Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Հոդվածներ

«ԿԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԸ» ռեժիսոր՝ ՖԵԴԵՐԻԿՈ ՖԵԼԼԻՆԻ (1980)

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
15:16, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
«ԿԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԸ» ռեժիսոր՝ ՖԵԴԵՐԻԿՈ ՖԵԼԼԻՆԻ (1980)

Ֆրանս - իտալական համագործակցությամբ աշխարհահռչակ կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելլինիյի նկարահանած ֆիլմը ազդարարումա Եվրո - Արևմտյան քաղաքակրթության մեջ ԿԻՆ հոգեբանական տեսակի մայրամուտը ու վերացումը, որի մեղավոր հայտարարվումա ֆեմինիզմի այլասերող իդեոլոգիան:

Սյուժեն հետևյալնա:

Մի տղամարդ ճանապարհորդ գնացքում ԵՐԱԶԻ ՄԵՋ արթնանումա ու դիմացը տեսնումա մի կնոջ, որը հետո պարզվումա, որ հանդիսանումա մի ֆեմինիստական ավազակաորջի անդամներից մեկը: Հրապուրված ըլնելով էդ կնոջով, տղամարդը հետևումա նրան ու հայտնվումա հենց
     ֆեմինիստների ավազակաբնում, որդեղ հավաքված ֆեմինիստ կանայք ցուցադրում են ամենակատաղի ու ամենաանգրագետ հայացքների իրանց կեղծ համակարգը:

Թեև ժամանակավորապես, բայց տղամարդուն հաջողվումա փախնել էդ ավազակաորջից, որդեղ նույնիսկ սեփական ֆիզիկական անվտանգությունը կասկածի տակ էր գտնվում: Ի վերջո, հետապնդվելով ֆեմինիստական ոհմակի կողմից տղամարդը հայտնվում, ավելի ճիշտ՝ ապաստանումա անտառում դղյակ ունեցող մի ոմն պարոնի մոտ, ով բազմանշանակ ձևով բացատրումա իրա մոտ ապաստանած տղամարդուն, որ մեծատառերով գրվող ու ասվող իսկական ԿԱՆԱՆՑ էպոխան ավարտվումա: Ցույցա տրվում անգամ սիմվոլիկ կերպով անտառաբնակ դղյակատեր պարոնի տան բակում տապալված սոճին, որը սիմվոլների մեջ նույնականանումա տղամարդկային՝ ֆալոտիկ սկիզբի հետ:

Անտառաբնակ պարոնի դղյակի ներսի կահավորանքը մարմնավորումա հունա - հռոմեական ու եգիպտական հայրիշխանական մշակույթերը, որոնք հանդիսանում են որպես տղամարդկային քաղաքակրթական մտքի ստեղծագործության արդյունք: Պարոնը ուղղակիորեն հայտարարումա. «ՆՐԱՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԿՈՐԾԱՆԵԼ ԴՂՅԱԿԸ», որը ըստեղ արդեն նույնականացվումա քաղաքակրթական ամբողջ տղամարդկային դոմինանտ համակարգի հետ:

Ֆիլմը ուշադիր նայելուց կհասկանաք, որ սարսափով ու մեծ խորությամբ շոշափվում են ֆեմինիզմի աբսուրդներրը ու տղամարդկային դերի դոմինանտության կարևորությունը ժամանակակից քաղաքակրթության համար: Մասնավորապես, մեծ հստակությամբ տանտիրոջ շան գնդակահարությամբ ցույցա տրվում, թե ինչ վրեժխնդիր, դաժան բծախնդրությամբա հասկանում կին կոչվող արարածը իշխանությունը, օրենքը ու որպես իշխանություն ներկայացնող անձ՝ սեփական լիազորությունները, որդեղ ո՛չ խիղճ կա, ո՛չ գթասրտություն, ո՛չ տակտ, ոչ էլ՝ նվազագույն փոխհասկացողություն ու հետևաբար՝ փոխզիջում: Ցույցա տրվում, որ կինը իշխանությունը տղամարդուց անհամեմատ վատ ու ավելի բացարձակա հասկանում ու դրանից օգտվումա բացառապես տղամարդուն ու տղամարդկայինը ոչնչացնելու համար: Տանտիրոջ շան գնդակահարությունը մյուս կողմից ցույցա տալիս, որ այսուհետ կնոջը թույլատրվածա անել ամեն ինչ, նույնիսկ՝ հանցագործություն, որը չի պատժվելու: Տանտիրոջ շան սպանությունը ըստեղ նույնականացվումա տղամարդ հասկացության հետ՝ հասկացնելու, որ ֆեմինիստները
     ուզում են ոչ միայն տղամարդու հոգեբանական, այլև՝ ֆիզիկական ոչնչացումը: Քիչ հետո կտեսնենք, որ տղամարդու գլխին ֆեմինիստները իրանց սիմվոլիկ դատն են կազմակերպում ու փորձում են նորից իրանց ճանգերի մեջ ընգած տղամադուն ներշնչել, որ տղամարդ ըլնելը մեծագույն չարիք, արատ ու թերությունա:

Վերջաբանում ցույցա տրվում տղամարդու համար սարսափելի հեռանկարը:

Կանանց՝ որպես հանդիսատես ամբոխի ներկայությամբ տղամարդը միայնակ բարձրանումա ռինգ, որդեղ նրան դիմավորումա մի պառավ՝ ծափահարելով նրան ու ծաղրանքով ասելով. «ԴՈՒ ՀԱՂԹԵՑԻՐ»:
     Նույն պահին կանանց հանդիսատես ամբոխը լքումա դահլիճը՝ դրանով խորհրդանշելով, որ տղամարդը միայնակա մնում ռինգում՝ իրա կյանքի տարերքում, որդեղ ըստ էության չկա պայքար, քանի որ տղամարդու համար էդ պայքարի հարթակ խորհրդանշող ռինգում այլևս տղամարդ՝ որպես այդպիսին, գոյություն չունի որպես մրցակից: Նախկինում տղամարդու ամբողջ մրցակցության իմաստը եթե կայանում էր կնոջ աչքին հերոսանալու ու իրա պայքարի մեջ կնոջով ոգեշնչվելու մեջ, այսուհետ կինը տղամարդու և ոչ մի քայլում ու գործում չի տեսնում որպես հերոսի: Այ թե ինչի համարա հանդիսատես կանանց ֆեմինիստական ամբոխը լքում դահլիճը. կնոջը այլևս հետաքրքիր չի տղամարդու հերոսությունները, նրա ոգին ու պայքարը: Հետաքրքիր չի, քանի որ որպես նոր մրցակիցներ իրանք՝ կանայք, արդեն ձեռնոց են նետել տղամարդկանց ու այսուհետ կանայք են մրցելու տղամարդկանց հետ կյանքի բոլոր բնագավառներում: Կախված ճոճասանդուղքով վեր բարձրացող տղամարդուն սպասումա նրա էդքան երազած կնոջ խրտվիլակ դարձած իդեալը, որը օդապարիկի տեսքով կողովի մեջ տանումա տղամարդուն ոչ մի տեղ...

Տղամարդուն մնումա մենակ կախվել նման խրտվիլակային իդեալից, ինչը մեծ հստակությամբ ցույց տալիս Ֆելինին իրա գլուխգործոց ֆիլմում:

Ի վերջո, տղամարդը իսկականիցա արթնանումա ու տեսնումա դիմացը՝ իրա սեփական ժպտացող կնոջը, իսկ կողքին տեսնումա նստած են իրա երազի ֆեմինիստ կանայք, որոնց հետ սակայն բառ անգամ չի փոխանակում: Ու վախեցած, նույնիսկ՝ սարսափը հոգում, ծածկվելով վերարկույով, կուչա գալիս պատուհանի մոտ, գնացքի անկյունում:


    


    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3392 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ