Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ՃԱԿԱՏԱԳՐԻ ՈՐԴԻՆ

09:24, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
ՃԱԿԱՏԱԳՐԻ ՈՐԴԻՆ
    
    

Գիտե՜մ,

Ուզում ես գրավե՜լ սիրտս,

Որ ես մոռանամ օրե՜րն արևոտ,

Ամռան բաց ծո՜ւնկը,

Անձրև՜ը կրքոտ…


    

Գիտե՜մ,

Ուզո՜ւմ ես իբր ինձ փրկե՜ս

Ու քո զով շնչով

Կողքս մեկնվես…


    

Ես չունե՜մ ոչինչ, որ տանես ինձնից-

Թերևս միայն մի բուռ արծաթը

Թափված մազերիս,

Ու մե՜կ էլ

Հիշողության տա՜ք պատառիկներս,

Որոնք դժվա՜ր թե

Ջնջվեն քո շնչից:


    

Ձմեռս ո՞րն է…


    

Երբ եռո՜ւմ է դեռ ներսումս ինչ-որ բա՛ն,

Երբ բանաստեղծում է հոգիս-

Հողի մեջ ընկած հատիկի նման,

Երբ նորից տե՜նդ եմ՝

Ձյո՜ւն, բուք մոռացած եղնիկի նման,

Որ մագլցում է դեպի կատարը լեռան՝

Ծարավն իր սիրո

Մեղմելու համար…


    

Թե ձյունո՜վ պետք է ծարավս հագենա,

Թե ցրտո՜վ պետք է հո՜ւշս մահանա,

Ուրեմն ձմե՜ռ, ամե՜ն ինչ արա,

Փրկի՜ր ինձ՝

Ի՜նքս…

Ի՛նքս ինձ մոռանամ…


    

Որ էլ չտանջի՜

Գիշերը անքուն,

Պոետիկ ձե՜ռքը և նո՜ւրբ և անգո՜ւթ,

Որ ձա՛յնը կտրի Լուսինը անսիրտ

Ու չկրկնի՛.

- Պոե՜տ ես ծնվել,

Պոետի՜կ տանջվիր…


    

Պոե՜տն էլ է մարդ,

Ձմե՛ռ, հասկացիր…

Ու թե պոե՜տ է ծնվել

Բարեբախտաբա՜ր կամ

Դժբախտաբա՜ր-

Նրան այլևս ոչի՜նչ չի փրկի…


    

Հավեժ շատախո՜ս,

Հավերժ սիրահա՜ր,

Չարիքն անիծո՛ղ,

Ցա՜վը կարեկցող,

Քա՜յլը տառապանք,

Ձմե՜ռ թե ամառ մի՜շտ տագնապահար,

Հառաչանքներո՜վ, աղաչանքներո՜վ

Դարին ի՛ր տեղը ցույց տալու համար,

Վաղվա արևի շո՜ղը քաղցրացնող


    

Պոետին ոչի՜նչ, ոչինչ չի՛ փրկի…


    

Պոետ ծնվե՜լ է,

Պոե՜տ կմեռնի…


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2266 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ