Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Կաթոլիկ եկեղեցին՝ սնոտի մոլեռանդության զազրելի գործոց նախաձեռնող

23:16, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
Կաթոլիկ եկեղեցին՝ սնոտի մոլեռանդության զազրելի գործոց նախաձեռնող

Հռոմի Ինոկենտիոս 8-րդ պապը, ներկայիս Գերմանիայի Հռենոսյան երկրամասի հերետիկոսների ու «կախարդներ» -ի դեմ պայքար ծավալելու նպատակով, 1484 թվականի դեկտեմբերի 5-ին հրապարակել է «Summis desiderantes affectibus» («Բարձրագույն բորբոքմամբ մղված») խորագիրը կրող Կոնդակը: Պաշտոնապես ընդունելով վհուկների գոյությունը՝ պապն այս փաստաթղթով, փաստորեն, ամբողջ կաթոլիկ աշխարհում վհուկների որսի մեկնարկն է տվել:


     «Մեր հոգու ամբողջ ուժով, ինչպես պահանջում է հովվական խնամատարությունը, -
ասվում է Կոնդակում, - մենք ձգտում ենք, որ կաթոլիկ հավատը մեր օրերում ամենուր աճի ու փթթի, իսկ ամեն տեսակ հերետիկոսական անմաքրություն հավատավորների միջավայրից արմատախիլ լինի: Կսկծալի ցավով մենք վերջերս իմացանք, որ Գերմանիայի որոշ մասերում…երկու սեռին էլ պատկանող չափազանց շատ անձինք անտեսել են սեփական փրկությունը և, երես թեքելով կաթոլիկական հավատից, խառնակվել են ինկուբուսների (ըստ միջնադարյան առասպելաբանության՝ կանանց հետ սեռական կապ փնտրող դևեր) և սուկուբուսների (ըստ միջնադարյան առասպելաբանության՝ երիտասարդ տղաներին երազներում այցելող էգ դևեր) հետ, մարմնական մեղքի գիրկն են ընկել և իրենց կախարդություններով, թովչություններով, նզովքներով ու այլ սարսափելի սնոտի, ախտավոր ու հանցալի գործերով հարուցել են վաղաժամ ծննդաբերություն, փչացրել են կենդանիների պտուղը, հացահատիկի հասկերը, խաղողի ողկույզները, այգիները, արոտները, մարգագետինները, հացը, երկրային բոլոր բույսերը, նրանք ապականության են մատնում տղամարդկանց, կանանց ու ընտանի կենդանիներին… և մարդկային ցեղի թշմամու ներշնչմամբ՝ հանդգնում են էլ ավելի մեծ ու էլ ավելի շատ չարագործություններ ու հանցագործություններ կատարել…Բայց մենք մեր ճանապարհից կհեռացնենք այն բոլոր խոչընդոտները, որոնք կարող են ինչ-որ կերպ խանգարել ինկվիզիտորների պարտականությունների կատարմանը, և որպեսզի հերետիկոսական անմաքրության վարակը և նմանատիպ այլ հանցագործություններն իրենց թույնով չվարակեն անմեղ մարդկանց, մենք մտադիր ենք, ինչպես դա պահանջում է մեր պարտքը և ինչպես մեզ դրան մղում է հավատի հանդեպ մեր նախանձախնդրությունը, համապատասխան միջոցներ ձեռնարկել»:

Կոնդակն ինկվիզիտորներին (հավատաքննիչ) ամենաընդարձակ լիազորություններ էր տալիս կախարդության ու մոգության դեմ պայքարում: Կասկածելիներից անհրաժեշտ ցուցումները կորզվում էին տանջաքննությամբ, կտտանքների միջոցով, իսկ «մեղավորները», կամ կախարդ ճանաչվածները խարույկ էին բարձրացվում: 1489 թվականին լույս է տեսնում գերմանացի վանականներ Յակով Շպրենգերի և Հենրիխ Ինստիտորիսի՝ դևերի գոյությունը «հիմնավորող» և վհուկների հետապնդման եղանակներ առաջարկող «Վհուկների կռան» գիրքը, որը մի քանի տասնամյակ շարունակ ինկվիզիտորների համար հրահանգ-ուղեցույց է ծառայել կախարդների, վհուկների ու մոգերի դեմ պայքարում:

Պապը վերոհիշյալ հոգևորականներին է կարգում վհուկների դեմ պայքարի գլուխ ու իր «սիրելի որդուն» ՝ մագիստրոս Յոհան Գրեմպերին ուղարկում է նրանց օգնության:

Վհուկների դեմ պայքարոմ ինկվիզիցիային խոչընդոտողները բանադրվել են ու հեռացվել եկեղեցուց:

Պապական Կոնդակից մեկ տարի անց Հռենոսի երկրամասի քաղաքներում բազում մարդիկ են մահապատժի ենթարկվում (միայն Վորմս քաղաքում 85 մարդ է ողջակիզվում խարույկի վրա):

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2995 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ