Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Համացանցանցի կիզակետում Գեղարքունիքի մարզն է

Արմեն Ալոյան
13:01, կիրակի, 10 դեկտեմբերի, 2017 թ.
Համացանցանցի կիզակետում Գեղարքունիքի մարզն է

Իրենց կայքերն «այցելելու» նպատակով շատ լրատվամիջոցներ «սենսացիոն» լուրեր են տարածել , թե Գեղարքունիքի մարզի (կարող էր լինել մեկ ուրիշ մարզ) գյուղերից մեկում 16 տարեկանում արդեն ԿԻՆ դարձած ԱՆՉԱՓԱՀԱՍ երեխան ոստիկանությունում հայտարարություն է տվել (որի իսկություն պարզելը ոստիկանության գործն է), թե բռնության է ենթարկվել իր ամուսնու կողմից, երբ հրաժարվել է բավարարել իր 28ամյա տեգոր և 51ամյա սկեսրայրի սեռական անզուսպ ցանկությունները: Նույնիսկ սերիալային Հնդկաստանում, 13 տարեկան հերոսուհուն, մինչև չափահաս դառնալը, հեռացնում են իր ամուսնուց, որպեսզի ամուինը, բնազդաբար, սեռական հարաբերություններ չունենա հետը: Իսկ հիմա մեզ տեղափոխում են տիբեթյան ցեղերի սովորույթներին մոտիկ, որտեղ տարածված է պոլիանդրան, երբ չորս-հինգ տղամարդուց բաղկացած ընտանիքում միայն մեկ կին է սպասարկում նրանց: Փաստորեն, ըստ անչափահաս կնոջ հայտարարության, նա բռնության է ենթարկվել: Այստեղ, ինչպես ժողովրդական հեքիաթներում են ասում, թագավորի տղան մատը կծում է:

Երկրորդ սենսացիան ԱՄԵՆԱԹԱՍԻԲՈՎ մարտունեցիների ստորագրահավաքն է պատգամավորի հրաժարականը պահանջելու համար: Հետաքրքիր է, մի քանի ամիս առաջ, պատգամավորին իրենց քվեն տարեկան երկու ՎԵԴՐՈ սրսուռ կարտոլի գնով վաճառած մարդիկ չէի՞ն գիտակցում արժանապատվության ու ԹԱՍԻԲԻ մասին: Պատգամավորն, իմ կարծիքով, այսքան տարիների ընթացքում, կամա թե ակամա, ճիշտ է ասել ՝հաստատելով աղքատ խավի առկայությունը: Մարդն, ով կերակրվում է միայն կարտոլով, նրա կարտոլին էլ չէ, թե բալը թանկ է:

Տարիներ հետո, Թումանյանի հերոսների նման, հրաժարական պահանջողներից շատերը, բարձրանալու են իրենց տանիքները կամ՝ կարտոլի փռան շուրջը հավաքվելով, խոսելու են իրենց համայնքներում պատգամավորի կատարած գործերի մասին:
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
11964 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ