Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Րաֆֆի՝ Կայծեր, մաս 1/6

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
16:38, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Րաֆֆի՝ Կայծեր, մաս 1/6
    

    

Հայաստանի հեղաշրջումների փոթորիկների մեջ այդ տոհմը անդադար արմատախիլ լինելով հայրենի երկրից, տարուբերվել է երբեմն Արարատ, երբեմն Վասպուրական, երբեմնԱտրպատական և երբեմն Փոքր-Հայքի կողմերը: Իսկ վերջին դարերում, երբ Վասպուրականի մեջ զորացան քրդերը, Ղարա — մելիքներից մեկը, Մարաշի կողմերիցփախստական գալով, հաստատվեցավ Վանա ծովակի հարավային ափերի մոտ: Քուրդ ցեղապետների հետ դաշնակցելով, նա հետզհետե ընդարձակեց իր իշխանությունը ևտիրում էր ամբողջ Ռշտունյաց գավառի վրա: — Դա էր Կարոյի հայրը` Միր-Մարտոն: «Միր» տիտղոսը ստացավ նա քրդերից, որ նշանակում է տեր, իշխան, պետ: Նրա հզորամրոցը գտնվում էր Ոստանի մոտ, մի լեռան անմատչելի բարձրավանդակի վրա, մի կողմից ծփում էր ծովակը, մյուս կողմից, շրջապատած էր սարերի պարսպաձև շղթաներով:

Միր-Մարտոն, որպես տեղային հայերի պետը, էր միևնույն ժամանակ ամենահարուստ մարդը ամբողջ գավառի մեջ: Նա ուներ մի առանձին սնահավատություն դեպի յոթնյակթիվը և այդ պատճառով իր բոլոր հարստությունը բաժանած էր յոթն մասների վրա: Նա ուներ յոթն ջրաղաց, յոթն ձիթհան, յոթն այգի, յոթն անտառ: Նրա տնից դուրս էր գալիսյոթն գութան, որ մշակում էին յոթն անգամ յոթ անասուն օրավար հող: Նրա սեփական արոտատեղերում արածում էին յոթն հոտ ոչխարներ, յուրաքանչյուր հոտը միագույն, մեկըճերմակ, մյուսը սև, երրորդը շիկագույն, չորրորդը խայտաճամուկ, հինգերորդը մոխրագույն և այլն: Նույն խորհրդավոր թիվն ունեին նրա ձիերի, կովերի, գոմեշներիերամակները: Այդ բոլորը պիտի մնար որպես ժառանգություն նրա յոթն որդիներին, որոնցից ամենակրտսերն էր Կարոն:

Միր-Մարտոյի օրըստօրե զորանալը, նրա հաջողությունները մշտական կռիվների մեջ, գրգռեց մի հարևան քուրդ ցեղապետի նախանձը: Նա չկարողանալով բացարձակ կերպովվնասել նրան, սկսեց դիմել խորամանկության. բարեկամություն հաստատեց Միրի հետ, ձևացրեց իրան նրա ամենամտերիմ դաշնակից: Եվ մի անգամ, խաբեությամբ Միրին իրմոտ հյուր կանչելով, ընթրիքի ժամանակ հրամայեց նրան ցած գլորել իր բերդի բարձրությունից:

Կարոյի հայրը այսպես նենգությամբ սպանվելեն հետո, նրա ամբողջ ընտանիքը զոհ եղավ քուրդ բռնակալի բարբարոսությանը, բոլորը սրից անցան. ողջ մնաց միայն փոքրիկԿարոն, որին իր դայակը– Զումրուդը – փախցնելով, թաքցրեց մի ասորու տան մեջ:

Հիվանդը վերջացրեց իր պատմությունը այս խոսքերով.

— Այն սարսափելի կոտորածի միջոցին, քո մայրը, Կարո, կուրծքից խենջարով խոցված, մի ձեռքով բռնել էր վերքը, մյուս ձեռքով քեզ հանձնեց ինձ, ասելով. «Ա՛ռ, Զումրուդ, եթեաստված կհաջողե ազատել երեխայիս, սովորեցո՛ւր նրան վրեժխնդիր լինել» ... Այդ խոսքերի հետ նազելի տիկինս ավանդեց հոգին:

Բոլոր պատմության ժամանակ Կարոն հանգիստ էր. նրա դեմքի վրա ես նկատում էի մի տեսակ զարմացում, մի տեսակ ապշություն, որ առաջ էին գալիս անագանինքնաճանաչության զգացմունքից: Անտեր, անտուն, թափառաշրջիկ պատանին հանկարծ զգում էր իր երակների մեջ իշխանական արյան հոսումը: Բայց երբ նա լսեց պառավիվերջին խոսքերը, նրա դեմքի արտահայտությունը իսկույն փոխվեցավ. շրթունքը սկսեց դողդողալ, աչքերի մեջ փայլեց կատաղի բարկություն: Կարծես այն լուռ, զայրացած դեմքիվրա ես կարդում լինեի– «Երդվում եմ իմ մոր սուրբ հիշատակով, որ ես անպատճառ վրեժխնդիր կլինեմ» ...

— Ես չկարողացա ավելի վաղ հայտնել քեզ, Կարո, մորդ կտակը, — շարունակեց պառավը, — որովհետև դու շատ փոքր էիր: Սպասում էի, մինչև մեծանաս, մինչև ավելիհասունանաս: Ես ոչինչ չկարողացա սովորեցնել քեզ: Բայց քո հոր պատմությունը բավական է վրեժխնդրության դաս լինելու համար: Ես մեռնում եմ հանգիստ սրտով, որովհետևգիտեմ, ինձանից հետո մի ավելի հմուտ, ավելի փորձված ձեռք քեզ պիտի առնե իր պաշտպանության ներքո: Լսի՛ր նրա խրատները և ոգևորությամբ ընդունիր ինչ որ կներշնչե նաքո մեջ: Այդ ազնիվ մարդը քո հոր բարեկամն է և նրա գավառի հինգ տանուտերներից մեկը: Նա ևս ենթարկվեցավ միևնույն բարբարոսություններին, քո հոր տունը բնաջինջլինելուց հետո: Այդ պատմությունը գուցե նա ինքը կհահողրդե քեզ:

Պառավի վերջին խոսքերը որսորդ Ավոյի մասին էին: Ուրեմն նա հասարակ մարդ չէր. որսորդի ծպտյալ դիմակի տակ ծածկված էր մի խորհրդավոր անձնավորություն: Այդրոպեից ես հասկացա նրա առանձին ուշադրության գաղտնիքը, որ ուներ դեպի Կարոն:

— Այժմ փակի՛ր իմ աչքերը, — շարունակեց հիվանդը, գլուխը ցած թողնելով բարձի վրա: — Եթե կուզես կրկին ձեռք բերել քո հոր իշխանությունը, դու կգտնես այն փոքրիկսնդուկի մեջ բոլորը, ինչ որ քեզ հարկավոր է...

Նա աշխատեց ձեռքը մեկնել դեպի պատուհանը, ուր դրած էր փոքրիկ սնդուկը, բայց ձեռքը թուլացավ, ընկավ վերմակի վրա:

Նրա աչքերը կրկին բացվեցան և անշարժ նայում էին դեպի երկինքը: Կարծես այնտեղ, վերին երկնակամարի այն կողմը, նրա առջև բացված լիներ հավիտենական աթոռը, և նաշնորհ, զորություն, հաջողություն էր մաղթում այն էակի համար, որին իր ձեռքով էր սնուցել, իր բազուկների վրա էր մեծացրել:

Նրա ալևոր գլուխը թեքվեցավ, երեսի վրա երևացին մի քանի ցնցումներ, աչքերը դարձյալ փակվեցան...

— Նա մեռա՜վ... — բացականչեց Կարոն, առանց մի կաթիլ արտասուք անդամ աչքից թափելու:

Ես զարմանում էի նրա քարասրտության վրա: Ո՜րպես սառնությամբ լսեց այդ բոլորը: Կարծես, նա ամենը գիտեր, կարծես, դայակի պատմածները նրա համար նոր բաներ չլինեին: Բայց նա ոչինչ չգիտեր իր ծագումի մասին, նա իրան միշտ համարում էր պառավ Զումրուդի թոռը:

Ես սխալվում էի: Կարոն բոլորովին հանգիստ չէր: Նրա կերպարանքի գունաթափ, միևնույն ժամանակ խաղաղ կեղևի տակ բորբոքվում էր մի սարսափելի կրակ, որ նմանում էրծածկված հրաբուխի: Նրա սիրտը փոթորկվում էր կատաղի խռովության մեջ: Ես այն ժամանակ չէի կարող հասկանալ նրա բնավորության բոլոր զորությունը, թե որքանզգացմունք, որքան կամքի ուժ կար այն անչափահաս պատանու մեջ, իսկ այժմ բոլորը հասկանում եմ, նա ծածկեց մեռնող կնոջ երեսը, և մի քանի րոպե լուռ ու անշարժ նստած էրնրա մոտ:

Ես բաց արի այն փոքրիկ արկղիկը, որը հիվանդը ցույց տվեց իր հոգեվարքի միջոցին: Նա լիքն էր զանազան հին, ցեց կերած թերթերով, որոնք գրված էին պարսից, արաբացոց, հունաց, թուրքաց և հայոց լեզուներով: Նրանց վրա դրոշմված էին մեծ և փոքր կնիքներ: Մագաղաթի գրվածքը դարերի ընթացքում բոլորովին գունատվել և մուգ-դեղին գույն էրստացել: Կարոն խլեց իմ ձեռքից հրովարտակները և բոլորը միասին նետեց հնոցի մեջ: Կրակը բորբոքվեց, և Ղարա-մելիքների ավելի քան հազար տարվա տոհմայինվկայականները մոխիր դարձան:

— Ինձ պետք չէ արտոնական իշխանությունը, որ իբրև ողորմություն շնորհված է եղել իմ պապերին, — ասաց Կարոն խորին վրդովմունքով: — Ես պիտի աշխատեմ չսովորելմուրացկանություն: Եթե կհաջողվի ինձ կրկին ձեռք բերել այն, ինչ որ կորցրել են իմ նախնիքը, — այդ պետք է լինի իմ սեփական ջանքով: Սրով, բռնի ուժով խլածը պետք է սրովվերադարձնել: Բայց ինչ որ ամենաթանկագինն է ինձ համար, — դա է իմ ծնողների արյունը: — Ահա՛ ամենագլխավոր պահանջը, որ պիտի տուժել տամ մեր թշնամիներին...

Այդ խոսքերը զարթեցրին իմ հիմար գլխում մի միտք, որ մինչև այն րոպեն մնացել էր խուլ, անշարժ, անկերպարան: Մի՞թե իմ հոր արյունը նույնպես չէր բողոքում արդարությանատյանի առջև, մի՞թե նա գերեզմանից չէր կոչում որդուն վրեժխնդիր լինել: Թուրքը թուրքի հետ գրազ եկավ և իր սրի զորությունը փորձելու համար, մի հարվածով կտրեց իմ հորպարանոցը և ստացավ մի ֆինջան զահվե... Ո՜րքան նախատինք, ո՜րքան ցածություն էր այդ, իր կյանքով լինել առարկա մի այդպիսի բարբարոսական կատակի...

Հնոցի մեջ մագաղաթը դեռ այրվում էր. կապտագույն բոցերը դեռ պլպլում էին:

— Տե՛ս, այլևս ի՞նչ կա այնտեղ, — հարցրեց Կարոն, ցույց տալով սնդուկը:

Հատակի վրա մնացել էր փղոսկրյա մի տուփ. ես բաց արի տուփը. նրա մեջ դրած էր մի փոքրիկ մեդալիոն, ոսկուց շինած և ադամանդներով զարդարած, որի վրա հմուտճարտարությամբ նկարված էր մի գեղեցիկ կանացի գլուխ: Այդ Կարոյի մոր պատկերն էր: Նա առեց իմ ձեռքից մեդալիոնը, մի քանի վայրկյան նայեց նրա վրա, հետո թաքցրեց իրծոցում: Այն ժամանակ միայն նկատեցի` նրա աչքերից գլորվեցան մի քանի կաթիլ արտասուք գունաթափ, տխուր դեմքի վրա:

Նա իսկույն սրբեց արտասուքը, որ ես չտեսնեմ, դարձավ դեպ ինձ, ասելով.

— Երդվի՛ր, Ֆարհատ, որ այդ բոլորը, ինչ որ լսեցիր, ինչ որ տեսար այստեղ, կմնան քեզ մոտ որպես գաղտնիք:

Ես երդվեցա:

Այդ անցքից երեք օր հետո Զումրուդին թաղեցին: Ամբողջ քաղաքը ցավեց նրա համար: Նա իբրև բժիշկ այնքան բարի էր, որ չկար մի աղքատ, որ նրա օգնությունը վայելած չլիներ:

Նրա թաղումից հետո Կարոն այլևս չերևաց: Կարոյի հետ անհայտացան մեր քաղաքից երեք հոգի — որսորդ Ավոն, Ասլանը և Սագոն: Ու՞ր գնացին, — ոչ ոք չգիտեր...

Ժ՛

ՄԹԻՆ ԳԱՂՏՆԻՔ

Դառնանք դեպի մեր պատմությունը:

Վաղ առավոտյան, դեռ արևը չծագած, ես զարթեցա: Ես ինձ գտա խորհրդավոր մինարեթում, պառկած ցամաք տերևներից կազմված անկողնի վրա: Գլխիս տակին, բարձիփոխարեն, դրած էր մի խուրձ խոտ: Կարոյի վերարկուն ծածկում էր ինձ վերմակի տեղ: Երևում էր, ընկերներս խնամք էին տարել իմ հանգստության համար, որովհետև դեռ չէիսովորած բացօթյա կյանքի խստություններին:

Երկու զեյթունցիները չկային: Մյուսները` Կարոն, Ասլանը, Սագոն — դեռ քնած էին մերկ գետնի վրա, առանց ծածկոցների: Նրանց քունը ծանր էր և խորին: Ինձ երևում էր, թեամբողջ գիշերը արթուն էին մնացած. երևում էր, հենց նոր դարձել էին մի հեռու տեղից... որովհետև նրանց տրեխների ցեխը դեռ թաց էր: Նրանք պառկել էին առանց հանվելու, իրանց հագուստով, մինչև անգամ ոտնամաններով: Նրանք կրած ունեին և զենքեր, բայց գիշերը, թե ընթրիքի ժամանակ, թե վիճաբանության միջոցին, նրանց վրա զենքեր չտեսա, բացի մի-մի դաշույնից: Ուրեմն նրանք գիշերը այստեղ չէին մնացած, մտածում էի ես, ուրեմն ինձ հարբեցրին, քնացրին, որ չիմանամ, թե դեպի ո՛ր կողմն են արշավանք գործում...

Բայց ո՞րտեղ կորան այն երկու ծածկամիտ զեյթունցիները, ինչու՞ չմնացին այստեղ, ինչո՞ւ Կարոն չծանոթացրեց ինձ նրանց հետ և ոչ ասաց, թե նրանք ովքեր են... Մի՞Բթե նա չիհավատում ինձ: Ահա այդ հարցերը զբաղեցրին իմ միտքը, երբ առավոտյան զարթեցա խորհրդավոր մինարեթի մեջ:

Ինձ թվում էր, թե ես ընկած եմ մի կախարդված ամրոցի ավերակների մեջ, թե մի դյութական ձեռք ինձ բերեց այդ դիվաբնակ ավերակներում, թե Կարոն, Ասլանը, Սագոն, — այդբոլորը առաչոք և խաբեական պատկերներ էին: — «Չէ՛, մտածում էի ես, թողնեմ, փախչեմ և հեռանամ այստեղից, գնամ մորս մոտ, հնազանդ գլուխս խոնարհեցնեմ նրա առջև ևասեմ. «ես քեզանից չեմ հեռանա, միշտ կաշխատեմ քեղ համար և քույրերիս համար, միայն ինձ վարժատուն մի՛ ուղարկիր»:

Իսկ երբ վարժապետիս սարսափելի պատկերը ալքիս առջևն էր գալիս, իսկույն սթափվում էի, կրկին լուծվում էր դյութական թիլիսմանը, և ես զգում էի, թե իրականության մեջ եմգտնվում, թե այս բոլորը, ինչ որ տեսնում էի, երևակայության ցնորքներ չէին: Իսկույն փոխում էի միտքս. — «Չէ՛, ասում էի, երազ չէ իմ տեսածը և ոչ կախարդություն. դրանք իմլավ ընկերներն են` Ասլանը հրեշտակի սիրտ ունի, Կարոն հենց վարժարանում եղած ժամանակ սիրում էր ինձ, Սագոն նույնպես բարի տղա է, նրա սիրտը այն չէ, ինչ որ լեզուն է: Չէ՛, կմնամ այստեղ, դրանցից չեմ բաժանվի» ...

Մինչև ես այսպիսի խորհրդածությունների մեջ էի, աչքս ընկավ պառկած ընկերներիս վրա. չգիտեմ ինչու՞ ես հիշեցի մի զրույց, որ շատ անգամ լսել էի տատիս հեքիաթների մեջ: Ինձ երևաց, որպես թե, այդ երեք երիտասարդները երեք հսկաների ձագեր լինեին, որոնց մայրը կաթի փոխարեն կերակրում էր ադամորդու արյունով...Ո՞րտեղից ծագեց իմմտքում մի այդպիսի օտարոտի համեմատություն...

Կարոյի քունը անհանգիստ էր. երևում էր, նա գտնվում է երազների սարսափելի խռովության մեջ. — «Կսպանեմ, թե չտաս» — «ո՞ւր ես փախչում» — «իմ գնդակը ավելի սրընթացէ, քան քո ոտները» — «Ասլա՛ն, սատկացրու նրան» — «Սագո, զգույշ, մարդ չտեսնե» - «նրանք այս կողմից փախան» ... Ահա այսպիսի անկապ խոսքեր էին լսվում նրա բերանից: Նա խոսում էր խառն, զանազան արևելյան լեզուներով:

Ասլանի քունը հանգիստ էր, որպես երեխայի քուն: Երբեմն նրա գեղեցիկ շրթունքը ցնցվում էր թեթև ժպիտով: Նա լուռ էր: Մի անգամ միայն նա արտասանեց անունը «Սոնա»: — Խե՜ղճ տղա, մտածում էի ես, նա ինձանից առաջ սիրում էր նրան... գուցե այժմ տակավին սիրում է...

Սագոն իր երազների մեջ նույնպես ծիծաղելի էր, որպես արթուն ժամանակը. մեկին ջիգրացնում է նա: Նրա դեմքի վրա նկատվում էին հեգնական ծամածռություններ:

Արշալույսը սկսել էր շառագունել: Ամեն կողմից լսելի էին լինում թռչունների ուրախ, ծլվլուն երգերը: Մինարեթի վերի հարկերում բուն դրած վայրենի աղավնիները այս կողմ և այնկողմ էին թռչկոտում և նրանց թևքերի թափ տալուց աշտարակի կամարները թնդում էին խուլ որոտմունքով:

Ես ձանձրացա երկար պառկելուց, վեր կացա, մոտեցա Կարոյին և, նրա վերարկուն իր վրան ծածկելով, կանգնեցա նրա մոտ: Նա տարածված էր գետնի վրա, որպես մի ահագինպղնձե արձան, մթին, հսկայատիպ կերպարանքով: Նրա լայն կուրծքը անհանգիստ կերպով բարձրանում և ցածրանում էր: Երկար ես խորին պատկառանքով նայում էի այդվեհափառ պատկերի վրա, մինչև իմ սիրտը լցվեցավ մի ջերմ, եղբայրական զգացմունքով. ես խոնարհվեցա և մի համբույր քաղեցի այն շրթունքներից, որոնցից շատ անգամ լսել էիայդ խոսքերը. «Ֆարհատ, ես քեզ շատ եմ սիրում»:

Նա մի թեթև շարժում գործեց և կրկին խորասուզվեցավ ծանր քնի մեջ: Ես հեռացա:

Դեռ երեխայության ժամանակից, այն ավերակները, որոնցով շրջապատված էի, այն մինարեթը, որի մեջ այժմ գտնվում էի, միշտ մի առանձին դյութական տպավորություն էինգործում ինձ վրա: Ես լսել էի նրանց մասին շատ առասպելական զրույցներ: Բայց առաջին անգամն էր, որ գտնվում էի այնտեղ, թեև այդ ավերակներն ունեին մեր քաղաքից հազիվքառորդ մղոն հեռավորություն: Մարդիկ, մի առանձին սնահավատությամբ, վախենում էին մոտենալ նրանց: Բայց նույն ժամուն ինձ ևս անհասկանալի մի հետաքրքրությունքարշում էր իմ սիրտը դեպի վեր, դեպի այն հսկայական շինվածքի գագաթը. այնտեղից ես ցանկանում էի նայել դեպի աստուծո գեղեցիկ աշխարհը:

Խորին երկյուղածությամբ ես ոտք կոխեցի առաջին սանդուղքի վրա, սկսեցի բարձրանալ: Ամեն տեղ տիրում էր դատարկություն. ամեն տեղ ոչ այնքան ժամանակը, որքան կույրխառնիճաղանջի մոլեռանդությունը ավերակ էր դարձրել ճարտարության այն հրաշալի գործը, համարելով նրան մի կախարդված մնացորդ «ջինների» թագուհու ամրոցից: Եսբոլորովին հոգնեցա, մինչև հասա մինարեթի գագաթը: Ա՜խ, որքան բարձր էր նա: Ամբողջ սալմաստը, լուսավորված արեգակի առաջին ճառագայթներով, դրած էր իմ առջև, որպես մի գեղեցիկ պատկեր, նկարած զանազան գույներով: Գյուղերը, այգիները, ձեռնատունկ անտառները, լավ մշակված դաշտերը, բոլորը միախառնվելով հանդիսանում էինամբողջ հովիտը իր կանաչազարդ, գեղագրական տարածության մեջ: Ես ջոկում էի բոլոր ինձ ծանոթ տեսարանները:

Հեռու, բարձր ապառաժի վրա, տեսնում էի ես Ղարնի-Յարուղի ավերակները, ավերակները այն առասպելական ամրոցի, ուր թափվել էր այնքան արյուն, այնքան արտասուք ևսեր... ուր անօրեն թուրք իշխանի ձեռքը խլում էր ամուսնի գրկից կնիկների ամենագեղեցիկը... ուր տարվում էին ամենաընտիր աղջիկները ամբողջ գավառից, և անբախտ զոհերիարտասուքը, ընտանիքի սրբությունը, ծնողների աղաչանքը չէին կարողանում ամոքել բռնակալի կրքերը...: Դեպի աջ նայելով, ես տեսնում էի սուրբ Հովհաննու մատուռը, միայնակ կանգնած բլուրի գագաթին, որը մի ահագին շաքարի գլխի նման վեր էր բարձրացել ընդարձակ դաշտի միջից: Ո՜րքան քաղցր զգացմունքներով կապված էր այդսրբարանը իմ հիշողության հետ: Այնտեղ, տոնական հանդեսների ժամանակ, ուխտավորների աշխարհային զվարճությունները, ախտերը և կրքերը եփ էին գալի, բորբոքվում էին, միախառնվելով կրոնական ջերմեռանդության հետ...

Վերջապես իմ աչքին ընկավ քաղաքը. նա թաքնված էր ծառազարդ այգիների մեջ, որոնք ձևացնում էին մթին բոլորակ տարածություն: Ես որոշեցի մեր թաղը, այնտեղ ես երկար ևերկար որոնում էի «մեկին» ... կարծում էի, թե կտեսնեմ նրան... Չգիտեմ ինչու՞ նույն րոպեում իմ աչքերը լցվեցան արտասուքով, ես այլևս չկարողացա նայել...

Ես սկսեցի իջնել ցած, կրկին նույն ոլոր-մոլոր սանդուղքներով: Այն ժամանակ միայն նկատեցի, որ աշտարակն ուներ մի քանի գաղտնի պահեստներ և խորին մթերանոցներ: Հետաքրքրությունը հրապուրեց ինձ մտնել նրանցից մեկի մեջ: Նեղ պատուհանից ներս ցոլացած լույսով հազիվ կարողացա որոշել հետևյալ իրեղենները. — զենքերի զանազանտեսակներ, ձիաների թամքեր իրանց պարագաներով, խուրջիններ լիքը զանազան բաներով, որոնք այնքան ծանր էին, կարծես, ամբողջապես լցված լինեին մետաղներով: Եսձեռքս տարա մեկի մեջ, տեսա, ուրիշ ոչինչ չկար, բայց միայն հրացանի փամփուշտներ, գնդակների կապոցներ և վառոդ: Այս մթերքը, անտարակույս, պատկանում էր այն երեքհոգուն, որ պառկած էին աշտարակի ներքին հարկում: Բայց ի՞նչ նպատակի համար էր այդ բոլոր պատրասաությունը: — Այդ միտքը սկսեց տանջել ինձ: Այնտեղ կարպատրաստություն ավելի քան հիսուն հոգու համար: Բայց ո՞րտեղ էին այդ մարդիկը: Ես ոչինչ հասկանալ չէի կարողանում: Երկյուղը և կասկածը տիրեցին իմ սրտին: Այստեղերևում էր ինչ-որ խորհրդավոր ծածկապահություն...

Ես չուզեցի կասկածանքի պատճառ տալ ընկերներիս, և առանց մյուս բաներին նայելու, իջա ցած: Տղերքը տակավին քնած էին նույն դրության մեջ, որպես թողել էի: Ես չկամեցախանգարել նրանց հանգստությունը, դուրս եկա մինարեթից մի փոքր թարմ օդ ****ու համար:

ԺԳ

Վ Հ Ո Ւ Կ Ը

Արեգակը բավական բարձրացել էր հորիզոնից: Վաղորդյան ցողը գույնզգույն գոհարների նման շողշողում էր նորաբույս խոտերի, թփերի տերևների վրա: Օդի մեջ տիրում էրգարնանային առավոտի մեղմ զովությունը, թեև դեռ գարուն չէր:

Իմ սիրտը զգաց անսահման բերկրություն: Ինչու՞: — Ինքս էլ չգիտեի: Գուցե նրա համար, որ այստեղ ազատ էի, ոչ ոք չէր նեղացնում ինձ, ոչ մորից, ոչ վարժապետից երկյուղչունեի:

Փոքր-ինչ հեռանալով աշտարակից ես սկսեցի դիմել դեպի ավերակները: Կիսակործան պարիսպների, խորտակած սյուների, մամռապատ կամարների բեկորները մեծ մասամբկորած էին վայրենի բույսերի մեջ, որ ճոխությամբ աճել էին այնտեղ: Ոզնին, ահագին կրիաները, երկչոտ չախկալները համարձակ կերպով վազվզում էին փլատակաների մեջ:

Իմ ականջին զարկեց բուի ձայնը: Ավերակների այդ թագուհին իմ մանկության հասակից գրգռել էր իմ սնահավատությունը: Ես համոզված էի, թե նա էր այդ բոլորկործանումների պատճառը: Կռացա, գետնից մի քար վեր առի, նայում էի չորս կողմս, որ գտնեմ, որ սպանեմ նրան: Բուն չէր երևում: Ես քարը նետեցի ուղիղ այն կողմը, որտեղիցլսելի եղավ նրա ձայնը: Բարձրացավ մի ճիչ, որ նման էր ադամորդու հառաչանքի: Ես սոսկացի: Փլատակների մեջ կծկվել էր մի պառավ կին, փաթաթված հին, մուգ-կապտագույնսփածանելիքի մեջ: Ինձ երևաց, որպես թե, ավերակների մեջ բնակվող ոգիներից մեկը լիներ նա, կամ այն կախարդը, որ հսկում էր այդ անմարդաբնակ անապատի վրա:

Նրա երկար, կիսով չափ կռացած հասակը բոլորովին նման էր մի այլանդակ կմախքի, որի ցամաք կազմվածքի մեջ մնացել էին ոսկորները միայն: Միակ կենդանության նշույլը, որնկատվում էր թուխ դեմքի վրա, էին զույգ կրակոտ աչքերը, որոնք վառվում էին դիվական խորամանկությամբ:

Նա խիստ մտերմապես մոտեցավ ինձ:

— Ո՞վ ես դու, — հարցրի ես.

— Դու Կարոն չե՞ս... — ասաց նա, առանց իմ հարցին պատասխանելու:

Նա խոսեց աղավաղված թուրքերեն լեզվով, բայց արտասանությունից իսկույն երևաց, որ ինքը բոշա է, թեև նա չէր պատկանում բոշաների այն ցեղերին, որ ես հաճախ տեսել էիմեր կողմերում:

Երևում էր, որ պառավը գործով եկած էր Կարոյի մոտ և սխալմամբ ինձ նրա տեղ էր ընդունում, որովհետև աչքերի տեսությունը սաստիկ թուլացած էր: Ես կամեցա Կարոյինզարթեցնել. հետո մտածեցի. ի՞նչ վնաս, առժամանակ ձևանալ, որպես թե ես Կարոն եմ: Իմ վարմունքը երեխայական անմիտ հետաքրքրություն էր և ավելի ոչինչ:

— Հա՛, իմ անունս Կարո է, — պատասխանեցի ես: — Բայց ի՞նչպես են կոչում քեզ:

Բոշան զարմանալով նայեց իմ վրա, կարծես, չէր հավատում իր աչքերին և պատասխանեց պարսկերեն լեզվով.

— Կարոն ինչո՞ւ է հարցնում իր աղախնի անունը: Կարոն գիտե, որ մարդիկ Սուսան են կոչում նրան: Կարոն բոլորը գիտե...: — Երբ Դինբուլի խանը կողոպտեց, կոտորեց մերցեղը, Սուսանը կապեց իր քամակին Կարոյի երեխան և մենակ անցավ Հերաթի անապտներից...: Ա՜խ, Սուսանի աչքերի լույսը... Այն անցքից հետո Սուսանը վատ է տեսնում...

Այդ անկապ խոսքերը այն աստիճան մթին երևացին ինձ, որ ես ոչինչ չհասկացա, մանավանդ որ բոշան խոսում էր երրորդ դեմքով: — «Կարոյի երեխա՜ն» ... Մի՞թե Կարոն երեխաունի. ո՞րտեղ է նա: — Հերաթի անապատներից ազատել է նրան բոշան...

Այս բոլորը ինձ համար հանելուկներ էին: Միայն այսքանը հասկացա, որ Կարոն և խորհրդավոր պառավը նախածանոթներ են եղել: Միջին Ասիայի խորքերում, Ավղանիստանում, նրանք ունեցել են հարաբերություններ: Բայց ի՞նչ դեպքով, ի՞նչ առիթով: — Այդ մասին չհարցրի պառավից, զգուշանալով, բոլորովին չմերկացնել ինձ, թե ես Կարոն չեմ:

Ես աշխատեցի ուղղել իմ անտեղի հարցմունքի սխալը, ասելով.

— Ես բոլորը գիտեմ, Սուսան, դու այն ասա՛, թե ի՞նչ լուր ունես:

Պառավը որպես թե ինքն իր հետ խոսելով, ասաց.

— Սուսանը կասե, Սուսանը նրա համար եկավ, որ ասե: Սուսանը չկարողացավ իր արտասուքը պահել, երբ տեսավ, խեղճ աղջկան...: Նա աղաչում էր. — «Ասա՛ Կարոյին, որ ինձայստեղ չթողնե. ես կմեռնեմ ցավից» ...: — Խե՜ղճ երեխա, ո՛րքան մաշվել էր նա...: Կմեռնի՜, անպատճառ կմեռնի՜ նա, եթե երկար այնտեղ կմնա...: Երեսին գույն չես տեսնի, օրինակքեզ` կտավ... Ախ, Սուսանը էլ շատ չի ապրի, թե «նրա» գլխին փորձանք կգա...

Պառավը այլևս չկարողացավ խոսքը շարունակել, սկսեց դառն կերպով լաց լինել: Արտասուքը ավելի նսեմացրեց նրա աչքերի լույսը: Ես աշխատեցի մխիթարել նրան: Երբ միփոքր հանգստացավ, հարցրի, ինձ բավական մոտեցած համարելով գաղտնիքի իսկությանը.

— Ի՞նչպես դու մտար «նրա» մոտ:

— Ի՞նչպես մտար... — կրկնեց պառավը հեգնական կերպով և նրա ցամաք դեմքի վրա վազեց մի վայրենի ծիծաղ: — Սուսանի ճանապարհը ո՞վ կարող է կտրել: Սուսանը ամենտեղ մուտք ունի: Թե խանի ամրոցի, թե աղքատի խրճիթի դռները նրա առջև բաց են: Սուսանը կարդում է մարդերի ճակատագիրը. Սուսանը գուշակում է նրանց չարն ու բարին: — Տո՛ւր ինձ ձեռքդ, գուշակեմ քեզ համար...

Կարծես նա մոռացավ առաջին տխուր զգացմունքը «խեղճ աղջկա» մասին. կարծես, նա մոռացավ, որ Կարոյի հետ էր խոսում: Այժմ տիրեց նրան այն, ինչ որ բոշայական էր, ինչոր վայրենի էր: Նրա առաջին արտասուքը և վերջին ծիծաղը մի րոպեում այնպես փոփոխակի կերպով հաջորդեցին միմյանց, որ պարզ երևաց, թե ողորմելի կինը ցնորված էր:

— Լավ, այդ հետո, թող մնա գուշակելը, — պատասխանեցի ես: — Դու այն ասա՛, թե ե՞րբ տեսար «նրան»:

— Սուսանը մտավ ամրոցը, երբ առավոտյան ցողը դեռ չէր բարձրացել խոտերից. աղախինները վազեցին նրա առջևը, «եկ, մեզ համար գուշակի՛ր, Սուսան», ասեցին. հետոտարան...

Պառավը չավարտեց իր խոսքը: Սույն միջոցին մինարեթի դռնից երևաց Կարոյի գիշերային անքնությունից գունաթափված դեմքը: Պառավը մի խոժոռ հայացք գցելով իմ վրա, իսկույն թողեց ինձ, ասելով.

— Դու Կարոն չես. դու խաբեցի՜ր Սուսանին...

Նրա խռովյալ ձայնի մեջ կար և՛ սպառնալիք, և՛ բարկություն:

— Միևնույն է, նա իմ եղբայրն է, Սուսան, — հանգստացրեց Կարոն, մոտենալով պառավին:

Նրանք առանձնացան մի կիսավեր պատի ետևի կողմը, և երկար կանգնած խոսում էին ինձ անլսելի ձայնով: Պատի վրա բուսած մացառների խտությունը դեռ չէր արգելումնրանց իմ տեսությունից: Կարոն գլուխը քարշ գցած, լսում էր: Պառավը ինչ որ պատմում էր նրան: Ես այժմ մասամբ հասկանում էի, թե ինչ առարկայի վրա էր խոսակցությունը: Սուսանի մի րոպե առաջ ինձ հաղորդած տեղեկությունները, որքան և մթին, որքան և կցկտուր լինեին, այսուամենայնիվ, ես նրանցից դուրս բերեցի հետևյալեզրակացությունները. — մի աղջկա, կամ մի կնոջ կյանքը վտանգի մեջ էր, նրա և Կարոյի մեջ կային գաղտնի կապեր. Կարոն աշխատում էր ազատել նրան. խորամանկ պառավըծառայում էր այս ձեռնարկության մեջ որպես գործիք. աղջիկը կամ կինը գտնվում էր «ամրոցի» մեջ: Ո՞ր ամրոցում, ո՞ւմն էր պատկանում ամրոցը: — Ահա այստեղ էր գլխավորգաղտնիքը:

Ես երկար նայում էի կիսախելագար Սուսանի վրա: Երբ նա իր պատմությունը վերջացրեց, հանկարծ մի տեսակ ձայն արձակեց, որ ճիշտ նման էր միևնույն բուի ձայնին, որ լսել էիքանի րոպե առաջ: Սնահավատությունը կրկին տիրեց ինձ: Ես նկատեցի, մի փոքրիկ աղջիկ, խայտաճամուկ և ֆանտաստիկական հագուստներով, դուրս վազեց ավերակներիմիջից, մոտեցավ երկու խոսակիցներին: Կարոն գրկեց և համբուրեց նրան: Հետո պառավը փոքրիկ աղջկա հետ անհայտացան: Այս երևույթը այնքան հանկարծակի կերպովկատարվեցավ, որ ես բոլորովին ապշած մնացի: Ինձ թվում էր, թե փոքրիկ աղջիկը այն ոգիներից մեկը պետք է լինի, որ պառավ կախարդը պահում էր իր հրամանի ներքո, ման էրածում իր հետ և ծառայեցնում էր իր հմայքների մեջ: Բայց ո՜րքան գեղեցիկ էր այդ նազելի արարածը: Ես նրա դեմքը տեսա մի սրընթաց փայլակի նման, որ իսկույն չքացավ, բայցթողեց իմ սրտում անջնջելի տպավորություն...: Բայց Կարոն ինչո՞ւ համբուրեց նրան. ո՞վ էր նա...

Ես կարծում էի, թե Կարոն չի թաքցնի, կասե ինձ բոլորը, թե ով էր այդ անծանոթ պառավը, թե ով էր այն փոքրիկ աղջիկը, որ հայտնվեցավ փլատակների միջից: Ես վճռեցի մինչևանգամ հարցնել նրանից, բայց չհամարձակվեցա, երբ նկատեցի նրա սարսափելի կերպով վրդովված դեմքը: Երևում էր, պառավի հաղորդած տեղեկությունները խռովության մեջէին գցել նրան:

— Այն պառավը ցնորվա՞ծ էր, — հարցրի ես, երբ նա մոտեցավ ինձ:

— Ոչ... միայն եթե մյուս անգամ կպատահի քեզ հանդիպել նրան, խնդրեմ, չհիշեցնել իր անցյալը...

Հետո խոսքը փոխելով, ասաց նա.

— Մենք պետք է հեռանանք այստեղից, Ֆարհատ:

— Ո՞ւր, — հարցրի ես:

— Ինքս էլ չգիտեմ: Մենք այն թռչուններից ենք, որ միշտ միևնույն ճյուղի վրա չեն նստում:

Ես ոչինչ չպատասխանեցի:

— Դու երեկվանից միտքդ չ՞ես փոխել, — հարցրեց նա, իմ ձեռքից բռնելով և մի կողմ տանելով, որպեսզի խոսակցությունը իմ և նրա մեջ առանձին լիներ:

Ես դժվարացա պատասխանելու:

— Ինչո՞ւ չես խոսում:

— Ի՞նչ խոսեմ:

— Մենք պետք է հեռանանք այստեղից: Դու չե՞ս ցանկանում դառնալ քո մոր մոտ:

— Ես ցանկանում եմ ձեզ մոտ մնալ:

— Թո՛ղ տուր մեզ, Ֆարհատ, գնա՛, մորդ մոտ, մխիթարե նրա անբախտությունը: Հեռացի՛ր մեզանից: Մենք գլխից ձեռք վեր առած մարդիկ ենք...: Մեր նավը դեռ մրրիկների մեջ էգնում. ո՞վ է իմանում, ինչ կլինի նրա վերջը...: Քեզ վիճակված է բախտի ավելի խաղաղ բաժինը, Ֆարհատ, գնա՛ պսակվի՛ր Սոնայի հետ, նա քեզ սիրում է, նրա հետ ուրա՜խ կերթաձեր կյանքը: Սոնան լավ աղջիկ է:

Վերջին խոսքերը շարժեցին իմ սիրտը և ակամա արտասուքը թափվեցավ իմ աչքերից: Կարոն այնպես ձևացրեց, թե չէ տեսնում և շարունակեց իր խրատները:

— Հիշում ե՞ս, Ֆարհատ, երբ մենք դեռ վարժատան մեջն էինք, շատ անգամ ասում էինք միմյանց. «մենք եղբայրներ ենք, մենք պետք է միասին աշխատենք և միասին վայելենքմեր վաստակը»: Ես ունեմ այժմ մի փոքրիկ գումար, ահա այս քսակի մեջն է, ա՛ռ, քեզ եմ տալիս. նա ինձ պետք չէ: Այս գումարով դու կգնես քեզ համար մի կտոր հող, կսարքես միարոր, քո ձեռքով կմշակես քո հողը: Քա՜ղցր է վաստակը, երբ մարդ ստանում է իր սեփական հողից:

Ես ետ մղեցի քսակը, պատասխանելով.

— Հիշում եմ բոլորը, ինչ որ ուխտեցինք դեռ դպրոցում եղած ժամանակ: Բայց դու, երևի, մոռացել ես մի բան. մենք երդվեցինք և օգնել միմյանց ամեն փորձանքների մեջ մերկյանքում: Այժմ ես ի՞նչպես կարող եմ հեռանալ քեզանից, երբ դու ինքդ ասում ես թե «ձեր նավը մրրիկների մեջ է գնում» ...

— Այդ ուղիղ է: Բայց ես ի՞նչ իրավունքով կարող եմ քեզ քարշ տալ այն փորձանքների մեջ, որոնց ես ինքս պատրաստել եմ ինձ համար...

— Ինձ համար միևնույն է, թե ով է պատրաստել:

— Բայց դու գիտե՞ս, որ ես այս աշխարհում կորցնելու ոչինչ չունեմ. իսկ քեզ կարոտ են մայրդ, քույրերդ և, վերջապես, Սոնան: Դու չե՞ս մտածում ազատել նրան, չէ՞ որ նա գերի էիր հոր, այն վայրենի հոր ձեռքում:

— Ես մտածում եմ... ես մինչև անգամ խոստացել եմ ազատել նրան...: Բայց ես նրան կազատեմ, քեզանից չբաժանվելով:

— Լավ, — ասաց նա խռովյալ ձայնով: — Այսուամենայնիվ, դու պետք է ընդունես այս քսակը. ուղարկիր մորդ, թող նա քաղցած չմնա. գուցե դու երկար բաժանված կմնասնրանից...

Ես հրաժարվեցա, խնդրելով, որ նա ինքը կարգադրե որպես ցանկանում է:

Կարոն համաձայնեցավ: Բայց ես նկատեցի, թե որպե՛ս վառվում էին նրա լի վրդովմունքով աչքերը և ի՛նչպես անհանգիստ կերպով բաբախում էր նրա կուրծքը: Երևում էր, խիստծա՜նր էր նրա այն համաձայնությունը, որ տվեց ինձ իր մոտ պահելու համար...

— Դու պիտի ընդունես մի քանի պայմաններ, Ֆարհատ:

— Ամեն բանի հոժար եմ ես:

— Լսի՛ր. — քո աչքերը իբր թե ոչինչ չեն տեսնում, թեև շատ բաներ պիտի տեսնես:

— Ես ինձ կույր կձևացնեմ:

— Քո ականջները իբր թե ոչինչ չեն լսում, թեև շատ բաներ պիտի լսես:

— Ես ինձ խուլ կձևացնեմ:

— Քո լեզուն ոչինչ չպիտի խոսե, թեև շատ բաներ պիտի գիտենաս:

— Ես ինձ մունջ կձևացնեմ:

— Դու սեփական կամքի տեր չպիտի լինես:

— Ես ամեն բանում կհնազանդվեմ քո կամքին:

— Եվ իմ ընկերների կամքին:

Եվ քո ընկերների կամքին:

— Բավական է, տուր ինձ ձեռքդ:

Ես ձեռք տվեցի, նա սեղմեց ինձ իր կուրծքի վրա և համբուրեց: Այդ եղբայրական համբույրը կնքեց մեր ուխտը...

Ես խոստացա խուլ լինել, մունջ լինել, խոստացա կույր գործիք լինել...: Ես խոստացա անսիրտ, առանց կամքի մեքենա լինել...

Ես կատարեցի իմ խոստմունքը:

Պարսկաստանում այն ժամանակ դեռ նոր էր կազմվել մի գաղտնի հիմնարկություն, որ կոչվում էր «ֆարամուշխանա», այսինքն մոռացության տուն: Այս տան մեջ ընդունվելուգլխավոր պայմանը այն էր, որ յուրաքանչյուր անդամ այնտեղից դուրս գալուց հետո պետք է մոռացության տար բոլորը, ինչ որ տեսել, ինչ որ լսել էր այնտեղ: Այսինքն` պետք էպահպաներ սաստիկ ծածկամտություն: Թե ի՞նչ նպատակ ուներ այդ գաղտնի հիմնարկությունը, — ես չգիտեմ, որպես չգիտեին նրա յուրաքանչյուր անդամները, թե ինչ է գործումիրանից բարձր աստիճանի վրա գտնվող անդամը: Կրտսեր անդամը ավագի հլու գործքին էր, պետք է անպայման կերպով հնազանդվեր նրան, պետք է կատարեր ամեն բան, ինչոր կհրամայեր նա, առանց գիտենալու, թե ինչ նպատակով էր գործում: Հիմնարկության բուն խորհուրդը պահվում էր նրա գլխավորների մոտ: Մյուսները անգիտակցականմեքենաներ էին միայն: Անդամների յուրաքանչյուրը առանձին նշաններից կարող էր ճանաչել մյուսին, առանց գիտենալու նրա անունը, նրա ո՛վ կամ ինչտեղացի լինելը: Միայնորոշ խմբեր իրանց մեջ գաղտնիք չունեին, իսկ ամեն մի խումբ առանձին վեր առած, միմյանց գործունեությունից տեղեկություն չունեին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4063 | 0 | 0
Facebook