Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

«Եթե Թրամփը հայ լիներ, կհրավիրեինք խաշի. հատկապես, որ սեզոնն է». Բլից հարցազրույց Շպռոտի հետ

Զավզակ
Հեղինակ`
Զավզակ
17:28, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
«Եթե Թրամփը հայ լիներ, կհրավիրեինք խաշի. հատկապես, որ սեզոնն է». Բլից հարցազրույց Շպռոտի հետ

Համարձակ, անկաշկանդ ու անկեղծ. այսկերպ կարելի է բնորոշել «Բլից հարցազրույցներ» շարքի մեր հերթական հարցուպատասխանը:

Arenanews.am կայքն այս անգամ ծուռ նստել ու ճիշտ խոսել է հայկական շուբիզնեսի միակ խոսող ձկնիկի՝ Շպռոտի հետ:

-Եվ այսպես, Անի, սկսեցինք,

«ցավդ տանեմ» -ի ամերիկյան համարժեքը:

100 դոլար՝ ծրարի մեջ:

-Ի՞նչ կարելի է անել տանը մենակ:

Կարելի է մերկ պտտվել:

-62-ամյա մի իսպանուհի ռեկորդ է սահմանել՝ ամուսնացել է 11 անգամ ու իր բազումամուսնությունների թիվը բացատրել է այսպես. «սերը հարաբերական զգացմունք է» : Համաձայն ե՞ք:

Դե կա հաշվարկով ամուսնություն, որը սիրո հետ կապ չունի:

- Ձուկ ուտում ե՞ք:

Այո, շատ եմ սիրում ձուկ:

-10 անգամ ավել գումար վաստակելու համար, անհրաժետ է...

Օճառով ման գալ:

-Թույլ տա՞նք տղամարդը հաշիվը փակի:

Միշտ թույլ տվեք՝ տղամարդը հաշիվը փակելով իրեն լավ զգա:

-Հայկական ի՞նչ հաղորդում միացնենք, որ Ձեր թշնամիները նայեն ու տանջվեն:

Սերիալ, որտեղ բոլորն անկապ գոռգոռում են:

-Ձեր գնալուց հետո Հայաստանում բացի վաստակավորների թվի ավելանալուց, էլ ի՞նչ է փոխվել:

Հույս տեսա վերջին այցիս ժամանակ, մարդիկ ավելի պայծառ են դարձել, Երևանս գեղեցկացել է:

-Վերջին անգամ ի՞նչ ներկայացում եք դիտել:

Երևանում կարծեմ՝ 2+2:

-Մի բան, որ տեսած Անիին, զարմացրեց ԱՄՆ-ում:

Անին հեչ էլ տեսած չի:

-Ո՞վ չի ուզում կտրիճ Դավոն լավ լինի:

Դավոյի չուզողները շատ են՝ նամանավանդ տեսահոլովակից հետո:

-Ո՞րն է ԱՄՆ-ի մասին ամենամեծ սուտը, ինչի մասին այլ երկրներում շատ են խոսում:

Շատ են ասում, որ ազատ երկիր է, բայց այդքան էլ այդպես չէ:

-Ի՞նչ է լինում Ձեր կողմից Հայաստանում ապրող մտերիմներին ուղարկված ծանրոցներում:

Լինում է ծամոն, կոնֆետ, չարազ, կոսմետիկա, հագուստ, կատվի խաղալիքներ, հիգիենայի պարագաներ..

-Անի, ի՞նչ եք անելու «Գարուն եկավ» տեսահոլովակում ցանած այդքան կարտոֆիլը, ծիծակը, բադրիջանը

Պահածո կսարքենք, որ ձմեռը ուտենք:

-Եթե Թրամփը հայ լիներ, ապա

Եթե հայ լիներ, կկանչեինք խաշի՝ հատկապես, որ սեզոնն է:

- 2 խոսք՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:

Արմեն Ամիրյան ջան, շնորհակալ եմ, որ «Երկու աստղ» նախագծում ինձ ու Արամ mp3-ին միշտ բարձր գնահատականներ էիք դնում:

-Ասել էիք 2017-ին ուզում եք մայրանալ, տեղափոխե՞նք 2018:

Տեղափոխենք 2018:

-Հայաստանում ի՞նչն է նույնը մնացել:

Ջրի համը, համով ուտելիքը, սիրուն աշունը, Դիլիջանի ոլորապտույտ ճանապարհները:

-Ի՞նչ է կարդում Անին Էքխարթ Թոլի գրքերից բացի:
    

Լավ ձեռքի ափ եմ կարդում:

-Ինչքա՞ն բաց կարելի է հագնվել:

Ինչքան բաց, այնքան լավ:

-Աշխարհում հաստատ մի բան կա մենակ, այն է, որ հաստատ.

Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա, Թումանյանին պաչիկներ:

-Եթե բռնեիք ոսկե ձկնիկ, ի՞նչ 3 ցանկություն կհայտնեիք:

Լավ ամուսին, առողջ երեխա ու սեփական ոսկե ձկնիկ, որ սուրճ եփի:
    

Մենք բոլոր աղջիկներին դիմում ենք՝ քուրիկով, անծանոթ կանանց՝ մորքուրով, տղամարդկանց՝հոպարով: ԱՄն-ում Ձեզ քուրիկով դիմող եղե՞լ է:

Հայերը միշտ էլ «քուր ջան» են ասում, կապ չունի՝ որտեղ են:

-Եվ վերջում՝ Անի, ի՞նչ փոխանցենք Ձեր հարազատ մասիվցիներին:

Մասիվն աշխարհի կենտրոնն է, դուխով:

Arenanews.am

Աղբյուրը` arenanews.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2307 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ