Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Արիվա» ընկերության գործադիր տնօրենի հետ

16:39, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Արիվա» ընկերության գործադիր տնօրենի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի տրանսպորտային ամենամեծ օպերատորներից մեկի՝ «Արիվա» ընկերության գործադիր տնօրեն Դանիել Ադամկայի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան:

Ներկայացնելով Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումներին ուղղված քաղաքային իշխանության քայլերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ տրանսպորտի համակարգի բարեփոխումը Երևանի քաղաքապետարանի օրակարգային խնդիրներից է, որի կանոնակարգման ուղղությամբ վերջին տարիներին հստակ քայլեր են ձեռնարկվում:
     «Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը կյանքի կոչելու համար մենք ստեղծել ենք մասնագիտական աշխատանքային խումբ՝ ներգրավելով նաև միջազգային խորհրդատու կազմակերպություն, որը աշխատանքային խմբի հետ համագործակցության արդյունքում կձևավորի բարեփոխումների հստակ առաջարկ: Մեր նպատակն է Երևանում ներդնել հասարակական տրանսպորտի եվրոպական հաջողված փորձը՝ հաշվի առնելով նաև մեր համաքաղաքացիների պահանջները», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
     Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Արիվա» ընկերության գործադիր տնօրեն Դանիել Ադամկան առանձնակի կարևորել է Երևանի քաղաքապետի մոտեցումները հասարակական տրանսպորտի բարեփոխումների հարցում և ընդգծել, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է բարեփոխման ծրագրով:
     «Պարոն քաղաքապետ, մեր ընկերությունն այսօր գործունեություն է ծավալում եվրոպական 14 երկրներում: Բացի ավտոբուսների արտադրությունից, մենք մշակում ենք նաև տրանսպորտային միջոցների տեխնոլոգիական նոր մոտեցումներ։ Եվ այս տեսանկյունից մենք հետաքրքրված ենք մասնակցություն ունենալ Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրին», - նշել է Դանիել Ադամկան:
     Մեկ անգամ ևս ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է մասնագիտական աշխատանքային խմբի հետ մանրամասն քննարկել հնարավոր համագործակցության ուղղությունները, ինչը հնարավորություն կտա նախանշելու փոխգործակցության հեռանկարները:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
574 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ