Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Չկա այնպիսի մի մարդ, որը մտածում է թե ինքը հիմար է, բոլորը վստահ են, որ իրենք խելացի են, բայց թե ինչո՞ւ ենք այսքան տգետ հասարակությունում ապրում չեն կարող ասել

03:07, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
Չկա այնպիսի մի մարդ, որը մտածում է թե ինքը հիմար է, բոլորը վստահ են, որ իրենք խելացի են, բայց թե ինչո՞ւ ենք այսքան տգետ հասարակությունում ապրում չեն կարող ասել
     Հետաքրքիր մի բան կա մեր հասարակության մեջ, երբ մեկը հայերի մասին վատն է ասում, սկսում են ամբողջ ազգով այդ մեկին վիրավորել։ Փոխարենը, երբ մեկ այլ մարդ ասում է հայերը լավն են, սկսում են այդ մարդուն մեծարել։ Նույնը տեղի է ունենում ավելի փոքր մասշտաբով, երբ մեկին ասում ես, որ նա հիմար է, վիրավորվում է, բայց երբ ասում ես, որ խելացի է, ինչքան էլ, որ ինքդ քո մեջ գիտակցում ես, որ ուղղակի հաճոյանալու համար ես ասել, դիմացինդ սկսում է ուրախանալ և համաձայնվել քեզ հետ։ Երբեք պետք չէ լուրջ վերաբերվել այնպիսի մարդկանց, ովքեր ձեր կամ ձեր ազգի մասին ինչ-որ բան ասելուց փաստերով չեն խոսում, քանզի եթե տհաճ սուտը չեք ուզում լսել, ապա կրկնակի անգամ պիտի տանել չկարողանաք հաճելի սուտը։ Ու ամենահետաքրքիրը, որ չկա այնպիսի մարդ, որը մտածում է թե ինքը հիմար է, եթե այդ գիտակցումը լիներ, միգուցե հենց դա էլ խելքի բերեր հիմարին։ Թե չէ բոլորը վստահ են, որ իրենք խելացի են, բայց թե ինչո՞ւ ենք այսքան տգետ հասարակությունում ապրում չեն կարող ասել։ Եթե հիմա մարդկանց շրջանում հարցում անցկացնեն այսպիսի համաձայն ե՞ք, որ Հայաստանի բնակչության կեսը տգետ է, վստահաբար ասելու են այո, ու առանց երկմտելու իրենց ներառելու են այն մյուս կեսի մեջ։ Հարգելիներս ցանկացած հեղափոխություն պետք է սկսեք ինքներդ ձեզնից։ Եվ, եթե դա ստացվում է, ուրեմն դուք հաղթահարել եք գլխավոր փուլը։
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1826 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ