Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ՄԱԿԱՐԴԱԿ 3. ՌԱԲԻԶ ՈՒ ԴԱՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
20:46, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
ՄԱԿԱՐԴԱԿ 3. ՌԱԲԻԶ ՈՒ ԴԱՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասարակության՝ որպես մի մեծ տան մեջ, բնակվում են տարբեր ճաշակի ու նախասիրությունների մարդիկ, ովքեր լսում են տարբեր ոճի երաժշտություններ: Նման համակեցության մեջ ինֆարկտի հասնելու ռիսկը՝ մեծա, քանի որ մարդիկ կարան էդ համակեցության մեջ իրար նաև տանջեն իրանց երաժշտական ճաշակով: Ասենք, ռաբիզ լսողը պտի տանջվի դասական երաժշտության լսողի դրած երաժշտությունից ու հակառակը, դասական լսողը պտի գալարվի ռաբիզի ելևէջներից: Մեկը պտի իրա ատամները կրճտացնի Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Շոստակովիչի, Չայկովսկու երաժշտության, մյուսը՝ Սպիտակցի Հայկոյի, Վարդանիկի, Թաթուլի, Իբոյի ոռնոցների վրա: Հայտնիյա, որ մարդ տանջելու մեթոդների մեջ երբեմն օգտվում են ուժեղ ու անկանոն աղմուկից, որից հավասարակշռված սատանան անգամ խելքը կթռցներ ու կխառներ սեփական մտքերը: Նման մի աղմուկ էլ դասականը գնահատողի համար հանդիսանումա՝ ռաբիզը: Իրա հերթին դասականը չսիրողի համար գոյություն ունի ռաբիզ ու ՝՝ռաբիզի դասական՝՝, որից դուրս ցանկացած երաժշտություն ռաբիզասերի ականջում անտանելի ցավա առաջբ բերում:

Այնուամենայնիվ, հարցը մակարդակի մեջա:

Էն, ինչը որ մենք ասում ենք ճաշակ, էդ դաստիրակության ու սոցիալականության հետևանքա, որը իրա հերթին հենց ձևավորումա որոշակի մակարդակ: Հիմա հասկանալիյա, թե ինչի են հայ անունը կրող վանդալները խոսք բացել Օպերայի ու Բալետի շենքը ավիրելու, կամ նրա տանիքին ռեստորան բաց անելու մասին: Լյումպեն մասսան լափելուց բացի այլ ձգտումներ չունի: Պատահական չի, որ ռաբիզը մեծամասմաբ տարածվածա լսել սեղանների, կերուխումների ժամանակ, ինչ որ չափով էլ՝ ռեմոնտչիկների բրիգադներում, ովքեր գյաջոտ մալեն ու շպակլին ձեռները հա՛մ գորձ են անում, հա՛մ էլ՝ քթի տակ մռմռալով, երգից մի քանի տակտ առաջ, կամ՝ հետ ընգնելով, ձայնակցում են իրանց սիրելի ռաբիզի «դասականի» աղեկտուր ոռնոցին:

Ռաբիզը պրոպագանդողները ու խրախուսողները էսօր իրանց առաջ նպատակ են դրել՝ ոչնչացնել դասականը, անգամ դասականություն խորհրդանշող, մարմնավորող անունները, ինչպիսի իմաստ ու նշանակություն որ ունեն «օպերա» ու «բալետ» բառերը իրանց մեջ: Իսկ դասական բառը, որով բնորոշում են երաժշտության էդ տեսակը, պատահական բառ չի: Դասական՝ նկատի ուենալով՝ ոչ բոլորի համար, ընե՛նց մի խավի՝ դասի համար, որոնց գեղագիտական ճաշակը շատ ավելի բարձրա կանգնած մեծամասնական լյումպեն - պրոլետարական դասակարգի կենցաղային - կերուխումային մակարդակի ճաշակից: Ռաբիզը ցածրակարգ, գռեհիկ, անգրագետ ընկալումներով կենցաղ ու նրանում առկա աղբի թե՛ պատկերացում, թե՛ մատուցումա: Ռաբիզը կյանքի կեղտոտ մասը ներկայացնող անընդհատ շրջապտույտա, որը դուրսա գալիս ամբոխից ու վերադարձվումա իրան՝ ամբոխին: Ռաբիզին տրամագծորեն հակառակա երաժշտության մեջ դասականը ու դասականությունը, որը ի տարբերություն ռաբիզի, կանգնածա լրիվ ուրիշ ու բարձր հարթակին ու դրանով՝ զերծա կենցաղի էժան աղբից:

Պատկերավոր ասած, դասականությունը՝ իրա ծառի արմատներով, հազիվ հպվումա երկրին, իսկ փարթամ ու հարուստ ճյուղերի սաղարթով շոշափումա երկնակամարը՝ անվերջ ձգտելով դեպի իդեալականը՝ աստվածայինը:
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     01.12.2017

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2920 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ