Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Հոդվածներ

«Կյանքն առանց բռնության»

14:42, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
«Կյանքն առանց բռնության»
     Կապանի N13 հիմնական դպրոցի VI դասարանի աշակերտների հետ 29.11.2017թ. Վորլդ Վիժն Կապան և «Մանկական կենտրոն» -ը իրականացրեց «Կյանքն առանց բռնության» թեմայով սեմինար-զրույց: /Սեմինարավար Կապանի «Մանկական կենտրոն» -ի տնօրեն Մայա Միրզոյան/
     Կազմակերպվեց քննարկումներ երեխաների իրավունքների, նրանց հանդեպ կիրառվող բռնությունների վերաբերյալ: Երեխաներին բացատրվեց «բռնություն» հասկացությունը, բռնության տեսակները, բռնության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները:
     Ինտերակտիվ զրույցի ընքացքում երեխաները իրազեկվեցին բռնության ենթարկված անձի ճիշտ և քաղաքակիրթ վարքագիծ դրսևորելու անհրաժեշտության, ձեռնարկվելիք քայլերի, պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների կարևոր դերակատարության մասին: Սեմինար-զրույցն ամփոփվեց թեմային առնչվող տեսահոլովակի ցուցադրությամբ:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
254 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ