Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

100 կադրից մի նկար են առանձնացնում, որտեղ իրենց ձեռքին գիրք է, կամ փորձել են խորաթափանց հայացք ընդունել, ու ավելացնում Բալզակի կամ Շեքսպիրի տողերից, որպեսզի նայողները կարծեն, թե նկարում խելացի էակ է

03:20, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
100 կադրից մի նկար են առանձնացնում, որտեղ իրենց ձեռքին գիրք է, կամ փորձել են խորաթափանց հայացք ընդունել, ու ավելացնում Բալզակի կամ Շեքսպիրի տողերից, որպեսզի նայողները կարծեն, թե նկարում խելացի էակ է
     Մարդկանց մի տեսակ կա, որոնց կարելի է անվանել ինքնահաստատվող ու սահմանափակ տեսակ։ Այդպիսիք հաճախ շատ են երևում սոցցանցերում։ Սովորաբար նրանց բնորոշ է քննադատել այնպիսի բաները, որոնք միգուցե և ժամանակին իրենք են արել։ Մեկ էլ կտեսնես մի ինչ-որ տղայի գրած նամակը կնկարեն և կդնեն իրենց էջում։ Ի՞նչ միտում ունի դա։ Ինքնահաստատվել՝ ինձ շատ են գրում, դիմացինին ծաղրել, ու փորձել այդ ամենի միջոցով միավորներ հավաքել։ Իրականում այս ամենի պատճառը զուտ այն փաստն է, որ այդ տղայի նկարները նայել է, և իրեն դուր չի եկել, այլ ոչ թե նա այդքան բարոյականության մարմնացում է։ Այս մարդկանց թվին են դասվում նաև նրանք, ովքեր 100 կադրից մի նկար են առանձնացնում, որտեղ իրենց ձեռքին գիրք է, կամ փորձել են խորաթափանց հայացք ընդունել, ու հետը ավելացնում Բալզակի կամ Շեքսպիրի տողերից, որպեսզի նայողները կարծեն, թե նկարում շատ խելացի էակ է։ Շատ հաճախ կարելի է նկատել նաև, որ իրենց էջերում դնում են, թե իբր ինչ-որ գիրք են կարդում, կամ հատված են դնում այդ գրքից, փորձի համար կարելի է հաջորդ օրը նրան այդ գրքի հերոսներից մի քանիսի անունը տալ ու հասկանալ, որ դիմացինդ պարզապես խաղում է, ու սոցցանցում և իրական կյանքում երևացող մարդիկ հակապատկերներ են․․․
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2040 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ