Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Հոդվածներ

Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
14:10, կիրակի, 03 դեկտեմբերի, 2017 թ.
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
     ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ
    
     /հատված/
     Բան ՀԴ
     Սրտի խորքից խոսք Աստուծո հետ
     Ա
     Արքա՛ երկնավոր, դու Տե՜ր բոլորի,
     Ամեն բանի մեջ և ամեն դեպքում միշտ երկայնամիտ,
     Կենդանի Աստուծո անքնին Որդի:
     Այնտեղ պետք է ողորմել իսկապես,
     Ուր կտրված է հույսը վաստակի.
     Այնտեղ պետք է μարեգործել,
     Ուր խափանված է մտքի տեսողությունը.
     Ա՛յնժամ պետք է մարդասիրել,
     Երμ տկարության վտանգն է պաշարել
     ներքուստ և արտաքուստ.
     Այնտե՛ղ է անհրաժեշտ ձեռքիդ
     բժշկությունն աստվածային,
     Ուր տեղի է տվել բոլորովին անդամների
     կենդանությունը.
     Այնտե՛ղ պետք է լինի այցելությունը,
     Ուր ելքի հնար չկա.
     Այնժա՛մ է քո մեծությունը,
     Երբ անհուսալի վերքն առողջացնես.
     Ա՛յն է հարազատ քո բնությանը,
     Որ անակնկալ ժամին փրկության համար հրաշագործես,
     Ա՛յն ժամանակ հանդես կգա քո հաղթանակը,
     Երբ վերջին շնչիս՝ կյանքի փակված դուռն
     իմ առջև բանաս.
     Այն են շնորհներդ վայելչական,
     Որ մոռանալով իմ չար գործերը՝ քո
     բարիները հիշես,
     Նրանո՛վ ես դու անոխակալ,
     Որ ապերախտիս երախտագետի հետ
     խնամարկես.
     Այնժամ ես միայն պիտի հասկանամ,
     Թե ընդունեցիր բանավոր նվերս՝ նախկին
     գթությամբդ,
     Եթե վերացնես իմ չար սովորությունները:
     Բ
     Այս պատճառով են հյուսվում ճառեր ու
     նվագերգություններ եղանակվում,
     Երբ Տերը բարի՝ բարեգործներին հասանելիքից պարգևատրում է և՛ չար ծառային:
     Այնպես որ մինչ նա բանտի է սպասում
     իրավամբ՝
     Տերը նրան արքայական ապարանքի մեջ է
     նստեցնում.
     Մինչ կանչված է նա տղմուտ գուբի մեջ
     բնակվելու,
     Նրան ամեն տեսակի կոչունքների մեջ
     գահերի վրա է բազմեցնում.
     Մինչ նայում է նա, որ աչքերը փորեն,
     Նայվածքը նրա ուղղում է դեպի ուրախ
     բարձունքներ.
     Մինչ սպասում է նա իր մատների
     ծայրատումին,
     Համարձակության մատանի է մատուցում
     նրան. (Ղուկ․ ԺԵ. 22)
     Մինչ վախենում է գանակոծվելուց,
     Նրան գթառատ իր գիրկն է առնում.
     Մինչ կորստյան է պատրաստվում ահով,
     Բազմության առաջ, ի տես բոլորի՝ վեր է
     բարձրացնում.
     Մինչ նա սատակիչ մահվա՛ն աչք ունի,
     Նրան կյանքի հետ տալիս է և՛ փառք.
     Մինչ սպասում է իրեն գլխատեն,
     Նրան պսակով է պայծառացնում:
     Սրանք են, գթա՜ծ, պտուղներն օրհնյալ քո
     սքանչելարմատ շառավիղների.
     Սրանք են կյանքի արգասիքները քո
     արարչական հրամանների.
     Սրանք են ըղձալի խորհուրդները քո
     խոստովանված տենչանքների.
     Սրանք են լույսի ճաճանչները քո
     ամենասփյուռ ճառագայթների.
     Սրանք են ախորժելի ճաշակները քո
     բարեբանյալ քաղցրության:
     Գ
     Եվ այս բոլորը քոնն են միայն, Տե՜ր,
     Քո ներշնչումով եմ գրել սրանք.
     Ուստի ես, օրհնյալ, աղաչում եմ քեզ, այդ
     պարգևներիցդ ի՛նձ էլ շնորհիր.
     Բա՛ց, Տեր, քո բարիքների գանձարանը,
     ըստ առակողի աղերսանքների:
     Բարիքներիդ ամբարներում չխառնես
     դու իմ չարիքներից.
     Չշտեմարանես քեզ համար սիրելի գթության
     և ողորմության հետ ատելի ոխեր և
     բարկություններ.
     Քո պաշտելի ստացվածքներում չպահե՜ս
     քեզ համար անախորժ մթություններ
     ու դժնություններ,
     Եվ ինձ վնասող մեղքեր ու թշվառություններ:
     Կյանքիդ մատյանում քո օրհնյալ աջով չգրե՜ս
     դու պարտամուրհակն իմ անեծքների,
     Այլ ինձ համար անհնար համարվածները
     դյուրին ու հեշտ ցույց տալով՝
     Կրկնակի անգամ և է՛լ ավելի մեծացնես
     դու քո անունը, ո՜վ Տեր:
     Տալիքներս շատ են և անհաշիվ,
     Բայց քո հրաշալի ողորմությունն
     անհամեմատ ավելի է.
     Բազում են մեղանչանքներս,
     Բայց ներողությանդ հետ համեմատած՝
     շա՜տ քիչ են նրանք,
     Հաճախակի են չարություններս,
     Բայց հաղթող է միշտ ամեն բանի դեմ
     մարդասիրությունդ, ո՜վ ամենակալ.
     Անձիս արատներն ի՛նձ համար են ծանր
     և անթվելի,
     Բայց քեզ համար խիստ թեթև են նրանք
     և սահմանափակ.
     Ամոթապարտիս պտղաμերած մեղքերի
     զենքերն այնքան զորեղ չեն
     կենդանանալու,
     Որքան հիշատակն անմահիդ մահվան՝ կործանողի բռնությունը վանելու համար:
     Փոքրիկ խավարն ի՞նչ կարող է ազդել
     Աստծուդ լույսին.
     Դույզն աղջամուղջը ինչպե՞ս դիմանա
     ճառագայթներիդ.
     Քո խաչելության չարչարանքի հետ
     ինչպե՞ս կշռվի
     Իմ տկար մարմնի հեշտասեր խակությունը.
     Ամենակալիդ առատության աչքին ի՞նչ են
     որ մեղքերի կույտերը ողջ տիեզերքի,
     Եթե ոչ հողի դյուրափխրուն կոշտ, որ իսկույն
     ևեթ կփոշիանա քարի հարվածով․
     Եվ կամ անձրևի պղպջակ, որ կամքիդ հորդառատ
     հոսմամբ կպայթի իսկույն և կչքանա:
     վ կամ անձրևի պղպջակ, որ կամքիդ հորդառատ հոսմամբ կպայթի իսկույն և կչքանա:
     Քո ամենազոր և ամենահնար կարողությունը
     Իմ հանցանքները քավելու համար
     ժամանակի պետք չունի բոլորովին, –
     Ո՛չ ակնթարթի,
     Ո՛չ թռուցիկ ակնարկի տևողության,
     Ո՛չ կայծակնային կարճատև նայվածքի,
     Ո՛չ ամենափոքր ուշացման,
     Ո՛չ փութագնաց ոտքի քայլափոխի,
     Ո՛չ կանգունաչափ բարձրությունից կաթիլի անկման,
     Ո՛չ մտքով քաշված մի գծի,
     Ո՛չ լույսի արագության,
     Ո՛չ շնչառության չափ միջոցի:
     Այս բոլոր անձև, աննշան և անկայուն
     օրինակներից
     Ո՛չ մեկը այնքան առժամյա արագ և
     փութանցիկ չէ,
     Որքան մեղքերիս կուտակված սառույցների
     հալվելը, ցնդելն ու վերանալը քո զորությամբ,
     Աստվա՜ծ բոլորի Տեր Հիսուս Քրիստոս,
     Որդիդ անքնին՝ կենդանի Աստուծո:
     Դո՛ւ, որ քաղցր արև ես պարգևում
     բարիների հետ նաև չարերին,
     Եվ անձրևում ես ամենքի վրա անաչառորեն,
     Կշռում ես իրավամբ և չափում նրանց
     վշտերն ու հոգսերն հավասարապես.
     Փորձության փոքրիկ խթանով ես դու վճարել
     տալիս պարտքերը նրանց այստե՛ղ իսկ,
     Որոնք մեծ համբերությամբ սպասում են
     վերին հանգստին:
     Իսկ ովքեր երկրային կենցաղն ընտրեցին,
     Դու ողորմությամբ ներո՜ւմ ես նրանց,
     Սրանց էլ տալով դարման նրանց հետ՝ սպասում
     ես դու միշտ նրանց դարձին:
     Փա՜ռք ամենազորիդ՝
     Բարեխնամ երկայնամտությամբ գործած
     քո բոլոր հրաշքների համար,
     Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2717 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ