Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Րաֆֆի՝ Կայծեր, մաս 1/5

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
20:10, կիրակի, 10 դեկտեմբերի, 2017 թ.
Րաֆֆի՝ Կայծեր, մաս 1/5
    

Րաֆֆի՝ Կայծեր, մաս 1

Իմ մտատանջությունը, իմ նույն ժամուն տխրամած դեմքը չէր կարող աննշմարելի մնալ ընկերներիցս, մանավանդ Սագոյի արծվի տեսությունից, որ դարձավ դեպ ինձ այսխոսքերով.

— Կե՛ր, սիրտդ բաց արա՛, ի՞նչ ես ռեխդ թթվացրել ձմեռվա երկնքի պես: Չլինի՞ թե մտածում ես, հիմա մայրս սպասում կլինի ինձ, հիմա նա ասում կլինի. — «ա՜խ, ի՞նչ եղավ, չեկավ որդիս, փլավը սառեց, ա՜խ չեկավ, որ ուտե» ... Իմ խեղճ մայրն էլ այս խոսքերը լսելով մեռավ, բայց սիրելի որդու երեսը չտեսավ... խա՜... խա՜... խա՜... — Դու էլ, Ֆարհատ, մյուս անգամ մորդ եփած փլավը չե՜ս ուտի...

Նա սկսեց դարձյալ ծիծաղել: Զատկական փլավը աղքատ ընտանիքի աղքատ զավակի համար մի այնպիսի բարիք էր, որ նա երբեք մոռանալ չէր կարող: Արևելյան կերակուրներիայդ թագուհին, որ հարուստները վայելում են համարյա ամեն գիշեր, աղքատի տանը մուտք է գործում տարեն մի անգամ միայն, այն է զատկական տոնի օրը: Բայց իմ ցավըփլավը չէր, ես գիտեի, որ մեր տանը այն գիշեր փլավ չէր լինի և ոչ որևիցե զատիկվա կերակուր, որով մայրս և քույրերս կարողանային իրանց քառասուն օրվա պասը բաց անել: Ինձ միայն դուր չեկավ Սագոյի վայրենի զգացմունքը դեպի մայրական գութը. ես երեսս շուռ տվի նրանից և դարձա դեպի Կարոն, որ գինով լիքը ահագին գավաթը մեկնեց ինձ, ասելով.

— Խմի՛ր:

— Այսքանը չեմ կարող խմել, — պատասխանեցի ես հրաժարվելով:

— Խմի՛ր, կսովորես... — ասաց նա ժպտելով:

Ես դարձյալ հրաժարվեցա:

— Ես էլ առաջ գինու հոտը առնելիս հարբում էի. — մեջ մտավ Սագոն, — բայց հիմա՞...

— Հիմա ուրիշները քո հոտը առնելիս հարբում են... — վրա բերեց երկու անծանոթ երիտասարդներից մեկը, որ բոլոր ժամանակ լուռ էր:

Ես ընդունեցի Կարոյի ձեռքից գինու գավաթը և դատարկեցի մինչև կեսը. այդ առաջինն էր մինչև այնօր, որ միանգամից այնքան խմեցի:

Խոսակցությունը գնալով ավելի կենդանանում էր. գինու գավաթը արագությամբ պտտվում էր. լուռ էր միայն Ասլանը, թեև նա ևս ընդունած բաժակը մինչև վերջին կաթիլըցամաքեցնում էր:

Ինձ բոլորովին անծանոթ մնացին երկու երիտասարդները, որոնց մեկին կոչում էին Մուրադ, իսկ մյուսին Ջալլադ: Ովքե՞ր էին նրանք կամ ո՞րտեղացի, — ես չկարողացագիտենալ. միայն ինձ երևում էր, որ Զեյթունի կողմերից պետք է լինեին, և նրանց թե հագուստի ձևերը և թե բարբառը հաստատում էին իմ կարծիքը: Չգիտեմ, թե ինչո՞ւ ես այնպեսհակակրությամբ էի վերաբերվում դեպի այդ երկու վիթխարի տղամարդիկը, որոնց թե խոսակցությունը, թե վարմունքը և թե դեմքերը արտահայտում էին կատաղիվայրենություն:

Ընթրիքը վերջացավ, երբ տկճորից գինին սպառվեցավ: Խարույկի վրա ավելացրին փայտ և կրկին մինարեթի մթին կամարները սկսեցին փայլել ծիրանի լուսով:

Այդ միջոցին նրանք սկսեցին խոսել ինձ բոլորովին անհասկանալի մի լեզվով: Խոսակցությունը, որ սկզբում մեղմ էր, հետզհետե սաստկանալով, հասավ տաք վիճաբանության: Ասլանը նույնպես սառն և հանդարտ կերպով վիճում էր, որպես ընթրիքի ժամանակ խմում էր: Սագոն չէր դադարում անընդհատ շատա-խոսելուց. նրա կատվի դեմքըբարկությունից բոլորովին լրջացել և ճակնդեղի գույն էր ստացել: Կարոն հանդարտ էր, որպես միշտ. բայց նրա ճակատի երակները հաստացել և դեմքը ավելի խոշորգծագրություն էր ստացել, ոչ այնքան շատ խմելուց, որքան ներքին վրդովմունքից: Երկու երիտասարդները, կարծես, չէին խոսում, այլ արձակում էին մի տեսակ վայրենիհնչյուններ, որ ավելի նման էին գազանների մռնչյունին: Ես սարսափում էի և միշտ սպասում էի, թե ահա վեր կկենան և միմյանց կկոտորեն:

Ես ոչինչ հասկանալ չկարողացա, թե ի՞նչ առարկայի վրա էր վիճաբանությունը, միայն նկատեցի, որ Կարոյի հեղինակությունը հաղթեց բոլորին: Այժմ խոսակցությունը սկսեցմեղմանալ և կրկին բոլորը հանգստացան: Ճշմարիտ ասած, այդ աղմկալի տեսարանը, այդ տաք, կրակոտ վիճմունքները ոչինչ բավականություն չպատճառեցին իմ մեջ, և եսերկար նրանց լսել չկարողացա: Մի տեսակ տխուր ձանձրույթ տիրեց իմ սրտին, անսովոր խմելուց գլուխս սկսեց պտույտվիլ, և շուտով իմ աչքերը ծանրացան քնով...

Թ

ԿԱՐՈՅԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Այստեղ ես ստիպված եմ մի փոքր կանգ առնել, թողնել ընկերներիս խորհրդավոր մինարեթի մեջ և դառնալ դեպի Կարոն: Այդ անձնավորությունը, որ գլխավոր դերերից մեկըպիտի խաղա իմ պատմության մեջ, արժանի է առանձին ուշադրության:

Կարոյի իսկական անունը ես չգիտեմ, գուցե նա ինքն էլ չգիտեր, միայն հայտնի էր, որ դա մի մականուն է նրա ծագումը և ազգատոհմը թաքցնելու համար: Նա մեր քաղաքիբնիկներից չէր, ո՞րտեղացի էր, — ոչ ոք չգիտեր, միայն ասում էին, մի անգամ հայտնվեցավ մեր քաղաքում մի անծանոթ կին և բերեց իր հետ փոքրիկ Կարոյին, որին կոչում էր իրաթոռը: Զումրուդը-այսպես էր կնոջ անունը — հմուտ էր ժողովրդական բժշկության, այդ արհեստով փող էր վաստակում, ապրում էր ինքը և սնուցանում էր իր որբ թոռնիկին:

Կարոյի հետ ես ծանոթացա մեր դպրոցում. այնտեղ բոլորը, բացի վարժապետից, սիրում էին նրան, թեև նա խիստ չար և անհանգիստ երեխա էր: Չգիտեմ, ո՞րպիսի զգացմունքկապեց իմ սիրտը այդ վայրենի վագրի ձագի հետ, որից ամեն օր մի փորձանք պակաս չէր լինում: Եվ ճշմարիտ, միշտ մի վերք կարելի էր տեսնել նրա մարմնի վրա. կամ ձեռքըվիրավորված էր լինում, կամ գլուխը կոտրած, կամ երեսը ճանկռած, վերջապես միշտ անդամներից մեկը փաթաթված էր լինում:

Թեև նա խիստ բարի սիրտ ուներ, բայց անկարելի էր բոլորովին մտերիմ լինել նրա հետ: Կարոն այն գազաններից էր, որին դժվար էր ընտելացնել: Այդ պատճառով, աշակերտներիակնածությունը դեպի նա ծագում էր ավելի երկյուղից, որ ունենում են տկարները դեպի իրանցից հզորները: Եվ արդարև, Կարոն համարվում էր մեր դպրոցի մեջ խիստ սրտոտ, համարձակ և աներկյուղ աշակերտ:

Նա խիստ վատ էր սովորում, թեև ընդունակ և բնական ձիրքերով հարուստ տղա էր: Նրա անհամբեր, անհնազանդ բնավորությունը շատ անգամ առիթ էր տալիս զեղծումներգործել դպրոցի խիստ կարգապահությունների դեմ. շատ անգամ ևս նա պատճառ էր դառնում աղմկալի խռովությունների: Գրգռելով աշակերտներին, հարուցանում էր նաընդհանուր ապստամբություն վարժապետի դեմ: Այսպիսի դեպքերում նրան շատ օգնում էին Ասլանը և Սագոն. առաջինը իր խելքով և խոհեմությամբ, իսկ երկրորդը` իրխորամանկությամբ, որ սատանայի պես մտնում էր աշակերտների դամարը և նրանց շուռ էր տալիս, որպես և ցանկանում էր:

Ես մինչև այսօր չեմ կարող երևակայել Կարոյի բնավորության զորությունը, թե ի՞նչպես նրան հաջողվում էր ազդել այն ապուշ, վարժապետի ճնշումներից հոգով և սրտովսպանված, աշակերտների վրա, որոնց երեսից երկյուղը երբեք պակաս չէր լինում, որոնց վախկոտ աչքերի մեջ միշտ կարելի էր նշմարել կույր հնազանդություն և ստրկություն: Բայց մարդկային ուժը իր մեջ աստվածային զորություն ունի, որ ստիպում է տկարներին խոնարհվել իր առջև, որ իր անձը պաշտելի է կացուցանում: Կարոն ուներ այդհատկությունները:

Կարծես երեխաների հասակում կատարվում է նույնը, ինչ որ կատարվել էր ընդհանուր մարդկության տղայական հասակում: Ազգերի դյուցազունները, որոնց պաշտել է ամբոխը, որոնց անմահների կարգումն է դասել, եղել են նույն ազգի քաջ և հզոր տղմարդիկը, որոնք պատերազմում էին վիշապների և ամեհի գազանների հետ: Կարոն թեև այսպիսիքաջագործություններ չէր կատարում, բայց նա անում էր այն, որ մեր, երեխաներիս աչքերում ավելի մեծ նշանակություն ուներ:

Պատահում էին այսպիսի դեպքեր և այդ դեպքերը կրկնվում էին խիստ հաճախ: Ամեն երեկո, երբ աշակերտները դպրոցից վերադառնում էին իրանց տները, մահմեդականներիփողոցներից անց կենալու ժամանակ, հավաքվում էին թուրքերի, պարսիկների երեխաները և ծեծում էին հայ երեխաներին: Ես մինչև այսօր չեմ մոռացել մի երգ, որ հնարել էիննրանք և մեզ տեսնելու ժամանակ երգում էին: Նրա բովանդակությունը մոտավորապես այս էր. «Հայը աղբի ջրաղաց է, պետք է գցել նրան տոպրակի մեջ և խփել պատին, որերկու աչքերն էլ միասին կուրանան» ... Մենք ուրախ էինք լինում, երբ մեր վիրավորանքը վերջանում էր այդ նախատական խոսքերով: Բայց նրանք ծեծում էին մեզ: Աշակերտներըգանգատվում էին իրանց ծնողներին, բայց ի՞նչ կարող էին անել ծնողները: Մեծերը ծեծվում էին մեծերից, իսկ փոքրերը` փոքրերից...

Մի անգամ Կարոն ասաց մեզ.

— Գիտե՞ք ինչ կա, տղերք, այդ թուրքի լակոտները մեզ միշտ կծեծեն, քանի որ մենք նրանց առջևից կփախչենք: Պետք է մենք էլ ցույց տանք նրանց մեր ձեռքի զորությունը:

Աշակերտներից շատերը հակառակեցին, թե դա անկարելի բան է, թե ի՞նչպես կարելի է թուրքի, պարսկի երեխայի վրա ձեռք բարձրացնել:

— Ես չեմ ասում, որ մենք հարձակվենք նրանց վրա, բայց երբ որ մեզ վրա հարձակվելու լինեն, պետք է պաշտպանվենք:

— Ինչո՞վ, — հարցրեց մեկը:

— Առաջ մեր մուշտիներով, — ասաց Կարոն, — իսկ երբ այդ չի օգնի, սկսեցեք քարերով:

Դարձյալ աշակերտներից շատերը չհամաձայնվեցան. տասն հոգի միայն ընդունեցին Կարոյի առաջարկությունը, որոնց թվում գտնվում էինք` ես, Ասլանը և Սագոն:

Կարոն կազմակերպեց իր փոքրիկ գունդը, ինքն առաջ ընկավ, Ասլանին և Սագոյին կարգեց վերջապահ, իսկ ինձ կանգնեցրեց մեջտեղում, որովհետև ամենից փոքրն էի: Մերգրպանները լիքն էին քարերի գնդակներով: Այսպես սկսեցինք առաջ գնալ: Մեր ընկերներից մի քանիսը, որ չմիացան մեզ հետ, հեռվից հետևում էին մեզ, որ տեսնեն, թե ինչովկվերջանա այդ «հիմարությունը» ...

Թուրքերի փողոցի մեջտեղումն էինք, երբ մի խումբ մահմեդական երեխաներ, մեզ տեսնելով, սկսեցին իրանց սովորական երգը: — Դա կռվի հրավերքն էր:

— Տղերք, — ասաց Կարոն, — չվախենաք, հենց որ նշան կտամ, սկսեցեք...

Մահմեդական երեխաների խումբը մոտեցավ, մեր ճանապարհը կտրեց:

— Թողեք, որ անցնենք, — ասաց Կարոն:

— Չենք թողնի, մինչև ձեզ մոտ գտնված սպիտակ թղթերը մեզ չտաք, — ասաց նրանցից մեկը:

— Ոչինչ չեք ստանա, — պատասխանեց Կարոն:

Մահմեդական երեխաները սովորություն ունեին մեր ձեռքից խլել մեր գրելու թղթերը և երբեմն հափշտակում էին մեր գրքերը. թեև այս վերջինները նրանց պետք չէին, բայց քանիօրից հետո դարձնում էին, փոխարենը ստանալով փող, կամ մի ուրիշ բան: Մի անգամ իմ Նոր կտակարանը, որ գերի էր ընկած մի թուրք երեխայի ձեռքում, ես կարողացաազատել, նրան տալով իմ զմելին: Ո՞վ էր սովորեցրել նրանց, թե նրանք իրավունք ունեին հափշտակելու հայ երեխաների իրեղենները...

Իսկ այս անգամ նրանց պահանջը հանդիպեց սաստիկ ընդդիմադրության: Երբ Կարոն պատասխանեց, թե «ոչինչ չեք ստանա», այդ միջոցին մահմեդականներից մեկը վրապրծավ և խլեց նրա գդակը: Կարոն մի հարվածով ցած գլորեց անզգամին և խլեց գդակը: Առաջին անգամն էր, որ մահմեդական երեխաները տեսան «գավուրի» հարվածը և՛ այդհանդգնությունը սաստիկ բարկացրեց նրանց:

— Սպանեցե՛ք... — ձայն տվեցին միմյանց:

— Սկսեցե՛ք... — ասաց մեզ Կարոն:

Ես երբեք չեմ մոռանա այն փոքրիկ, երեխայական կռիվը, որ սկսվեցավ մեր և նրանց մեջ: Սկզբում մահմեդականները փոքր էին թվով, բայց մի այնպիսի վայրենի ճիչ և աղաղակբարձրացրին, որ նրանց ձայնից մի քանի րոպեի մեջ հավաքվեցավ այնքան բազմություն, որի թիվը մեր կրկնապատիկը եղավ: Բայց ես չգիտեմ, ի՛նչ էր պատճառը, որ կռվի մեջմեզ տիրեց մի այնպիսի կատաղություն, որ բոլորովին մոռացանք, թե մենք հայի զավակներ ենք, թե մեր բազուկները կապված են, թե մենք համարձակություն չի պիտի ունենանքմահմեդականի վրա բարձրացնելու, մեր «պիղծ» և միշտ անգործության դատապարտված — ձեռքը: Կարոն մի սարսափելի փոթորիկի նման, դեպի ո՛ր կողմը և դառնում էր, իրառջևից ցած էր գլորում թուրքի երեխաներին: Նրա օրինակը մեզ սիրտ և խրախույս տվեց: Ասլանը, ասլանի3 ձագի նման, իր զորեղ ճանկերով բռնում էր նրանց, և ձեռքըկոկորդներին դնելով, կիսախեղդ էր անում: Փոքրիկ Սագոն իմ աչքում ավելի աճել և ավելի մեծացած էր երևում: Նա դևի նման կռվում էր իր մարմնի բոլոր անդամներով. ձեռքովմուշտի էր խփում, ոտքով քացի էր տալիս, գլխով նաղդա էր գալիս4, ատամներով կծում էր, եղունգներով ճանկռում էր: Ոչ սակավ քաջությամբ հանդիսացան և մեր մյուսընկերները, որոնց ճարպկությունները մի առ մի նկարագրելը շատ երկար կլիներ: Միայն այսքանը կասեմ, որ բոլորից թույլը, բոլորից անվարժը կռվի մեջ էի ես... Ես այս րոպեիս էլառանց ծիծաղի չեմ կարող գրել այս տողերը, թե ի՛նչով էի օգնում ընկերներիս. — ես միայն գետնից ափերով հող էի վեր առնում, ցրում էի թուրք երեխաների երեսի վրա, որ նրանցաչքերը լցնեմ հողով, որ նրանց կուրացնեմ, որ ոչինչ չտեսնեն, և այսպիսով հեշտացնեմ ընկերներիս ջարդել նրանց:

Չնայելով, որ մահմեդական երեխաները մեզանից կրկնապատիկ թվով ավելի էին, այսուամենայնիվ, նրանք խույս տվեցին կռվի դաշտից և սկսեցին հեռվից մեզ վրա քարերարձակել:

— Դուք էլ քարերով... — ձայն տվեց Կարոն:

Մենք կատարեցինք նրա հրամանը: Այդ միջոցին վրա հասան մի քանի չափահաս մահմեդական պատանիներ, և մենք ստիպված էինք փախչել:

Մեր ընկերներից մի քանիսը վնասվեցան. մի տղա թևքի վրա դանակի վերք ստացավ, մի ուրիշի ատամները ջարդվեցան քարի հարվածքից, իսկ իմ գլխի փոքրիկ սպին, որի նշանըմնացել է մինչև այսօր, այն օրվանից ստացված է:

Վերադառնալով տուն, մայրս սաստիկ բարկացավ, երբ լսեց մեր «հիմարությունը»: Նա պատրաստվում էր ինձ ծեծել, որ խրատվեմ, որ թուրք երեխաների հետ գործ չունենամ, բայց գլխիցս հոսող արյունը մի փոքր մեղմացրեց նրա բարկությունը: Նա չէր մեղադրում նրանց, որ իմ գլուխը պատառել էին, այլ մեղադրում էր ինձ թե ինչո՞ւ ես մասնակցեցիկռվի մեջ: Այդ պատճառով կսեց սաստիկ անիծել ինձ.

«Գետինը մտնես... գրողը տանե քեզ... չար սատանա... պատանդ կարեմ... անիծված... նաշդ տեսնեմ» ... և այլ այսպիսի խոսքեր:

Մյուս օրը ես դպրոց գնալ չկարողացա, որովհետև մի ամբողջ շաբաթ տանը հիվանդ պառկած էի: Այդ հիվանդությունը ազատեց ինձ մեր վարժապետի պատժից: Ինձ պատմեցին, թե բոլոր աշակերտները, որոնք մասնակցել էին կռվին, սաստիկ ծեծ կերան: Նրանք ծեծ կերան նրա համար միայն, որ թույլ չտվեցին մահմեդական երեխաներին իրանց ծեծել...Մի՞թե ինքը, դպրոցը, չէր պատրաստում մեզ ծեծվելու համար... մի՞թե նա չէր մտցնում մեր մեջ ստրկությունը...

Թեև խիստ թանկ նստեց մեր կատարած անկարգությունը, բայց նրա հետևանքը բավական օգտավետ եղավ մեզ համար: Այնուհետև մահմեդական երեխաները սկսեցինվախենալ մեզանից և ավելի հարգանքով վարվել: Եվ շատ սակավ էր պատահում, որ նրանց փողոցներից անց կենալու ժամանակ մեր ընկերները ծեծվեին, մանավանդ երբխումբերով էին անց կենում և պատրաստ էին ընդդիմադրել:

Այդ անցքից հետո Կարոն նշանակություն ստացավ իր ընկերների մեջ, և համարյա բոլորին պաշտելի դարձավ: Ամեն մեկը խոնարհվում էր նրա հեղինակության առջև:

— Տեսա՞ք, — ասաց մեզ Կարոն մի քանի օրից հետո. — «շանը մինչև չծեծես, չի բարեկամանա» ...

Այդ բոլորը «անկարգությունների խմորը» (տեր Թոդիկի լեզվով) Կարոն էր: Վարժապետը վաղուց արտաքսած կլիներ այդ խռովարարին իր հիմնարկությունից, եթե մի քանիպատճառներ արգել չլինեին: Որպես վերևում ասեցի, Կարոյի տատը հմուտ էր ժողովրդական բժշկության մեջ. իր արհեստով նա վայելում էր քաղաքի ոչ միայն հայհասարակության հարգանքը, այլև մահմեդականների մեջ մեծ պատիվ ուներ: Նրա պատվի համար Կարոյին ներում էին: Բացի դրանից, Զումրուդը իր բժշկական հնարներով ոչսակավ օգնում էր միշտ հիվանդ տերտերակնոջը և ամենևին վարձատրություն չէր պահանջում:

Մի դեպքի պատճառով ինքը Կարոն հեռացավ տեր Թոդիկի դպրոցից:

Մեր դպրոցը ուներ մի վերակացու, որին կոչում էին Խալֆա-Թաթոս: Այդ Գոլիաթը կլիներ երեսուն տարեկան, այսինքն` հասակովը տասն և հինգ տարի մեծ Կարոյից: Նավախենում էր կարիճից, վախենում էր ամեն տեսակ պողոճներից և մինչև անգամ ճանճերից: Միակ արարածները, որոնցից չէր վախենում Խալֆա-Թաթոսը, էին աշակերտները: Երեխայությունից այդ տիտանը ձրի ծառայում էր, սպասավորություն էր անում տեր Թոդիկի մոտ, որպեսզի նրա շնորքից, նրա գիտությունից մի մասն ստանա, որ ինքն էլկարողանա քահանայական փիլոնը գցել ուսին և վարժապետական աստիճանին արժանանալ: Բայց խղճալին իր կյանքում մի անգամ միայն կարողացել էր եկեղեցում «Լույսզվարթ» երգել և այն օրից միշտ պարծանքով էր հիշում այդ փառքը: Աշակերտները նրան կոչում էին «դպրոցի շուն», այն պատճառով, որ ամեն օր, ճաշից հետո, յուրաքանչյուրաշակերտի սեղանից ավելցած փշրանքը Խալֆա-Թաթոսի կերակուրն էր: Բայց այնքան բազմաթիվ աշակերտներից ավելացած պաշարը դարձյալ չէր բավականանումկշտացնելու շատակեր Խալֆայի անհագ որկորը, որ պատմական Շարայի հետ կարող էր ազատ մրցություն անել: Նա, բացի դրանից, ստանում էր կաշառքներ խեղճաշակերտներից, որոնք ծածուկ տալիս էին նրան մի ամբողջ լավաշ, որ չծեծեր, կամ իզուր չպատժեր նրանց:

Խալֆա-Թաթոսը կոչվում էր «դպրոցի շուն» առավել այն պատճառով, որ ամենին կծում էր, ամենի վրա հաչում էր, աշակերտները հանգստություն չունեին այդ բարբարոսիձեռքից: Կարոն սաստիկ ատում էր նրան. օր չէր անցնում, որ մի խայտառակություն չսարքեր նրա գլխին: Տեսնում ես, հանգստի ժամանակ նա ման է գալիս դպրոցի բակումըկարգ պահպանելու համար. աշակերտները երկյուղածությամբ նայում էին նրա վրա. Կարոն դևի նման ծածուկ մոտենում է, քարշ է տալիս Խալֆայի ետևից մի աղվեսի պոչ: Նաոչինչ չէ նկատում, շարունակում է ման գալ և աշակերտներին սպառնալ, որ հանգիստ լինեն, մինչդեռ աշակերտների մեջ տիրում է ընդհանուր ծիծաղ և հռհռոց...

Մի անգամ կեսօրից հետո վարժապետը գնացել էր քնելու. այդ ժամանակ, ամենավուր սովորության համեմատ, մեզ հավաքում էին և ածում դասատան մեջ, որ լուռ մնանք, շարժում չգործենք, որպեսզի վարժապետի քունը չխանգարվի. որովհետև նրա սենյակը կից էր մեր դասատանը: Մենք քարե արձանների նման նստած էինք: Խալֆան երկարճիպոտը ձեռին, փառավոր կերպով անցուդարձ էր անում դասատան մեջ, որպես սուլթանն իր պալատում: Տիրում էր գերեզմանական լռություն. ճանճի թռչելն անգամ լսելի էրլինում: Կարոն նայեց նրա վրա, և իմ կողքին խթելով, ասաց.

— Տես Ֆարհատ, այդ ավանակի ականջները եթե կտրես, մի ջուխտ լավ տրեխ դուրս կգա:

Վերակացուն, իհարկե, ոչինչ չլսեց, միայն Կարոյի սրախոսությունը Խալֆա-Թաթոսի ահագին ականջների մասին այնքան ճիշտ էր, որ ես չկարողացա իմ ծիծաղը զսպել, որովդարձրի իմ վրա ամբողջ դասատան ուշադրությունը:

— Չոքի՛ր, — գոռաց խալֆան, ցույց տալով անկյունը:

Ես պատրաստվեցա կատարել հրամանը:

— Դու չե՜ս չոքի, Ֆարհատ, — ասաց Կարոն:

— Ինչո՛ւ, — հարցրեց վերակացուն, ավելի բարկանալով:

— Նրա համար, որ ես ծիծաղեցրի նրան, նա մեղք չունի, — պատասխանեց Կարոն:

— Ուրեմն, երկուսդ չոքեցեք, — ասաց վերակացուն, կրկին անկյունը ցույց տալով:

— Ոչ ես կչոքեմ, ոչ` նա, — պատասխանեց Կարոն վրդովված ձայնով:

Ես նկատեցի, Կարոն գունաթափվեցավ, նրա ձեռքերը սկսեցին դողդողալ և աչքերը լցվեցան արյունով. — դրանք նրա կատաղության նշաններն էին: Չգիտեմ, վերակացուն այլևսինչ խոսեց, միայն այն տեսա, որպես վագրը թռչում է փղի պարանոցի վրա և իր սուր ճանկերով բռնում է նրա կոկորդից, նույնպես և Կարոն բռնեց վերակացուի վզից, և մի քանիպտույտներից հետո, ահագին Գոլիաթը գլորվեցավ գետին... Կարոյի երկաթե մատները սեղմվեցան նրա կոկորդի վրա և ողորմելին սկսեց խռխռալ...Հետո թռչելով շնչասպառԽալֆայի կուրծքի վրա Կարոն ասաց.

— Տե՛ս, ես այստեղ կչոքեմ...

Ամբողջ դասատունը հավաքվելով, հազիվ կարողացան ազատել թշվառ Խալֆային Կարոյի ճանկերից, որը այնուհետև մինչև կես ժամ ուշաթափ մնաց:

Կարոն առանց մի խոսք խոսելու, նույն րոպեում թողեց դպրոցը և կրկին չվերադարձավ այնտեղ...

Ժ

ԶԵՆՔԵՐ

Թողնելով դպրոցը, այնուհետև Կարոն վարում էր լի փորձանքներով թափառական կյանք: Շատերը նրան համարում էին ցնորված: Լինում էր, շատ անգամ Կարոյի տատը, բոլորովին հուսահատ, բոլորովին շվարած, մութ գիշերային պահուն, գալիս էր ինձ մոտ. — «Ֆարհատ, էլի չէ երևում նա» ... ասում էր խեղճ պառավը և թափում էր աչքերից ջերմարտասուքը:

Ես գնում էի որոնելու նրան: Ո՞րտեղ ասես չէի պտռում, և գտնում էի շատ անգամ պառկած բարձր, սարսափելի քարաժայռի վրա, և կամ լուռ մտախոհության մեջ, նստածհեղեղատի ափի մոտ, հափշտակված էր լինում, աստված գիտե, ո՛րպիսի ցնորքներով...

Ի՞նչ էր նրա դարդը, ի՞նչ էր, որ դուրս էր հալածում անբախտ պատանուն մարդկային բնակությունից: — Ես չգիտեի, միայն նկատում էի, որ նա տանջվում էր ներքին, հոգեկանանհանգստությամբ, և կարծես, իր վշտերը մոռացության տալու համար փախչում էր դեպի սարերը, դաշտերը, անտառները, — առանձնություն և ամայություն էր որոնում:

Ես նրանից չէի հարցնում պատճառը, որովհետև գիտեի նրա բնավորությունը, մի բան որ նա ինքը հայտնել չէր ուզում, եթե հարցնեիր, իսկույն կսկսեր բարկանալ: Ես հարցրիԱսլանից: Նա Ասլանին ինձանից ավելի խելացի էր համարում և շատ բաների մեջ նրա հետ խորհուրդ էր անում: Բայց Ասլանի հաղորդած տեղեկությունները այնքան մթին էին, որ կարոտ էին առանձին բացատրության:

— Ես էլ չգիտեմ, — ասաց Ասլանը, — թե ինչ սատանա է մտել նրա սրտի մեջ. սիրահարված լինել նա չէր կարող, որովհետև այդ հասակում սերը ջահիլ տղին չէ գժվացնում:

Հետո նա պատմեց, թե սուրբ Հովհաննու մատուռի տոնախմբության օրը (մի ամիս անցել էր այն օրից) Կարոն էլ ուխտավորների թվումն էր: Այնտեղ հավաքվել էին Սալմաստաամբողջ գավառից ոչ միայն հայեր, այլ բազմաթիվ օտարազգիներ ևս: Տոների սովորական հանդեսների համեմատ կատարվեցան զանազան խաղեր: Բոլոր մրցությունների մեջ, որ տղամարդիկ իրանց շնորհքը ցույց տալու համար կատարում են այս տեսակ հանդեսներում, Կարոն նշանավոր գտնվեցավ: Ձիարշավների մեջ նա բոլորին հաղթեց. ըմբիշներիմեջ իր հասակակիցներից մեկը չգտնվեցավ, որ նրա կողքը գետնին խփեր. մուշտեկռիվի մեջ բոլորը փախչում էին նրա առջևից. վազ տալու մեջ նա եղջերուից ավելի արագավազէր, մի խոսքով, բոլոր խաղերի մեջ նա ցույց տվեց զարմանալի ճարպկություններ: Կարոյի այդ արիությունները նրա վրա դարձրին հանդիսականներից մեկի, որսորդ Ավոյիուշադրությունը, որ համբուրեց նրա ճակատը և հրավիրեց իր մոտ ճաշ ուտելու: Այնտեղ հավաքված էին մի քանի անծանոթ, կասկածավոր մարդիկ: Կարոն նրանց մեջչափազանց ուրախ էր, անդադար երգում էր, մինչև անգամ պար էր գալիս: Նա մնաց որսորդի մոտ ամբողջ գիշերը, բոլորովին մոռանալով Ասլանին, որի հետ միասին սուրբՀովհաննես ուխտ էին գնացած: — Ահա բոլորը, ինչ որ կարողացավ հաղորդել ինձ Ասլանը և ավելացրեց.

— Այն օրից, երբ Կարոն հարաբերություններ սկսեց որսորդի հետ, նրա մեջ նկատվում են շատ փոփոխություններ:

— Երկա՞ր ժամանակ է, որ նա ծանոթություն ունի որսորդի հետ, — հարցրի ես:

— Դպրոցը թողնելուց հետո, — պատասխանեց Ասլանը, — և այդ ծանոթությունը բոլորովին խելքից հանեց Կարոյին:

Ես այն ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ի՛նչով որսորդը կարող էր Կարոյին խելքից հանել: Որսորդը մեր դրացին էր և ամենալավ դրացին, ես երեխայությունիցճանաչում էի նրան. նա մի այնպիսի մթին, լուռ, խորամիտ մարդ էր, որ հազիվ թե կբացվեր մեկի հետ, ուր մնաց Կարոյի նման անփորձ պատանու հետ: Նրանից անկարելի էր միբան հասկանալ: Ես այսքանը միայն գիտեի, որ նա շատ բարի մարդ էր, թեև ուրիշները նրան վատ էին համարում, և մի այսպիսի բարի մարդը ոչ ոքին խելքից չէր հանի, ոչ ոքինչար ճանապարհի վրա չէր տանի:

Ինքս էլ էի նկատում, որ Կարոն խիստ հաճախ անգամ գնում էր որսորդի խրճիթը, երբեմն ես էլ նրա հետ էի լինում, երբ օրը կիրակի էր և դպրոցից ազատ էի: Որսորդը տալիս էրմեզ վառոդ, որպես երեխաներ, խաղ անելու համար. մենք նրանից շինում էինք ֆշանքներ և թռցնում էինք օդի մեջ. այդ մեծ զվարճություն էր պատճառում մեզ: Երբեմն իրհրացանն էր տալիս, մեզ վարժեցնում էր, թե որպես պետք էր լցնել, որպես պետք էր արձակել, կամ որպես պետք էր նպատակին դիպցնել: — «Սովորեցեք, ասում էր նա, մի օր ձեզհարկավոր կլինի հրացանը» ... Շատ անգամ Կարոյին տանում էր իր հետ որսի, երբ մոտ տեղ էր գնում, բայց ինձ ամենևին չէր տանում, որովհետև ես շուտով հոգնում էի:

Ես սաստիկ սեր ունեի դեպի հրացան գործիքները. վառոդի խեղդող ծուխն անգամ ախորժ էր թվում ինձ: Բայց մենք այնքան աղքատ էինք, որ ես չէի կարող գնել երկաթից շինվածհրացան զենքեր. ես այսպիսի զենքերը ինքս էի պատրաստում եզան կամ ոչխարի ոտքերի ոսկորներից: Կտրելով ոսկորի մի ծայրը, և մյուս ծայրում մի ծակ բաց անելով, իմթվանքի խողովակն արդեն պատրաստ էր. հետո խիստ ճարտարությամբ հագցնում էի նրան մի կտոր փայտի մեջ, որը ծառայում էր կոթի տեղ, և պինդ կապում էի թելով: Մինչևայսօր իմ աջ հոնքի ծայրին մնացել է փոքրիկ սպի, տեսնողը կմտածե, թե խենջալով ծակած են, բայց ոչ, իմ ոսկրյա հրացանը երբ պայթեց, նա թողեց երեսիս վրա այդ նշանը: Մայրս սաստիկ բարկացավ, երբ պատահեց ինձ այդ վերքը: — «Գրո՜ղը տանե քեզ, — ասաց նա, — դու վերջը վառոդով պիտի մեռնես» ... և արգելեց զենքերի հետ խաղալ: Այդպատճառով, երբ իմ քեռի Մինասը ընծայեց ինձ մի փոքրիկ հրացան, ես մորս երկյուղից մեր տունը չբերեցի, այլ ծածուկ պահում էի Կարոյենց տանը, և գնում էի այնտեղ, միասինբանեցնում էինք:

Ես չեմ կարող ճշտությամբ բացատրել, արդյոք ինչի՞ց էր, որ ես սիրում էի զենքեր. արդյոք նրա համար, որ քեռիներիս արհեստանոցում միշտ զենքեր էի տեսնում. արդյոք նրահամար, որ որսորդը միշտ հրապուրում էր ինձ իր վառոդով և հրացանով, թե նրա համար, որ իմ ընկեր Կարոն նույնպես սիրում էր զենքեր: — Ոչ այս և ոչ մյուսը, այլ ես կարծումեմ, որ ամեն երեխայի բնության մեջ կա այդ սերը, նախքան մարդ լինելը նա ձգտում է զինվոր լինել. և եթե վերջը հանգչում է նրա մեջ այդ զգացմունքը, դրա պատճառն է կյանքը ևտարապայման կրթությունը...

Երբ վարժապետս աոաջին անգամ տվեց իմ ձեռքը փետուրե գրիչը իմ մեջ ծագեց մի ծիծաղելի միտք . — «Ի՞նչ լավ կլիներ, որ այդ գրիչը փոքր-ինչ հաստ ու պինդ լիներ, եսնրանից հրացան կշինեի, կոթ էլ չէր ուզենա» ... Իմ մտածությունը թեև երեխայական էր, բայց համեմատությանը սխալ չէր, որովհետև փետուրե գրիչն էլ հրացանի խողովակի ձևունի: Իսկ փայտից խենջար, թուր, սուր, աղեղն, նետ, նիզակ և այլ զենքեր շինելու մեջ ես կատարյալ վարպետ էի. այդ էր պատճառը, որ որսորդն աշխատում էր համոզել մորս, որնա հանձներ ինձ քեռիներիս արհեստանոցը, զենք շինել սովորեի: Բայց մայրս չէր համաձայնվում. նա մինչև անգամ մեղք էր համարում սովորելը այն արհեստի, որ պատրաստումէ մարդիկ կոտորելու գործիքներ: Տեր Թոդիկն էլ միևնույնն էր կրկնում:

Բայց Կարոն ինձանից ավելի ազատ և ավելի բախտավոր էր, նա ոչ մայր ուներ, ոչ հայր և ոչ էլ վարժապետ. ոչ ոք նրան չէր արգելում հետևել բնության ձայնին. տատը չէր ճնշումնրան, և որսորդի ազդեցության ներքո նա դարձավ բոլորովին ուրիշ տղա, քան թե էին նրա բոլոր ընկերները: Այն օրից, որ թողեց դպրոցը, ես ինքս մեծ փոփոխություն էի տեսնումնրա մեջ: Ես լսում էի նրանից ինձ համար շատ անհասկանալի խոսքեր. մի անգամ ասաց նա.

— Ֆարհատ, մեր գյուղացիները շատ աղքատ են, կան ընտանիքներ, որ հաց չունեն ուտելու:

— Դու ի՞նչ գիտես, — հարցրի ես:

— Որսորդի հետ երեկ ման եկանք մի քանի գյուղեր. նա ինձ ներս տարավ գյուղացիների խրճիթները. ես տեսա սարսափելի չքավորություն:

— Ի՞նչ է պատճառը:

— Այդ մահմեդականները մեր գյուղացիների արյունը ծծում են: Այդ խաները, բեգերը նրանց կյանքը բոլորովին մաշում են: Որսորդը ինձ բացատրում էր, թե ինչ պետք է արած, որգյուղացիները ավելի հանգիստ և ավելի կուշտ լինեն:

Ես ոչինչ չպատասխանեցի. նա շարունակեց.

— Ֆարհատ, քանի օր առաջ տեսա, մի գյուղացու կապած, ծեծում էին նրա համար, որ չէր գնացել խանի համար ձրի բանելու: Խեղճը իր ընտանիքի միակ աշխատող մարդն է, եթե նա միշտ խանի համար ձրի բանե, էլ ո՞վ կկերակրե նրա երեխաները: Ֆարհատ, հենց որ տեսա, սիրտս այրվեց, էլ չկարողացա արտասուքս պահել...

Ահա այսպես, միշտ գյուղացիներ, միշտ գյուղացիների մասին էր խոսում նա: Ես մտածում էի, թե խեղճ տղան ցնորվել է. նրան ի՞նչ փույթ, որ գյուղացիները ուտելու հաց չունենկամ նրանց տանջում են: Լավ չէ՞, ասում էի, որ իր փորի համար մտածե. ինքը ավելի բախտավոր չէ այն թշվառներից, որոնք գիշերները սոված են պառկում:

Իհարկե, այդ մեծ փոփոխություն էր Կարոյի բնավորության մեջ: Նա առաջ սովորություն ուներ խոսել Քորօղլիի, Ռուստամի, Զալի և դրանց նման հերոսների մասին, որոնցպատմությունը լսել էր աշուղների վեպերի մեջ, — կամ խոսում էր գեղեցիկ աղջիկների վրա և ծաղրում էր նրանց այս և այն թուլությունները: Հանկարծ բոլորը մոռացավ նա, սկսեց գյուղացիների մասին խոսել, նրանց վրա մտածել: Ո՞վ մտցրեց նրա մեջ այդ ցնորքը: — Ես չգիտեի, միայն Ասլանը վերաբերում էր որսորդ Ավոյին:

ԺԱ

ՂԱՐԱ-ՄԵԼԻՔՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Մի անգամ Կարոն ինձ ասաց. — Ֆարհատ, տատս շատ հիվանդ է, ես մենակ եմ, գնանք մեր տուն, այս գիշեր մեզ մոտ կացի՛ր:

Ես գնացի: Կարոյենց բնակարանը շատ հեռու չէր մեր տնից: Ես գտա Զումրուդին, արդարև, ծանր հիվանդության մեջ. խեղճ կնոջ միայն մորթն ու ոսկորն էր մնացել. շունչըհազիվ ելումուտ էր անում: Երբ մեզ տեսավ նա, փոքր-ինչ հոգի առավ, խնդրեց գլուխը վեր բարձրացնել և բարձերը նեցուկ տալ մեջքին, որ կարողանա նստել: Կարոն կատարեցնրա ցանկությունը: Հնոցի մեջ վառվում էին մի քանի կտոր փայտեր, և կարմիր լույսը ծավալվելով փոքրիկ խրճիթի մեջ, լուսավորում էր հիվանդի մաշված, դալկացած դեմքը:

Հիվանդը կանչեց Կարոյին, նստեցրեց իր մոտ, և նրա ձեռքը առնելով իր ոսկրացած ափի մեջ, ասաց թույլ և դողդոջուն ձայնով.

— Ես մեռնում եմ, Կարո, քանի որ բերանս փակված չէ, թող լեզուս բաց անե քեզ այն գաղտնիքը, որ այսքան տարի ծածուկ էր պահված:

Նա պատմեց, թե ինքը Կարոյի ոչ տատն է, ոչ նրա ազգականը, այլ սկզբում Կարոյի հոր տան աղախինն է եղել, իսկ հետո դարձավ նրա դայակը: Նա պատմեց, թե Կարոյի հայրըկոչվում էր Միր-Մարտո, նա պատկանում էր Ղարա-մելիքների ընտանիքին, որ սերված էր հայոց մի հին իշխանական տոհմից: Դարերի ընթացքում այդ տոհմի բախտը նույնքանփոփոխության է ենթարկվել, որքան փոփոխական, հեղհեղուկ է եղել Հայաստանի դրությունը: Նա բարձրացել և խոնարհվել է իշխանության, աստիճանի բոլոր ելևէջների մեջ, երբեմն տիրող իշխան, երբեմն հասարակ տանուտեր, երբեմն տաժանակիր հողագործ, — բայց երբեք չէ կորցրել իր ազնվապետական ոգին: Պարսից մարզպանների ժամանակայդ տոհմը դեռ պահպանել էր հզոր նախարարի արտոնությունները, բայց արաբացոց արշավանքների ժամանակ նա բավական ընկավ, երբ այդ ցեղի նշանավոր իշխաններըբռնվելով, տարվեցան Դամասկոս և այնտեղ գլխատվեցան: Նրա մի ճյուղը բոլորվին ոչնչացավ հունաց Կյուրապաղատների օրերում: Մոնղոլական արշավանքների ժամանակայդ ցեղից մի տղամարդ, որ իր թուխ դեմքի պատճառով ստացել էր թաթարների խանից «Ղարա-մելիք» կոչումը, կրկին զորացավ: Նրա անունով այդ տոհմի ներկայացուցիչներըսկսվեցան կոչվիլ Ղարա-մելիքներ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4393 | 0 | 0
Facebook