Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Հոդվածներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրենի հետ

18:23, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրենի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել Միջերկրածովյան ինտեգրման ցանցի աշխատանքներին Երևանի քաղաքապետարանի հնարավոր մասնակցության և համագործակցության վերաբերյալ: Հարկ է նշել, որ Միջերկրածովյան ինտեգրման կենտրոնի նպատակը ստեղծված ցանցի միջոցով Սիրիայի փախստականների ընդունման և աջակցության գծով ձեռք բերված փորձը և գիտելիքները փոխանակելն է:

Ողջունելով հյուրին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ համառոտ ներկայացրել է այն ծրագրերն ու սոցիալական նշանակության նախաձեռնությունները, որոնք իրականացվել և իրականացվում են Երևանի քաղաքապետարանի կողմից՝ մայրաքաղաքում բնակվող սիրիահայ ընտանիքներին աջակցելու նպատակով:
     «Առաջին իսկ օրվանից Երևանը սիրով է ընդունել հազարավոր այն սիրիահայերին, որոնք որոշել են բնակություն հաստատել մայրաքաղաքում: Սիրիահայ ընտանիքների խնդիրների կարգավորումը եղել և շարունակելու է մնալ մեր մշտական ուշադրության կենտրոնում և տարեկան ծրագրով նրանց ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը ևս կրելու են շարունակական բնույթ: Մենք մշտապես բաց և պատրաստակամ ենք` քննարկելու համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ այդ ծրագրերն ուղղված են մեր բնակիչների բարօրությանը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
     Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն առանձնակի կարևորել է սիրիահայերի աջակցության հարցում Երևանի քաղաքապետի հետևողականությունն ու մոտեցումները՝ նկատելով, որ այն իսկապես անհրաժեշտ է ու կարևոր:
     «Պարոն քաղաքապետ, Միջերկրածովյան ինտեգրման ցանցը համախմբում է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում փախստականներին ընդունող տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմը և պաշտոնատար անձանց: Այն միտված է փախստականներ ընդունող քաղաքապետարանների փորձի փոխանակման և փորձառության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը՝ ապահովելով հյուընկալող համայնքների և փախստականների փոխադարձ բարեկեցությունը: Հաշվի առնելով այս հարցում Երևանի քաղաքապետարանի հետևողականությունը՝ համոզված եմ, որ փորձի փոխանակման տեսանկյունից Երևանն իսկապես ասելիք ունի, և մենք անչափ կարևորում ենք Երևանի քաղաքապետարանի մասնակցությունը ցանցի աշխատանքներին», - նշել է Սիլվի Բոսութղոն:
     Հանդիպման շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ, որն էլ կքննարկի ու կնախանշի Միջերկրածովյան ինտեգրման ցանցի աշխատանքներին Երևանի քաղաքապետարանի մասնակցության հետ կապված անհրաժեշտ հարցերն ու քայլերը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
558 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ