Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Եղել են ժամանակներ, երբ մարդկանց ստիպել են իրենց գրվածքն ուտել

12:19, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2017 թ.
Եղել են ժամանակներ, երբ մարդկանց ստիպել են իրենց գրվածքն ուտել

Մարդկային հնարամտությունը գրողի գիրքն այրելուց էլ ավելի մեծ անարգանքի է արժանացրել հենց գրողին: Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ դատարանի վճռով գրքի հեղինակին պարտադրել են ուտել իր ստեղծագործությունը:


     «Քանի որ գրքի պարունակությունը թունավոր է, ապա թող դրանով թունավորվի հեղինակն ինքը» . այսպիսին է «դատավճիռների» գաղափարական հենքը: Այս բնույթի ամենահին դատավճիռը կայացվել է 1523 թվականին: Զոհի անունն է Յոբստ Վեյսբրոդտ (թարգմանաբար` «սպիտակ հաց»): Նա մի ինչ-որ ապստամբական բովանդակության թռուցիկ-պարսավագիր է գրել, և Սաքսոնիայի կուրֆյուրստը, որպես պատիժ, նրան ստիպել է ուտել սեփական պարսավագիրը:

1643 թվականին Դանիայում մի անանուն թռուցիկ է տպագրվում, որտեղ դատապարտվում է շվեդների ուխտադրժությունը դանիացիների նկատմամբ: Շվեդիայի իշխանությունները կարողանում են գտնել հեղինակին ու ձերբակալել: Նրա դատավճիռը շատ անսովոր է եղել: Հանցագործին առաջարկել են ընտրություն կատարել. Նա կա'մ պետք է ուտեր իր պարսավագիրը, կա'մ` գլխատվեր: Բնականաբար, պարսավագրի հեղինակի համար սեփական գլուխը ստամոքսից ավելի արժեքավոր է եղել, ու նա նախընտրել է պահպանել գլուխը: Դատավորները նրա նկատմամբ գթասրտություն են ցուցաբերել, ու թույլ են տվել, որ նա պարսավագիրը ոչ թե հում վիճակում ուտի, այլ` տաք ապուրի մեջ եփված վիճակում:

Սովորաբար, այդպես վարվել են այն հեղինակների հետ, ովքեր վիրավորանք են հասցրել բարձրաստիճան անհատների բարոյական սկզբունքներին: Խորամանկ տիրակալները շրջահայացորեն նախընտրել են հեղինակին խայտառակել, քան մահվան դատապարտելով` նրան նահատակի համբավի արժանացնել:

Իշխանական մաղձը թափվել է ոչ միայն հասարակ մարդկանց, այլև` բարձրաստիճան ազնվականների վրա: Վեյմարի հերցոգը չի խնայում նույնիսկ կայսերական խորհրդական, բարոն Իսահակ Ֆորլմերին, որը հանդգնել էր պարսավագրով քննադատել հերցոգին: Խեղճ բարոնը ևս ստիպված է լինում իր գրվածքն ուտել ու, ինչպես հրամայված էր, չտրտնջալ մթերքի անհամությունից:

Առավել դառն է լինում Անդրեաս Օլդենբուգերի «կերակուրը»: 1668 թվականին նա մի գիրք է հրատարակում, որում բացահայտում է գերմանացի մի իշխանի սիրային արկածները: Բայց շուտով պարզվում է, թե ով է գրքի հեղինակը, և ժամանակի նշանավոր իրավաբանին ու հրապարակախոսին դատի են տալիս: Օլդենբուրգերը պիտի մտրակի հարվածների տակ ուտեր ամբողջ գիրքը: Գրողները դրանից առավել մեծ անարգանքի չէին ենթարկվել:

Բայց պատմությունն արձանագրել է առավել անհեթեթ պատիժներ: Պիեր Ռամեն (Պիտեր Ռամուս) եղել է 16-րդ դարի ամենակրթված հումանիստներից մեկը: Նա իր երկու ստեղծագործություններում քննադատել ու ծաղրել է արիստոկրատական-տիրացուական տրամաբանությունը, որի հենասյունն այն ժամանակ ամենազոր «Սորբոն» համալսարանն էր: Պիեր Ռամեի հետ բանավեճում «Սորբոն» -ը պարտվում է, և այդժամ արքայական հրաման է արձակվում, որով արգելվում է Ռամեի երկու գրքերի տարածումը: Այդպիսի բան էլի էր տեղի ունեցել, իսկ այս հրամանը հարվածում էր նաև Ռամեի անձին: Նրան մարմնական պատիժ էր սպառնում, եթե համարձակվեր հրապարակային բանավեճի մեջ մտնել Փարիզի համալսարանի հետ: Բայց վրեժխնդրության ծարավի համալսարանը այս արգելքով չի գոհանում և առավել խիստ պատիժ է պահանջում: Եվ մի նոր որոշմամբ Ռամեին արգելվում է փիլիսոփայական կամ տրամաբանությանը վերաբերող իր ստեղծագործությունները որևէ հրապարակային վայրում կարդալ:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2994 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ