Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՀԿ-ականներ. կամ կեցցե վարչապետապաշտպանությունը

23:36, շաբաթ, 23 մարտի, 2013 թ.
ՀՀԿ-ականներ. կամ կեցցե վարչապետապաշտպանությունը
     Վերջին օրերին համացանցում մի շարք լրատվականներ (իհարկե կոնկրետ քաղաքական ուժի հարող) տարածում են ՀՀԿ-ական վարչապետապաշտպան մի շարք երիտասարդների գրառումներ՝ լկտի, ոչ կոռեկտ, հայհոյանքներ պարունակող փողոցային էժան ժարգոնով գրված: Սա իհարկե, ոչ մեկի համար էլ գաղտնիք չի, որ ՀՀԿ-ում ընդունված երևույթ է այսպես արտահայտվելը՝ հիշենք միայն մի շարք ՀՀԿ-ականների մականուններ, հիշենք թեկուզ տեսախցիկների առաջ նրանց խոսելաոճը, սպառնալիքներ լրագրողներին ու նմանատիպ շատ օրինակներ:
     Սա, իհարկե, կարող էր ամեն ինչի նման անցնել ու մնալ անհետևանք, սակայն որպես ազգի բարոյական կերպարով մտահոգված երիտասարդության ներկայացուցիչներ՝ ՄԵՆՔ գտնում ենք, որ նման լկտիությունն ու անբարոյականությունը պետք է պատժվի՝ թե՛ օրենքով, թե՛ հասարակության կողմից պախարակման ու արժանի գնահատականի արժանանալով:
     Լավ ենք հասկանում, որ երբ վարչապետն ու իր ղեկավարած կառավարությունը ԱԺ-ում բարձրացված հարցերի պատասախններ չեն ունենում, երբ նրանց մատնանշում են սեփական անձի վնասակար մակաբույծի դերը ազգի համար, երբբ խոսվում է նրանց խոշոր չափերի դրամական փոշիացումների մասին պետբբյուջեից. նրանց ոչինչ չի մնում բացի իրոք ժողովրդի համար աշխատող ու ժողովրդի հոգսը տանող մարդկանց անվան հետ խաղալուց, սակայն նույնիսկ ՀՀԿ-ականների համար պատկերացրեք կան սահամններ, ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ սահմաններ, գուցե նրանցից շատերի համար այս բառը օտար կթվա, (հասարակ գրպանահատի պես աշխատող ու հենց նմանատիպ գործելաոճ ունեցող մարդկանց մոտ սովորաբար նման բառերը մտավոր կոնֆուզիա են առաջացնում) բայց ամեն դեպքում մեր պարտքն ենք համարում վերջին զգուշացումը տալ՝ խելքի՛ եկեք, էլ ավելի մի՛ ստորացեք, առանց այդ էլ ժողովուրդի շրջանում բոլորս էլ գիտենք ինչպե՞ս է ընկալվում ձեր կուսակցությունը ու նրա «աշխատանքը» :
     ՀԳ պարոն վարչապետին ու նրա օգնականների ստվար զանգվածին էլ կխնդրեի անիմաստ զազրախոսություն գրելու փոխարեն, այդ տասնհինգ-քսան րոպեն հատկացնեն ու լսեն ժողովրդին հուզող ևս մի քանի հարց, դրանք էլ ինչպես գիտենք Ձեր կառավարման ընթացքում, պարոնա՛յք ՀՀԿ-ականներ սնկի պես են աճում:
     «ՄԵՆՔ» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժման փոխնախագահ Վահագն Ալեքսանյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3531 | 0 | 0
Facebook