կրում: Ճոլամերիկը, զետեղված էր Կորդվաց լեռների մեջ, մի փոքրիկ, փակյալ Չինաստան էր, որի մուտքը կապված էրօտարների համար: Այնտեղ բնակվում էին միայն ջուլոներ և հայեր: Եթե ուրիշ մարդ այնտեղ մտներ, առանց կաթողիկոսից թուղթ ունենալու իր ձեռքում, ամեն պատահող ջուլոնպատրաստ էր նրան սպանելու: Բոլոր ժողովուրդը անասնապահներ էին. նրանց կյանքի պետքերը գոյանում էին իրանց հոտերից: Ջուլոներն ամենևին հարաբերություններչունեին դրսի հետ, նրանք կենտրոնացած էին իրանց երկրի մեջ: Ջուլոն հայտնի է իր դյուրագրգիռ, բարկացկոտ և հանդուգն բնավորությամբ. նա միևնույն ժամանակ քաջ ևբարի մարդ է: Բայց Կարոն ի՞նչ գործ ուներ միանալու այդ վայրենիների հետ. ի՛՞նչ դաշնադրություն էր, որ նա կապում էր ասորաց պատրիարքի հետ…

«Այստեղ (Բարդուղիմեոս առաքելո վանքում) ես ստացա մի քանի նամակներ: Ն. Կ. Վ. գրում է Վարագա վանքից, թե գործերը այստեղ վատ են. քրդերի մի նոր արշավանքթալանեց Հայոց-Ձորը: Արտամետ գյուղը իր ընդդիմադրության համար մոխիր դարձավ: Հրձիգությունը թշնամիների կողմից պատահել է գիշերով: Ավելի քան հարյուր հոգի-ծերունիներ, երեխաներ, փախչելու կարողություն չունեցող մարդիկ, — այրվել են կրակի մեջ: Այս, թեև խիստ տխուր, լուրը ինձ ուրախություն պատճառեց: Հայոց-Ձորը գոնյաայժմ կզգա իր սխալը... նա երկար չէր ուզում մասնակից լինել ընդհանուր գործին... Բժշկության մասին մտածում են այն ժամանակ, երբ հիվանդն ընկած է» ...

Վերջին տողերը կարդալու ժամանակ ես սարսափեցա: Կարոյի խստասրտությունն անցնում էր չափից: Ավելի քան հարյուր ծերեր, երեխաներ այրվում են հրդեհի բոցերի մեջ, նաուրախանամ է, որովհետև այս դեպքից կարող էր նա օգուտ քաղել իր դիվական նպատակների համար, իսկ նպատա՞կը, — դեռ ինձ հայտնի չէր:

«Մուշի և Բաղեշի կողմերից ոչինչ լուր չկա: Դատվանի ռայիսը (տանուտերը) գրում է` այստեղ ամեն ինչ պատրաստ է: Շատախում նոր վրդովմունք է ծագել ժողովրդի մեջ: Հոգվոց վանքի վարդապետը չէ դադարում իր վաղեմի նենգություններից: Ի՞նչ պետք է անել այդ Վասակի հետ. ուղարկեցեք այնտեղ Մըհեին, իմ կարծիքով նրա գործն էհանգստացնել սևագլուխ սատանային» …

Մըհեն, ծերունի որսորդի գնացած գիշերի մյուս առավոտը, էլ չերևաց: Քանի օրից հետո մենք լսեցինք հոգվոց վանքի վարդապետին իր խուցի մեջ սպանել են: Երկու օր չանցած, այս լուրը մեզ հասնելեն, կրկին հայտնվեցավ Մըհեն:

«Ասլանին ուղարկեցի Բաղեշի և Մուշի կողմերը այնտեղի դրությունը իմանալու համար: Սագոն կանցնի Խնուսից դեպի Արզրում, Բայազեդ և կվերադառնա Խոյիճանապարհով: Ջալլադը և Մուրադը գնացին Մոգաց և Սասնո կողմերը: Յուրաքանչյուրի համար նշանակվել է մի ամիս ժամանակ, իրանց ճանապարհորդությունը, հետազոտությունները և կարգադրությունները վերջացնելու համար: Ամեն մեկին ես տվել եմ հարկավոր հրահանգները: Այսօր հուլիսի քսանն է, կնշանակե, մինչև օգոստոսիքսանը բոլորը կրկին կհավաքվեն Բարդուղիմեոս առաքելո վանքումը, իրանց գործունեության համարը տալու»:

Ջալլադը և Մուրադը այն երկու քրդստանցի տղամարդիկն էին, որոնց ես առաջին անգամ տեսա արաբական մինարեթում: Դրանք այն օրից անհայտացած էին, իսկ այժմ երևումէր, որ դարձյալ խառն էին Կարոյի գործերի մեջ:

«Իսկ դու, ծերունի ընկեր, այս նամակը քեզ հասածին պես, կգնաս եզիդիների ցեղապետ Միր-Մասումի մոտ. դա քո հին բարեկամն է, այս պատճառով որոշվեցավ, որ դու կապեսնրա հետ հարկավորած պայմանները: «Անտառը կոտորող կացինի կոթը փայտից են շինում»: Քուրդը քրդի դեմ — մի լավ գործիք է մեր ձեռքում:

Եզիդիները, եթե ընթերցողը հիշում է, քրդերի այն ցեղն էին, որ կրոնքով տարբեր էին իրանց մահմեդական ազգայիններից և միշտ հալածված նրանցից: Այդ միակ ցեղն էր, որհաշտ էր հայերի հետ և ավելի բարեկամ, թեև նա ուներ իր ազգի բոլոր ավազակային հատկությունները: Մահմեդական քրդերը համարում էին եզիդիներին հեթանոսներ և խիստատելությամբ վարվում էին նրանց հետ: Եզիդիները ներկայացնում էին մարական ցեղի սկզբնական տիպը, մնացած իր մոգական սովորություններով: Կարդալով Կարոյիգրածները եզիդիների մասին, ես այժմ գիտեի ծերունի որսորդի ճանապարհորդության նպատակը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5361 | 0 | 0
Facebook