Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴԸ ՉՍԻՐԵՐ ԿՆՈՋԸ. ՖԵՄԻՆԻԶՄԻ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
14:33, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴԸ ՉՍԻՐԵՐ ԿՆՈՋԸ. ՖԵՄԻՆԻԶՄԻ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
    

Կնոջ լիրբ ըլնելու մասին պնդումս իմ համար հիմնվածա աքսիոմատիկ պրակտիկայի վրա: Սա որքան արագ ու ճիշտ հասկանա մեծացող ու շատ դեպքերում՝ անփորձ ջահելությունը, շատ ավելի լավ՝ իրա համար:
     Էդքանով հանդերձ, տղամարդը սիրումա կնոջը, քանի որ էդ սերը պայմանավորվածա գենետիկորեն, հակառակ դեպքում մարդկային ցեղը կվերանար Երկիր մոլորակի վրայից: Տղամարդը ֆեմինիստի նման չի ատում հակառակ սեռին: Բայց ֆեմինիզմի հովանավորները «բաժանիր և տիրիր» սկզբունքով ամեն ինչ արդեն արել են, որ տղամարդը սկսի ատել կնոջը, ինչը շատ մտահոգիչա:

Ֆեմինիստական ոհմակը թշնամիյա հայտարարում տղամարդուն, երբ խոսքը վերաբերումա ըսենց կոչված «իրավունքներին»: Էդ էն «իրավունքներն» են, որը կնոջը այլասերումա, հանումա չափի ու ամեն տեսակ զգացողությունից ու կին կոչվող սեռական ու հոգեբանական տեսակին պատվաստումա տղամարդու հոգեբանություն, ումը արդեն որպես «կին» ընդունելը իրա հերթին այլասերվածություննա:

«Дарю тебе звезду» 1974 թվականին լույս տեսած սովետական ընտիր մուլտֆիլմում (հղումը՝ մեկնաբանության դաշտում) հստակ ցույցա տրվում, որ տղամարդ - կին հարաբերություններում տղաՄԱՐԴՈՒ համար կինը բացառապես սիրո ու ներշնչանքի աղբյուրա հանդես գալիս, որդեղ տղամարդը ասումա. «Любимая, я тебя поведу к самому краю Вселенной, я подарю тебе эту звезду! Светом нетленным будет она озарять нам путь в бесконечность…!»: Ու տղամարդը իրա խոսքի տերնա:
     Օրինակ, եթե տղամարդը չսիրեր կնոջը, կնոջ համար ֆեն, լվացքի, կարի մեքենա, վարսահարդարիչ սարք, հարդուկ ու հազար տեսակ կանացի պահանջմունքները բավարարող տեխնոլոգիաներ չէր սարքի: Անգամ քարե դարում՝ ի տարբերություն էսօրվա ժամանակների ու ֆեմինիստների, անհնարա, որ կինը բարձր չգնահատեր տղմարդուն ու նրա հնարամտությունը, երբ տղամարդը կենդանու ոսկորից ասեղ, իսկ կավից՝ ափսե ու կճուճա սարքել ու նվիրել կնոջը: Նույնիսկ էսօր արհեստների 98 տոկոսնա գտնվում տղամարդկանց ձեռին: Ըստեղ, քանի հարմար պահնա, նաև նկատել տամ, որ շատ քիչ կանայք կան, ովքեր փայլում են իրանց բնածին՝ առանց քիմիական հավելումների գեղեցկությամբ: Խոսքս շպարի մասինա, որը նույնպես ստեղծելա տղամարդը, որ իրա ծերացող կնոջ վրա մի ինչ որ կերպ նայել կարողանա ու մշտապես մեջքով ու մի կողմի վրա չքնի կողքը:

Էսքանի համար տղամարդու ուզածն էլ կնոջից շատ քիչա իրա՝ կնոջը տված հսկայական նյութական ու հոգևոր ստեղծագործության դիմաց: Թե ինչ ուզածի մասինա խոսքը, որը կանայք երբեմն թեթևամտորեն տալիս են ու նույնչափ թեթևամտորեն՝ մերժում, էդ պարզա ու ավելորդա ասելը:

Այսպիսով, կնոջով, մանավանդ՝ սիրած կնոջով ներշնչվելով, տղամարդը՝ որպես կյանքի հետախույզ, առաջա մղում գիտա - տեխնիկական ու մշակութային ամեն տեսակ առաջընթացը, ինչը մեծ հստակությամբ ցույցա տրվում վերոնշված սովետական արտադրության մուլտֆիլմում: որդեղ մինչ կնոջը հանդիպելը տղամարդու ձեռին քարի կացին էր, իսկ կնոջը հանդիպելուց հետո տղամարդու ուղեղը գիտատեխնիկական առաջնթացը հասցնումա աստեղային մակարդակի ու բառացիորեն կնոջը իրա հետ տանումա դեպի Տիեզերքի խորքերը:
     Այդպիսով, տղամարրդը՝ ստեղծագործելու, արարելու հարցում, թիվ մեկ սեռնա: Սա անժխտելի իրողությունա, որի «մեղավորները» որոշ, նույնիսկ՝ մեծ չափով կանայք են:

Նայե՛նք մշակութային նշանակության գլուխգործոցներին, մանավանդ՝ նկարչական, քանդակագործական արվեստին: Նկարների ու քանդակների մեծ մասը, որոնք ի դեպ նորից տղամարդկային մտքի ու ձեռի ստեղծագործության արդյունք են, ցույցա տրվում կնոջ բացասական, բայց տղամարդու՝ դրական ներաշխարհից ծնված ու դեպի կինը գնացող էներգիան: Այսինքն, այլաբանորեն ասած, կինը բացասական էներգիայի կրողա, տղամարդը՝ դրական: Հավանականա, որ նաև հենց էս պատճառովա, որ կինը լեզվամտածողության մեջ ՄԱՐԴ չի անվանվում, այլ անվանվումա բացառապես արական սկզբի կրողը՝ ՏղաՄԱՐԴԸ՝ որպես հոգեվոր ու նյութական մշակույթ արարող, ստեղծող տեսակ իմաստով: Հիմա, անպայման կգտնվի մեկը, ով էս մտքիս վրա կսկսի ինձ հիմար - հիմար մեղադրել, թե ես ատում եմ կնոջը կամ կնոջը մարդ չեմ համարում կամ անվանում: Ես նման հայտարարություն չեմ անում, չեմ արել ու չեմ էլ անի: Կրկնում եմ՝ ԼԵԶՎԱՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ մեջ նույնիսկ կինը իրան ՄԱՐԴ չի համարում: Լրացուցիչ բացատրությունների համար տե՛ս նախորդ «Տղամարդու սպանության փորձը» հոդվածը:

Շնորհակալությու՞նը...

Էսօրվա ֆեմինիստները, ուզում են տղամարդուն վերացնեն բնականորեն իրան վերապահված ճանապարհից ու տղամարդուց խլեն իսկական, մեծատառերով գրվող ու ասվող ԿՆՈՋԸ, ով գիդի իրա տեղն ու չափը: Այսինքն դրանով ուզում են զրկեն տղամարդուն ներշնչանքի աղբյուրից՝ ԿԻՆ հասկացությունից, այսինքն, վերջին ու մեծ հաշվով մարդկությանը՝ առաջընթացից: Ինչքան էլ որ էսօր, Արևմուտքում ըսենց կոչված «մարդու իրավունքների» անվան տակ, ֆեմինիզմով իգական սեռին հաբռգելու անսահման լիազորություններա շնորհվում, միևնույնա, ֆեմինիզմը պարտվածա, քանի որ իրական կյանքում ու իրական կյանքի առաջատարը շարունակումա մնալ տղամարդկային միտքը: Ֆեմինիզմը ըստ էության չունի գաղափարական ռեալ, քիչ թե շատ փաստարկված ու նույնիսկ փաստացի լուրջ հիմք բացառապես էն պատճառով, քանի որ իրական կյանքը միլիոն անգամ մինչ օրս ու ամեն վայրկյան ապացուցումա, որ տղամարդու պրագմատիկ - ստեղծագործական փսիխոտիպնա ստեղծել քաղաքակրթության ոգին, միսն ու ոսկորը: Ֆեմինիզմը պարտվածա ոչ թե նրա համար, քանի որ ըտենց են ուզում տղամարդիկ, այլ էն պատճառով, որ վերջին ու մեծ հաշվով տղամարդկանց կողմից օբյեկտիվորեն - վիճակագրորեն պարտվում են իրանց էդքան քարոզած ազատ - մրցակցային ու հավասար պայմաններում: Իրականում տարբեր երկրների պառլամենտներ մտած կանայք, որոնք կազմում են ասենք 40, կամ դրան մոտ տոկոս, ոչ թե ինքնուրույն, ազնիվ ու օբյեկտիվ պայմաններում են հաղթահարել էդ շեմը, այլ ընդամենը օրենսդրորեն, որոշ դեպքերում էլ՝ ներքին խոհանոցային պայմանավորվածություններով՝ որպես պետպլան, տեղեր են հատկացրել նրանց:
     Էսօր, եթե կինը ուզումա մասնակցություն ունենա առաջընթացին, այլ ոչ թե՝ դեգրադացիային, ապա պարտավորա մնալ տղամարդուն ոգեշնչողի՝ լավագույն օգնականի դերում, այլ ոչ թե մարտահրավեր նետի նրան, անհարկի մրցակցի նրա հետ, իսկ պարտվելու դեպքում՝ սկսի ատել տղաՄԱՐԴՈՒՆ ու տղաՄԱՐԴԿԱՅԻՆԸ:

Գլխավոր եզրակացությունը:

Ֆեմինիզմի՝ որպես կեղծ ու անհիմն իդեոլոգիայի առաջանալու հոգեբանական արմատները պայմանավորված են տղամարդու կողմից կնոջը հավասար պայմաններում պատճառված պարտության հետևանքով: Հաղթելու միակ ուղի ու միջոց ֆեմինիստական անզորությունը տեսելա իրանց կանացի բնույթից ծագող լրբության, կամակորության մեջ՝ համեմված տղամարդուն ատելու թաքուն, կամ՝ բացահայտ վարքով ու գիտակցությամբ: Այլապես, ո՛չ մեկը հազարամյակներ շարունակ կնոջ ձեռն ու ոտը չէր կապել ինքնաարտահայտման, ինքնադրսևորման համար: Կինը ի՛նքնա հասկացել, որ իմաստ չկա մրցել մի ռինգում, որդեղ ծանր քաշեր են կռվում հենց իրանց՝ կանանց համար: Տղամարդու կռվում ու պայքարում կա ՆՊԱՏԱԿ՝ դեպի կինը, իսկ որնա՞ կնոջ կռվի նպատակը: Ըտենց նպատակ չկա ու չի էլ կարա ըլնի՝ բացի սեփական դատարկ փառասիրությունը ու իշխանատենչությունը բավարարելուց, որը երբեք էլ բավարարել չի ըլնում: Ուրիշ էլ ու՞մ կամ ինչի՞ համար պտի կռվեն էդ ռինգում, եթե կռվող տղամարդկանց նպատակը իրանք՝ կանայք են...

Ֆեմինիստները էսքանը ատամները կրճտացնելով պտի հասկանան ու ընդունեն: Բայց ես չեմ հավատում, որ կհասկանան ու կընդունեն, քանի որ իրանք գործում են դրսի հատուկ պատվերով ու ֆինանսավորմամբ, հետևաբար՝ թելադրանքով, ի հեճուկս խղճի ու ճշմարտության:

Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7854 | 0 | 0
Facebook