Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Րաֆֆի՝ Կայծեր, մաս 1/4

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
20:06, կիրակի, 10 դեկտեմբերի, 2017 թ.
Րաֆֆի՝ Կայծեր, մաս 1/4
    

Րաֆֆի՝ Կայծեր, մաս 1/

Աղջիկը — Սոնան — նույնպես լուռ երեխա էր, և չնայելով իր փոքրիկ հասակին, կատարում էր տնային շատ գործեր: Սոնան կրում էր եղբոր հեզ, հանդարտ և մուգ-երկնագույնաչքերը, այն զանազանությամբ միայն, որ քրոջ աչքերը ավելի պայծառ և կենդանի էին, մինչդեռ եղբորը` բոլորովին կորցրել էին իրանց կենդանի փայլը: Սոնայի ծամերը նույնպեսավելի մուգ գույն ունեին, քան եղբոր շեկ, մետաքսանման մազերը, և ավելի խիտ էին, քան թե նրանը: Զարմանալին այն էր, որ այդ երկու երեխաներից ոչ մեկը նմանություն չուներոչ հոր հետ, որի կերպարանքի մեջ կային մի քանի որոշ մոնգոլական գծեր, և ոչ նման էին մորը, որի դեմքը վախեցնելու չափ տգեղ էր:

Չնայելով, որ տեր Թոդիկը 700 ընտանիքից բաղկացած մի ամբողջ թաղի ավագ քահանան էր, չնայելով, որ բացի դրանից, նա վիճակավոր առաջնորդի գործակալի պաշտոն էրկատարում, և այդ բոլորից առատ արդյունք էր ստանում (էլ չեմ խոսում դպրոցի մասին) — այնուամենայնիվ, նրա ապրուստը, նրա կեցությունը խիստ չքավոր էր: Մի քանի մթինսենյակներ, ծեփած սպիտակ կավով, նեղ բակ ցածրիկ շրջապարիսպով, — այդ բոլորը կացուցանում էին նրա անշուք բնակարանը, ուր տիրում էր մշտական փոշի, աղտ, խորինտխրության հետ: Դրացիները տեր հոր այսպիսի չքավոր կեցությունը վերաբերում էին նրա անփառասիրությանը և նրա աշխարհի վայելչություններին չցանկացողբնավորությանը: Դա մասամբ իրավացի կլիներ, եթե ագահներն էլ այնպիսի հատկություններ չունենային: Ժլատները նույնպես անապատի մեջ են ապրում, որպես տեր Թոդիկըիր մերկ ճգնարանում: Դերվիշությունը առհասարակ գրավիչ է լինում և հրապուրում է ռամկի սնահավատությունը, թեև դերվիշի քրքրված վերարկուի տակ շատ անգամծածկվում է մի շահասեր և հարստահարիչ ոգի...

Վերջին տարիներում, մայրս չկարողանալով վարժապետի ամսականը վճարել, ինձ բոլորովին ծանրաբեռնեցին տնային գործերով, այնպես որ ժամանակ չէի գտնում դասերսպատրաստելու: Ամբողջ ցերեկը հոգիս դուրս էր գալիս կամ երեցկնոջ, կամ տեր հոր պատվերները կատարելով: Մնում էր պարապվել միայն գիշերով, իսկ այդ ևս շատ անգամ չէրհաջողվում, որովհետև ճրագ և լույս չունենալու համար միշտ ստիպված էինք քնել շատ վաղ: Քեռուս տան հետ ավելի հարաբերություններ չունեինք. մայրս իր եղբայրներից ոչինչօժանդակություն չէր ստանում, և եթե հնար լիներ, նա կթողներ այն խեղդված խրճիթը, որ քեռիներս շնորհել էին մեզ բնակության համար: Մեր հույսը մնացել էր մեր բարերարի` որսորդ Ավոյի վրա: Սա էլ դպրոցի վերաբերությամբ ինձ չէր օգնում, և մինչև անգամ խիստ անախորժ էր թվում նրան, որ ես այնտեղ ուսում էի առնում: Ես դեռ չեմ մոռացել այնխոսքը, որ մի օր հայրական բարեսրտությամբ որսորդը ասաց ինձ.

— Ֆարհատ, դուրս եկ այդ դժոխքից, դու բոլորովին կբթանաս այնտեղ:

— Դուրս գամ ի՞նչ անեմ, ի՞նչ սովորեմ, — հարցրի ես:

— Մտի՛ր քեռիներիդ արհեստանոցը, զենք շինել սովորի՛ր, — պատասխանեց նա:

— Մի՞թե ուսումը վատ է:

— Այդ ուսում չէ, որ դու սովորում ես:

Հետո նա սկսում էր երկար ու երկար բացատրել ինձ, թե ի՛նչ բան է ճշմարիտ ուսումը, բայց ես այն ժամանակ չէի հասկանում, միայն զարմանում էի, թե ի՛նչպես այդ կոշտ, կոպիտմարդը, որ անդադար գազանների հետ պատերազմելով, գազանի բնավորություն էր ստացել, — այնքան լավ, այնքան հիմնավոր կերպով խոսում էր ուսման վրա...

Որսորդը շատ մոտ բարեկամ էր իմ քեռիներից մեկի հետ, որին կոչում էին Մինաս. դա բոլորովին ձրի շինում էր, նորոգում էր որսորդի զենքերը, երբ նրանց որևիցե մասըխանգարված էր լինում: Այդ Մինասի հետ խոսել էր որսորդը, համոզել էր նրան, որ ինձ վեր առնեն իրանց արհեստանոցը որպես աշակերտ: Ես սիրում էի այդ արհեստը, իմ սիրտըդողդողում էր ուրախությունից, երբ քեռիներիս արհեստանոցն էի մտնում, և ամբողջ ժամեր նստած այնտեղ, խորին հոգեզմայլությամբ նայում էի գեղեցիկ, փայլուն զենքերին, որդուրս էին գալիս քեռիներիս ճարտար ձեռքից: Բայց մայրս սատանայի նման հակառակ եղավ և չթողեց, որ ես այդ արհեստը սովորեի: Նա ատելով քեռիներիս, ատում էր և նրանցարհեստը: Նա կրկնում էր միևնույն խոսքերը, որ ես շատ անգամ լսել էի վարժապետիցս, թե բոլոր զինագործները մեղավոր մարդիկ են, բոլորն էլ դժոխքը կգնան:

— Ի՞նչու, — մի անգամ հարցրի ես:

— Նրա համար որ, թուր, սուր, հրացաններ են պատրաստում, և այդ զենքերով մարդիկ միմյանց կոտորում են, — պատասխանեց նա:

Թե այսպես, թե այնպես, քեռիներիս արհեստանոցը մտնելը ինձ չհաջողվեցավ. ես դարձյալ մնացի այն «դժոխքի» մեջ, որպես կոչում էր նրան որսորդը:

Բայց նույն «դժոխքի» մեջ ես ունեի մի մխիթարիչ հրեշտակ, որ թեթևացնում էր իմ կրած վշտերի դառնությունը: Դա Սոնան էր-վարժապետիս աղջիկը: Թե ի՞նչ զգացմունք էր այն, որ կապել էր իմ սիրտը այդ նազելի արարածի հետ, — ճշմարիտ, ես էլ չգիտեի և մինչև այսօր չեմ կարողացել հասկանալ:

Սոնան ինձ շատ էր օգնում, առավել այն աշխատությունների մեջ, որ ես պետք է կատարեի վարժապետիս տնտեսության մեջ: Երբ միասին գնում էինք այգին կովերի համար խոտքաղելու, նա ասում էր ինձ.

— Ֆարհատ, դու նստիր, դասդ սերտիր, ես կքաղեմ խոտը:

— Դու մենակ չես կարող բոլորը քաղել, դու կհոգնես, — ասում էի նրան:

Նա ժպտում էր և իր հրեշտակային անմեղ բարեսրտությամբ ասում էր ինձ.

— Չէ, կարող եմ, ես չեմ հոգնի: Դու սովորիր, որ հայրս չծեծե քեզ:

Թեև Սոնան շատ էր ցանկանում միշտ օգնել ինձ, որ ես ժամանակ գտնեի դասերս պատրաստելու, բայց չէր կարողանում, որովհետև վերջին օրերում նրան արգելեցին մոտենալինձ, և ես այնուհետև միայնակ էի գնում այգուց խոտ քաղելու, և միշտ տխուր էի լինում, երբ նա ինձ հետ չէր:

Այսպես անցուցի ես յոթն բոլորակ տարիներ. — մի խորհրդավոր թիվ, որի մեջ թաքնված են իմ մանկության սկզբնական տանջանքները... Այս յոթն տարվա ընթացքում, ես անցագիտության բոլոր աստիճանները, այսինքն, սովորեցա այնքան, որքան կարող էր սովորել այն ժամանակ մի բարձր ուսում ստացող աշակերտ: Ես կարդացել էի բոլոր գրքերը, որհայտնի էին մեր երկրում, — Սաղմոս, Ժամագիրք, Ավետարան, Հին կտակարան, Նարեկ և մինչև անգամ այն ահագին գիրքը, որ ես փոքր հասակումս դժվարությամբկարողանում էի վեր առնել: Ես կարողանում էի գրել և գրածս կարդալ, ես գիտեի և մի քանի կանոններ հայոց հին լեզվի քերականությունից: Բայց մի բան, որ չկարողացա ձեռքբերել ես — դա էր վարդապետիս խորին գիտությունը ոգիների և կախարդությունների մասին. այդ գիտությունը վարժապետս պահում էր իր մոտ որպես մի գաղտնիք, որինմասնակից լինելու համար պետք էր տասն-քսան տարի ծառայել նրան:

Նրա դպրոցում աշակերտները երկար տարիներով անշարժ մնում և ծերանում էին: Մորուքավոր, անմորուք, չափահաս, անչափահաս, երեխա և երիտասարդ, բոլորը խառնվածէին միմյանց: Տասն տարեկան էի ես, երբ մտա այդ դպրոցը. այն օրից անցել էր ավելի քան տասն և երկու տարի դա փոքր ժամանակ չէ. այժմ ես բոլորովին հասուն պատանի էի: Բայց, չնայելով իմ հասակին, վարժապետս վարվում էր ինձ հետ, որպես մի երեխայի հետ — դարձյալ նույն ֆալախկան, դարձյալ նույն «խրատի» հարվածները ափերիս մեջ, դարձյալ նույն մերկ ոտներով չոքելը աղյուսի կտորտանքի վրա... մի խոսքով, պատիժների թվից ոչինչ չէր պակասել: Բայց զարմանալին այն էր, որ ես այն աստիճան սովորած էիայդ պատիժներին, այն աստիճան մեռած էր իմ մեջ պատվի, հպարտության և անձնասիրության զգացմունքը, որ ես անտրտունջ կերպով համբերում էի բոլորին, որպես էշը, եզը, ձին համբերում են իրանց տիրոջ անգութ հարվածներին: Բայց մի անգամ ընդհակառակը պատահեց:

Մեծ զատկի տոնն էր. աշակերտներից ոչ մեկը չկարողացավ պատրաստել «Դանիելի գիրքը» եկեղեցում կարդալու համար: Այդ գիրքը կարդում էին սովորաբար հարուստներիորդիքը և նրանց ծնողները մի նշանակյալ նվեր էին տալիս եկեղեցուն: Իսկ այն տոնին վարժապետը իր աշակերտների հառաջադիմությունը ժողովրդին ցույց տալու համար, պահանջում էր, որ այդ գիրքը կարդային անգիր: Բայց հարուստների որդիների մեջ ո՞րտեղից էր այնքան ընդունակություն, որ կարողանային ամբողջ «Դանիելին» անգիրպատրաստել: Մեծ պասի սկզբից նրանք ամեն օր սերտում էին ու սերտում, բայց հենց որ մոտեցավ զատիկը, վարժապետը որից որ հարցրեց, չկարողացավ կարդալ: Էլ ուրիշ ճարչկար. վարժապետը ստիպված, ինձ հանձնեց պատրաստել «Դանիելին»: Այն օրը մեծ պասի վերջին ավագ ուրբաթ օրն էր – Հիսուս Քրիստոսի խաչելության և չարչարանքի օրը... մի այնքան չարչարանք պետք էր` մի օրվա մեջ «Դանիելին» պատրաստելու համար: Ավագ շաբթի կեսօրին վարժապետը հարցրեց, ես կարողացա կարդալ երեք քառորդ մասըմիայն: Գուցե մինչև երեկոյան պատարագի սկսվելը ես կարող կլինեի մնացածն էլ սերտել, բայց նա համբերել չկարողացավ, սաստիկ բարկացավ և նախատեց ինձ ամենակեղտոտհայհոյանքներով: Ես էլ համբերել չկարողացա, պատասխանեցի նրան մի քանի կոպտություններով: — «Սատանայի լակոտ, ես քո հերը կանիծեմ» ... գոռաց նա կատաղելով, ևորովհետև ավելի ժամանակ չուներ, բանտարկեց ինձ ախոռատան մեջ և հրամայեց այնտեղ փակված պահել, մինչև ինքը ճրագալույցի երեկոյան պատարագը կվերջացներ ևեկեղեցուց վերադառնալով, իմ հոգին կառներ...

Ոչինչ ինձ այնքան չէր տանջում, որքան այն զգացմունքը, որ ամբողջ քառասուն օր ծոմ ու պաս էի պահել, առավոտյան, կեսօրին և երեկոյան ժամ էի գնացել, աղոթք էի արել, իսկայս գիշեր, որ զատկի ճրագալույցի գիշերն էր, նույնպես պիտի եկեղեցի գնայի, պատարագ տեսնեի և «Սուրբ-սուրբը» երգելու ժամանակ` պետք է մորս տված կարմիր ձունտաճարին ցույց տայի ու այնուհետև պասս բաց անեի. — այս բոլոր ջերմեռանդ ցանկություններս անկատար մնացին, բոլորից զրկվեցա... Կրոնական զգացմունքը վառ էր իմ մեջ, իմ հոգին լի էր ջերմ հավատքով: Եկեղեցու ամեն մի ծեսը, ամեն մի արարողությունը, ամեն մի պաշտամունքը ինձ համար սրբազան նշանակություն ուներ, և այս պատճառով մեծցավ էի զգում, որ այն օր զուրկ մնացի եկեղեցուց: Մյուս կողմից, ինձ տանջում էր մի սարսափելի նախանձ. ես մեր դպրոցի առաջին աշակերտն էի, իսկ ինձանից հարյուր անգամստոր ընկերներս այն գիշեր պետք է եկեղեցում «փոխ» ասեին, «գիրք» կարդային, շարականներ երգեին և իրանց ծնողներին ուրախացնեին, — իսկ իմ խեղճ մայրը պետք է իրորդու ձայնը չլսեր... Այս բոլոր մտածություններն այն աստիճան պաշարել էին ինձ, որ ես բոլորովին մոռացել էի վարժապետիս սպառնալի պատիժը, որ սպասում էր ինձ մի քանիժամից հետո: Զարմանալի՜ հակասություն: Նա պիտի պատժեր ինձ, նա պիտի բարբարոսի նման նահատակեր ինձ, այն խոսքերից հետո, որ այսօր աստծո սուրբ սեղանից, իբրևքահանա, պիտի ավետեր աշխարհին — «Քրիստոս յար եաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց»:

Իսկ իմ բա՞նտը... ես իմ անձնամոռացության մեջ դեռ նրան ուշադրության չէի առել: Չնայելով, որ ապրիլ ամիսն էր, բայց շոգերը սկսվել էին արդեն: Գոմը, ուր բանտարկված էիես, լիքն էր զանազան միջատներով, որոնք իրանց սուր խայթոցները խրում ու խրում էին մարմնիս մեջ: Մի կողմից անասունների հոտած աղբի արտաշնչությունը խեղդում էրինձ, մյուս կողմից սիրտս թուլանում էր քաղցածությունից: Ողորմա՜ծ աստված, ի՞նչ անեի, փախչել չէի կարող. դուռը ամուր կերպով փակած էր. իսկ համբերել այն տարտարոսիմեջ, — մահվան չափ սպանիչ էր...

Արևը վաղուց արդեն մտել էր. խավարը ավելի և ավելի թանձրանում էր գոմի մեջ: Ես բոլորովին կատաղեցա, ինձ տիրեց մի տեսակ խելագարություն: Երկաթե վանդակի մեջ նորբռնված գազանի նման, ես այս կողմ և այն կողմ էի թռչում, աշխատում էի մատներով քանդել պատերը, խորտակել սյուները, ծակել առաստաղը, կոտրել դուռը, լայնացնել նեղլուսամուտները, որ մի հնար գտնեմ ազատվելու: Այդ կռիվը տևեց մի քանի ժամ, մինչև ես բոլորվին հոգնեցա, թուլացա և վեր ընկա հատակի վրա: Այդ միջոցին ինձ տիրեցերևակայության բորբոքումը և հրեշավոր ցնորքների խառնափնթորությունը: Տատիս հեքիաթների մեջ լսած յոթնգլխանի վիշապները, եղջյուրավոր դևերը, պոչավորսատանաները, ահագին խումբերով գալիս ու գնում էին աչքիս առջև: Մտածում էի ահա խավարը բոլորովին կպատե, և դրանք կխեղդեն ինձ...

Թե քանի՞ ժամ ես մնացի այդ տենդային դրության մեջ, — չգիտեմ. միայն լսեցի, հանկարծ դուռը ճռաց: Ես ամբողջ մարմնով սարսափեցա: Բայց սոսկումն անցավ շուտով: Տեսնում ես, ներս է մտնում Սոնան, մի այցելու հրեշտակի նման, ձեռքում բռնած յուղային ճրագը: Նա վեր բարձրացրեց ինձ ընկած տեղիցս, և նրա քնքուշ ձայնը բոլորովինսթափեց ինձ:

— Փախի՛ր, Ֆարհատ, — ասաց նա, — փախի՛ր, քանի հայրս տանը չէ...

Ես կամեցա գրկել, համբուրել իմ ազատչին, բայց նա ոգիների նման աներևույթ եղավ:

Ես դուրս եկա իմ բանտից, ես թողեցի դպրոցը – իմ մանկության, իմ տանջանքների «դժոխքը» — և մյուս անգամ չվերադարձա այնտեղ...

Ը

ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐ

Ազատվելով իմ բանտից, ես վճռեցի մյուս անգամ չվերադառնալ այնտեղ, և ոչ մեր տունը գնացի, որովհետև գիտեի, որ մայրս առավոտյան կրկին ինձ կտաներ տերտերի մոտ, ևհանձնելով նրան, կասեր. — «Միսը քեզ, ոսկորը ինձ» ... Բայց ես այժմ հասկացել էի այդ սարսափելի խոսքի նշանակությունը, որ մայրս առաջին անգամ ինձ դպրոց տալուժամանակ ասաց վարժապետիս:

Գիշեր էր, երբ ես դուրս եկա բանտից. չգիտեի, թե ուր գնամ: Հուսահատությունը մինչ այն աստիճան տիրել էր ինձ, որ մտածում էի. «էլ ուրիշ ճար չկա, գնամ գետն ընկնեմ, գուցեազատվեմ» ...

Խորին վրդովմունքի մեջ ես անցա մեր ամբողջ թաղը. փողոցների մեջ ոչ ոք չէր երևում. դեպի ամեն կողմ տիրում էր խուլ լռություն: Ամեն ընտանիք, եկեղեցուց տուն դառնալով, ուրախ, զվարթ, բոլորել էր զատկական սեղանի շուրջը և ընթրիք էր վայելում: Բայց ես, որպես փախստական, որպես մի թշվառ դատապարտյալ, տեղ և օթևան չունեի այս գիշեր: Տներից բուրում էր խնկի և կնդրակի անուշահոտությունը. ամբողջ օդը լցված էր այդ սրբազան բուրմունքով: Երբեմն իմ ականջին զարկում էին ուրախ բացականչություններ. «Քրիստոս հարեավ ի մեռելոց» ... այո՛, հարյա՜վ սիրո և խաղաղության աստվածը... Բայց ո՞րտեղ էր սերը, ո՞րտեղ էր խաղաղությունը, ո՞րտեղ էր եղբայրությունը, — ես իմ կյանքիմեջ այդ բաները ոչ մի տեղ չէի տեսել...

Իմ խռովությունը այժմ հասնում էր մինչև խելագարության... ես այժմ ոչինչ չէի լսում, ոչինչ չէի զգում: Ինձ մինչև անգամ անհասկանալի էին քաղցրաձայն տաղերգությունները, որհնչվում էին այս և այն տան լուսամուտներից: Կարծես ամբողջ աշխարհը խլացել էր ինձ համար: Թե ի՞նչպես հայտնվեցա գետի ափի մոտ, — մինչև այսօր չգիտեմ, միայն հիշումեմ, երբ ես պատրաստվում էի ընկնել գետի գարնան հեղեղներից հորդացած ալիքների մեջ, ինձ կանգնեցրեց մի ձայն.

— Է՜յ, ի՞նչ ես անում:

Մի կողմից գիշերային մթությունը, մյուս կողմից իմ խռովությունը, թույլ չտվին իսկույն ճանաչել նրան, բայց ինձ երևաց, որ ձայնը բոլորովին ծանոթ էր:

— Ֆարհատ, չե՞ս ճանաչում ինձ...

— Ա՜խ, Կարո, սիրելի՜ ընկեր, մի՞թե դու ես... Չէ՛, չէ՛, դու Կարոն չես... Որտեղի՞ց եկար... ո՞ւր էիր... քեզ համար ասում էին...

Այսպես, իմ շփոթության մեջ, սկսեցի հարցնել հին բարեկամիս, որ գրկելով ինձ, խուլ ձայնով պատասխանեց.

— Ես եմ, ես Կարոն եմ...

Իմ ուրախությանը չափ չկար. ես երեխայի նման քարշ ընկա նրա պարանոցից, համբուրում էի կարոտալի աչքերը, համբուրում էի երեսը, ձեռքերը և երկար չէի բաժանվումնրանից: Ես պատմեցի այն ավուր անցքը, իմ բանտարկությունը, իմ փախուստը և հայտնեցի, թե ո՛րպիսի դիտավորություն բերեց ինձ գետի ափի մոտ: Նա սկսեց ծիծաղել իմմիամտության վրա, ասելով.

— Խելքդ կորցրե՞լ ես, ինչ է:

— Ապա ի՞նչ անեմ, — հարցրի ես:

— Գցի՛ր գետը այդ սատանայի կծիկը: — Պրծավ գնաց...

Նա ցույց տվեց Դանիելի գրքի վրա, որը, չգիտեմ ինչպես էր պատահել, առել էի ինձ հետ: Ես առանց մտածելու, գիրքը նետեցի գետի մեջ, ինձ այնպես երևաց, թե նրա հետ սրտիսբոլոր տանջանքները խորասուզվեցան սառն ալիքների մեջ...

— Դե՛, շատ լավ, — ասաց նա: — Հիմա գնանք:

Ես հետևեցի նրան, ամենևին չհարցնելով, թե ուր է տանում ինձ:

Լուսնի եղջյուրը երևեցավ հորիզոնի ծայրից, և գիշերի թանձր խավարը փոքր-ինչ պարզվեցավ: Օդը իր հովասուն սառնությամբ բավականին կազդուրեց իմ բորբոքված գլուխը: Ես սկսեցի ազատ շունչ քաշել: Այժմ ինձ այնքան լավ էի զգում, կարծես, ոչինչ չէր պատահել ինձ հետ:

Կարոն տասն և երկու տարի առաջ թողեց մեր դպրոցը և այնուհետև անհայտացավ: Նա դուրս եկավ մեր դպրոցից, առանց մի այբի կտոր անգամ իր հետ տանելու: Իսկ այդտասն և երկու տարվա ընթացքում ո՜րքան փոխվել էր նա: Լղարիկ, փոքրիկ, վատառողջ Կարոն այժմ աճել, հասունացել, հսկայական ձև էր ստացել: Նրա համարձակ ընթացքը, հանդուգն կերպարանքն արտահայտում էին վեհություն, ուժ և անձնավստահություն: Կարոն չորս տարով միայն մեծ էր ինձանից, բայց ես, թեև բավական բարձր էի հասակով, դարձյալ իմ գլուխը հազիվ հասնում էր նրա ուսերին: Իմ երեսի վրա մազերի հետքեր անգամ չկային, իսկ նրա վերևի շրթունքը դեռ նոր սկսել էր սևին տալ թուխ ընչացքով: Արևիցայրված երեսը ստացել էր մուգ-դեղնապղնձի գույն, բայց սև աչքերը դեռ վառվում էին նույն բոցով, որպես տեսել էի առաջ: Ինձ երևում էր, թե այն գեղեցիկ աչքերը ավելիխոշորացել էին և կարծես մի կիսավայրենի բնավորություն էին ստացել:

Ճանապարհին նա խիստ սակավ խոսեց ինձ հետ. մի անգամ միայն հարցրեց. «Մի՞թե դեռ, կենդանի է այն հրեշը» ... Այդ հարցմունքը մեր վարժապետի, տեր Թոդիկի մասին էր: Երբ ես սկսեցի նկարագրել դպրոցի դրությունը, նա ինձ չէր լսում, իմ պատմությունը նրան չէր հետաքրքրում, կարծես նա բոլորը գիտեր: Եվ իրավ, ի՞նչ էր փոխվել տասն և երկուտարվա ընթացքում, որ նրան հետաքրքիր լիներ, — բոլորը նույնն էր...

Ինձ հանդիպելը, որ սկզբում այնքան ուրախություն ազդեց Կարոյի մեջ, երևում էր, հետո պատճառ տվեց խորին տխրության: Նրա մտահույզ լռությունն ինձ առիթ էր տալիսայսպես կարծել: Բայց ո՛չ, ես սխալվում էի, Կարոն նույն ժամուն բոլորովին ուրիշ բանի վրա էր մտածում և իմ ներկայությունը կարծես թե նրան նկատելի չէր: Նա մոռացավ ինձ...Ինձ խիստ անախորժ թվեց այդ սառնասրտությունը նրա կողմից, և ես չկարողանալով համբերել, հարցրի.

— Ո՞ւր ենք գնում:

— Ա՜խ, մոռացա ասել... քեզ հիմա կտանեմ մի տեղ, ուր կտեսնես քո երկու հին ընկերներին: Դու խո չե՞ս մոռացել Ասլանին և Սագոյին:

— Ասլանին և Սագոյի՜ն... — բացականչեցի ես, չկարողանալով զսպել իմ ուրախությունը, որ այնքան օտարոտի էր երևում, համեմատելով իմ ուղեկցի սառնասրտության հետ: — Ո՞րտեղ են նրանք, շուտո՞վ կտեսնեմ:

— Շուտով, — պատասխանեց նա, շարունակելով իր ընթացքը:

Գիշերը լուսնկա էր: Ես պարզ որոշում էի շրջապատող առարկաները. քաղաքը բավական հեռու մնացել էր մեր ետևից: Խոսրովիո այգիները, գիշերային մառախուղի մեջ, երևումէին ծածկված արծաթի քողով, որպես թե մրափում էին խորին անշարժությամբ: Խիստ ախորժ կերպով լսելի էր լինում առվակների խոխոջմունքը, որոնք հոսում էին կանաչարտերի մոտով: Օդը, տոգորված բուսականների անուշահոտությամբ, ծավալվում էր իր թարմ, խոնավ արտաշնչության մեջ:

Մենք շարունակում էինք ճանապարհը միևնույն ուղղությամբ: Ինձ տակավին հայտնի չէր, թե ուր էինք գնում: Հանկարծ Կարոն ընդհատեց մեր մեջ տիրող լռությունը և դարձավդեպ ինձ այդ խոսքերով.

— Ֆարհատ, գիտե՞ս ինչ կա. ևս չէի ցանկանա, որ իմ ծանոթներից մեկը տեսներ ինձ, բայց դեպքը այնպես բերեց, որ մենք հանդիպեցինք մեկմեկու. ես հուսով եմ, որ մերհանդիպումը կմնա որպես գաղտնիք:

— Ես չի՞ պիտի գիտենամ պատճառը:

— Այժմ ոչ. հետո ինքդ կհասկանաս... քանի օրից հետո...

— Ես Զաքարիայի նման մունջ կմնամ, երբ այդ ցանկանում ես դու:

— Հա, այդպես, ինձ հարկավոր է առժամանակ ծածուկ մնալ...

Նա կրկին խորասուզվեցավ իր մտածությունների մեջ:

Կարոյի զգուշացուցիչ պատվերը չափազանց զարմացրեց ինձ: Մի մարդ, որ ամբողջ տասն և երկու տարի հեռացել էր հայրենի երկրից, որին ամենքը կորած էին համարում, որըայժմ մի հրաշքով կրկին հայտնվել էր, ցանկանում էր դարձյալ ծածուկ մնալ, ցանկանում էր իր ծանոթներին, բարեկամներին չհանդիպել: Ի՞նչ էր գաղտնիքը — այս հարցը սկսեցտանջել իմ միտքը:

Անցնելով ավելի քան կես մղոն ճանապարհ, անապատի միջով, մենք հասանք այն տեղը, ուր անհիշելի ժամանակներից մնացել էին հին ավերակներ, որոնց մասին տատս պատմելէր ինձ այնքան շատ զարմանալի զրույցներ: Փլատակների մեջ մի մինարեթ միայն մնացել էր ամբողջ և լուսնյակի լուսով նա ավելի գեղեցիկ էր, քան թե ցերեկով: Նրակապտագույն մոզայիկները այժմ փայլում էին կախարդիչ հրապույրներով: Ինձ երևում էր, որ այդ մինարեթը, որպես մի վիթխարի հսկա, փառավոր կերպով վեր բարձրացածփլատակների միջից, լի ոխակալությամբ, սպառնում էր ժամանակներին — «դուք ոչնչացրիք իմ շրջակայքում բոլորը, ինչ որ ստեղծել էր արհեստը և ճարտարությունը, բայց եսկմնամ, դեռ երկար կմնամ և կպատերազմեմ ձեզ հետ» ...

Բայց ոչ, այսպիսի մտածություններ չէին զբաղեցնում իմ միտքը... այլ այն րոպեում, երբ հասանք ավերակների մոտ, ինձ տիրեց մի սարսափելի խռովություն: Երեխայությունիցլսածներս այն հին, խորհրդավոր ավերակների մասին, մինչ այն աստիճան գրգռել էին իմ սնահավատությունը, որ ես լույս-ցերեկով երբեք չէի համարձակվում մոտենալ նրանց. իսկա՞յժմ, գիշերո՞վ, — դա զարհուրելի հանդգնություն էր: Այդ պատճառով ես իմ մտքում խիստ դժգոհ մնացի Կարոյից, երբ նկատեցի, որ ինձ այն տեղ է տանում:

Մոտենալով մինարեթին, Կարոն շվացրեց: Մինարեթի միջից պատասխանեցին նույն զիլ և ձգական ձայնով: Ես խորին անվստահությամբ ոտք կոխեցի նրա շեմքի վրա, երբԿարոն հրավիրեց ներս մտնել:

Մինարեթի ներսը լուսավորված էր փայտակույտ խարույկով, որ վառվում էր հատակի մեջտեղում, տարածելով իր կարմիր-ծիրանի լույսը խուլ գմբեթների մեջ: Կրակի մոտ երկուհոգի միս էին խորովում, որ շարած էր հրացանի սումբաների վրա, նրանցից ոչ այնքան հեռու դրած էր հաց և գինի: Երեք հոգի ևս մի կողմ քաշված, պառկած էին մերկ գետնիվրա: Տեսնելով Կարոյին, նրանք մոտեցան, և հեռանալով դեպի մինարեթի մթին կողմը, սկսեցին անլսելի ձայնով խոսել: Այդ տևեց ավելի քան տասն րոպե: Ես մնացի աննկատելի. ոչ ոք ինձ վրա ուշադրություն չէր դարձնում: Այդ բավական վիրավորեց իմ անձնասիրությունը: Ես ոչինչ չհասկացա նրանց խոսակցությունից, միայն ինձ երևաց, որ Կարոյիհաղորդածը շատ ուրախալի պետք է չլիներ իր ընկերներին, որովհետև իսկույն նկատեցի նրանց դեմքի վրա մի խորհրդավոր տխրություն: Ես կարծում էի, թե խոսակցությունը իմմասին էր:

Երբ վերջացրին, նրանցից գլորիկ հասակով, արագաշարժ մեկը դարձավ դեպի ինձ և շիլ-վառվռուն աչքերը ուղղելով իմ երեսին, ասաց.

— Օ-հո՜ ... դու ո՞րտեղից դուրս ընկար:

Ինձ խիստ անախորժ երևաց այդ կոպիտ հարցմունքը, և ես վրդովմունքից այնքան շփոթվեցա, որ ոչինչ չգտա պատասխանելու: Կարոն, կարծես, այժմ մտաբերեց ինձ և իմփոխարեն պատասխանեց.

— Չե՞ս ճանաչում, Սագո-: Հետ դառնալով դեպի մյուսնե կողմերը, ասաց.

— Ա՜ խ, ես մոռացա ներկայացնել տեսե՛ք, ի՜նչ լավ հյուր եմ բերել ձեզ համար:

Նա ցույց տվեց իմ վրա և նրա խոսքերից երևաց, որ գաղտնի խոսակցությունը իմ մասին չէր:

— Ես չեմ ասի թե ով է, — շարունակեց Կարոն: — Տեսնեմ կճանաչե՞ք:

— Ես նրան ձվի միջում կճանաչեի, — խոսեց դարձյալ շիլ աչքերով պատանին, մոտենալով ինձ, — Ֆարհատը չէ՞: Քո տունը չքանդվի, Ֆարհատ, ի՜նչքան փոխվել ես դու, ի՜նչ լավտղա ես դարձել:

Այս լսելով, մյուս ընկերը, որ հետաքրքրությամբ նայում էր իմ վրա, գրկեց ինձ և ուրախանալով ասաց.

— Ա՜խ, Ֆարհատն է, ի՜նչպես չճանաչեցի ես:

Կարսն ինձ ճանապարհին հայտնել էր, թե ես կտեսնեմ իմ երկու ընկերներին` Ասլանին և Սագոյին. այդ պատճառով, դժվար չէր ճանաչել, որ ինձ այնքան սիրով գրկող պատանինԱսլանն էր, իսկ մյուս շիլ աչքերովը — Սագոն: Երկուսն էլ իմ հին աշակերտակիցներն էին, որոնք փախան մեր դպրոցից ճիշտ այն ժամանակ, երբ Կարոն անհայտացավ: Բայց միբան, որ դժվարացրեց սկզբից ճանաչել նրանց, այն էր, որ թե Կարոն և թե մյուս ընկերներս, բոլորն էլ հագուստները փոխած էին. նրանք չէին հագնված այն ձևով, որպեսառհասարակ հագնվում են Պարսկաստանի հայերը, այլ կրում էին մի տեսակ զգեստ, որ հատուկ է Մշու կամ Բաղեշի կողմերի լեռնաբնակ հայերին, որր շատ չէ զանազանվումքուրդ էշիրաթների հագուստից:

Սագոյի իսկական անունի Սարգիս էր, բացի դրանից, մեր դպրոցում նրան կոչում էին «սատանայի եղունգ» . այդ անունը ստացել էր նա իր չափազանց խորամանկության, ճարպկությունների և անհանգիստ բնավորության պատճառով:

Ինձ երևաց, թե այժմ նա ավելի փոքրացել էր և համարյա գունդի ձև էր ստացել, թեև առաջ նույնպես բավական կարճահասակ տղա էր: Նրա դեմքը բոլորովին կատվիկերպարանք էր կրում. անփոփոխ էին մնացել միայն շիլ աչքերը, այն վաղեմի դիվական աչքերը, որ միշտ արտահայտում էին եռանդ և մի առանձին կենդանություն:

Ասլանը շատ չէր փոխվել. նույն խաղաղ դեմքը իր բոլոր քնքշությամբ, նույն երկնագույն հեզ աչքերը, հովանավորված խիտ թերթերունքներով, նույն անմեղ ժպիտը, — բոլորընույնն էր: Միայն նրա շեկ մազերը այժմ ավելի մուգ գույն էին ստացել և երեսի ճերմակ կաշին կորցրել էր իր վաղեմի սպիտակությունը: Մարմնի կազմվածքը մնացել էր նույնպեսնուրբ, որպես առաջ, միայն այժմ փոքր-ինչ կոլոլվել էր նա և հասակը ավելի գեղեցիկ և վայելուչ ձև էր ստացել:

Ասլանը միակ աշակերտն էր, որին ես շատ էի սիրում. նա միշտ բարի էր դեպի ինձ, և քիչ չէր պատահում, որ ամբողջ ժամերով պարապվում էր ինձ հետ. նա մեր դպրոցի ընդունակև հառաջադեմ աշակերտներից մեկն էր: Ի՞նչ պատճառով նա թողեց մեր դպրոցը, — ես հիմա էլ չգիտեմ, միայն նա թողեց մեծ ափսոսանքով, կարծես մի բան կապած լիներ նրասիրտը այն «դժոխքի» հետ...

Մեր դպրոցում ես, Կարոն, Ասլանը և Սագոն այնպես սերտ կերպով կապված էինք միմյանց հետ, որ համարյա կազմում էինք մի անբաժան չորրորդություն: Բայց երբ նրանքմիասին անհայտացան մեր քաղաքից, ամենևին չհայտնեցին ինձ իրանց նպատակը, երևի նրա համար, որ ինձ անհարմար գտան իրանց ընկերությանը, որովհետև ես նրանցիցհասակով շատ փոքր էի և բոլորովին անփորձ: Այնուհետև նրանց մասին ամենևին ստույգ տեղեկություններ չկային, միայն երբեմն խոսվում էին զանազան օտարոտիտեղեկություններ, լսվում էին զանազան սարսափելի համբավներ, որոնց ես երբեք չէի հավատում: Իսկ այժմ ի՞նչ բախտ էր, որ մեզ կրկին հանդիպեցրեց միմյանց տասն և երկուտարվա անջատումից հետո...

Երկու մյուս անծանոթները, որոնք խարույկի մոտ խորոված էին պատրաստում, ամենևին չշարժվեցան իրանց տեղից, միայն երբեմն կասկածավոր աչքերով նայում էին ինձ վրա: Եվ Կարոն չասեց, թե նրանք ովքեր են:

— Երևի, ուղիղ դպրոցի՞ց այստեղ, — հարցրեց Ասլանը ժպտալով:

Մինչև իմ պատասխանը, Սագոն մեջ մտավ.

— Չե՞ս տեսնում, Ասլան, չե՞ս տեսնում, որ բոլորովին քացախել է այբուբենի մեջ: — Խե՜ղճ տղա, հենց որ նայում ես երեսին, այնտեղ կարդում ես այբ-ժե, ճե-ռա, խա՜... խա՜... խա՜... Այսպես չէ՞, Ֆարհատ: Ա՜խ, ինչպես ազատվեցա ես... տասն և երկու տարի է, ինչ-որ մեր թոնրում այրեցին այն անիծած գիրքը... թո՞ղ սատանային փայ լինի... խա՜... խա՜... խա՜...

Սագոյի կծու և դառն կատակները ամենևին չվիրավորեցին ինձ, միայն հիշեցրին մեր աննախանձելի դպրոցական կյանքը, երբ այբ-ժե-ճե-ռան մեր հոգին հանում էր, այնքանարտասուքի և տանջանքի պատճառ էր դառնում մեզ...

Այդ միջոցին լսելի եղավ Կարոյի ձայնը.

— Տղե՛րք, ով քաղցած է, թող մոտ գա:

Շատախոս Սագոն վազեց դեպի ընթրիքի սեղանը. ես և Ասլանը մնացինք մենակ:

— Ի՞նչպես է «նա» ... — հարցրեց Ասլանը դողդոջուն ձայնով:

Իսկույն հասկացա, որ Սոնայի մասին էր հարցնում:

— Այնպես, որպես էր առաջ. ժպտում է, կարմրում է հետը, խոսելիս... փախչում է, երբ ուզում ես գրկել... լաց է լինում, երբ իր հայրը սիրած աշակերտին ծեծում է... Ամենը էլիայնպես է, որպես տեսել ես: Գլխավոր փոփոխությունը, որ եղել է քո ժամանակից հետո, այն է, որ հիմա ավելի գեղեցկացել է և ավելի հասունացել է...

Ասլանը ոչինչ չպատասխանեց, բայց ես նկատեցի, որ նրա մթին դեմքը ավելի մռայլվեցավ:

— Գնանք մի բան ուտենք, դու երևի քաղցած ես, — ասաց նա րոպեական խռովությունից հետո:

Խարույկից ոչ այնքան հեռու պատրաստված էր ընթրիքի սեղանը. ի՜նչ սեղան. մերկ գետնի վրա տարածել էին սփռոցի փոխարեն մի փալասի կտոր և նրա վրա դրած էր հաց, պանիր, սոխ և ավելի ոչինչ: Տղերքը բոլորել էին այդ նահապետական սեղանի շուրջը, ամեն մեկը իր վերարկուն օթոցի փոխարեն իր տակը ձգած ունենալով: Խորովածը հրացանիսումբաներից, — որ շամփուրի տեղ էին գործածում, — տաք-տաք քաշում էին լավաշների վրա և այնպես արյունաթաթախ ուտում էին: Մի կողմում թավալված էր մի ահագինեղջերու, որից հոշոտում էին խորովածացու միսը: Նրա մոտ պառկած էր գինով լիքը տկճորը: Գավաթի տեղ գործ էին ածում մի մեծ դդումի կտրած կեսը, որի ներսույքը դուրս էինտված: Նույն գավաթից ամենքը խմում էին հերթով:

— Ինձ մոտ, Ֆարհատ, — ասաց Կարոն:

Ես նստեցի նրա մոտ: Այն օրվա բոլոր անցքերը, սկսյալ հայր Թոդիկի բանտից մինչև խորհրդավոր մինարեթը, իրանց ուրախ և տխուր տպավորություններով մինչ այն աստիճանգրգռել էին իմ ջղերը, որ ես ամենևին ախորժակ չունեի մի բան ուտելու, թեև ամբողջ օրը քաղցած էի մնացել: Տասն և երկու բոլորակ տարիներից հետո, սիրելի ընկերներիս հետկրկին հանդիպելը թեև շատ ուրախալի է ինձ, — բայց այն օրից երբ նրանք անհայտացան, այնքան անհավատալի զրույցներ լսած էի նրանց մասին, որ բոլորովին չէի կարողանումցրվել հին նախապաշարմունքը: Այդ մանկահասակ, ծպտյալ, կերպարանափոխ եղած փախստականները երևում էին ինձ կասկածավոր մարդիկ, մանավանդ երբ նկատում էի, որնրանք ևս ոչ բոլորովին հավատարմությամբ վերաբերվում էին դեպ ինձ: Ես տեսնում էի նրանց մեջ մի առանձին ծածկամտություն, խիստ զգուշավոր խորհրդապահություն, որպես թե մի բանից քաշվում էին կամ վախենում էին: Ինչո՞ւ չէին կարող անկեղծ լինել ինձ հետ: Ի՞նչն էր ստիպում նրանց, որ վերադառնալով հեռավոր երկրներից, փոխանակիրանց բարեկամների և ազգականների մոտ գնալու, նրանք ընտրել էին այդ անմարդաբնակ ավերակները: Չէ՞ որ քաղաքը շատ հեռու չէր այնտեղից, այն քաղաքը, ուր նրանքծնվել էին, ուր մի քանիսի ծնողները դեռ կենդանի էին: Ինչո՞ւ չուրախացնել կարոտալի ծնողներին, մանավանդ զատկական մեծ տոնի ժամանակ, երբ հայրը, մայրը, գրկելովնրանց, «Քրիստոս հարեավ ի մեռելոցե» -ի փոխարեն պիտի ասեին. — «Մեր որդին կորած էր, գտնը-վեցավ. մեր որդին մեռած էր, կենդանացավ» ...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4478 | 0 | 0
Facebook