Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Զրույց երիտասարդ ստեղծագործող Ջեննի Բալյանի հետ

22:55, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Զրույց երիտասարդ ստեղծագործող Ջեննի Բալյանի հետ

Ինձ կանչել էիր երազներիդ մեջ,
    
Չհավատալով, որ մոտ ես այդքան
    
Իրականության պատուհաններին,
    
Եվ ես պոկվել եմ անցյալ թվացող
    
Այն կարոտների շիկնած թասերից,
    
Ու լցվել հանկարծ ափերիդ ներսում՝
    
Գծելով մի նո՛ր, մի նո՛ր գոյություն...
    
Ես պոկվել եմ այն հին ժամանակի
    
Անկենդան, մեռած ծալքերի միջից՝
    
Ու կենդանացել քո շնչառության
    
Ամեն անկյունում


    

Ջեննի Բալյան
    
    


    

Ջեննի Բալյանի անունով ստորագրված գրերն առաջին անգամ կարդացի «Երիտասարդ գրողներ գրական ակումբի» էջերում, պարզվեց նա այդ ակումբի ղեկվարներց մեկն է, և քանի որ սիրում եմ կարդալ այնպիսի ստեղծագործություններ, որանցում բառերը հատուկ գրված չեն՝ զուտ հանգավորումը պահելու նկատառումով, այլ գալիս են ներսից, սկսեցի հետևել Ջեննի Բալյանի հրապարակումներին, իսկ հետո ցանկություն առաջացավ խոսել ու պատմել նրա մասին:


    

Կպատմե՞ք ձեր մանկությունից, երազանքներից . մանկությունից ի՞նչ է մնացել ձեզ հետ:


    

Մանկությունս միշտ վերհիշել եմ, սակայն այս հարցի մասին չեմ մտածել, այն իմ ներսում լավ պահված մի փոքրիկ արկղի մեջ է դրված։ Ես հետաքրքիր մանկություն եմ ունեցել, ինչպես բոլորը ունեցել եմ երազանքներ, որոնց մի մասը կատարվել են, մի մասը՝ ոչ, մյուսներն էլ ՝ մոռացվել։ Դեռ մանկությունից երազում էի ունենալ իմ սեփական հեքիաթը, ունեցել եմ, կան նաև անավարտ երազանքներ, որոնք այդպես էլ անավարտ կմնան, մանկությունից ինձ մնացել է մանկությունսերեխայի նման ամեն մանրուքի վրա ուրախանալու կարողությունս, ու մարդկանց հանդեպ չչարանալու ունակությունս։


    

Օրինակ նկարիչները հաճախ նկարում են այն, ինչը ապրել են մանկության օրերին` լավը կամ վատը, քո ստեղծագործություններում կա՞ն մանկության հետքերը, թե՞ ոչ:


    

Անխոս երևում են։ Նման գործեր շատ ունեմ։ Յուրաքանչյուր ստեղծագործող իր ներսի աշխարհն է գրում հիմնականում։ Անցյալ, ներկա ու ապագա։


    

Ո՞րն է ձեր առաքելությունը այս ասպարեզում, պարզապես գրել այն ինչ զգում եք, թե կան խնդիրներ, որոնք կուզեք լուծել գրերով:


    

Յուրաքանչյուր ոք իր կյանքում ունի առաքելություն, եթե չի որոշել կյանքն ապրել անիմաստ։ Ես իմ առաքելությունը համարում եմ մարդկանց մոտեցնել իրենց հոգուն ու լսել նրան, մաքրել այն, թող բարին հոգում գերակշռի։ Գրում եմ ոչ միայն զգացածս, այլ նաև տեսածս, բարձրաձայնում եմ հաճախ խնդիրների մասին, որոնք մարդկանց հոգեհարազատ են, ցավ են պատճառում, սակայն գրելով ոչ մի խնդիր չի կարգավորվի, կգրես, կկարդան, կասեն ապրես, բայց դրանով ոչ մի հարց չի լուծվի երբեք։ Գործել է պետք, իսկ այսօր ցավոք գլոբալ խնդիրների մասին մենք կամ խոսում ենք, կամ գրում միայն


    

Ե՞րբ եք սկսել գրել, ի՞նչ դեր ու նշանակություն ունի ստեղծագործելը ձեր կյանքում:


    
Գրել սկսել եմ 4-րդ դասարանից։ Ստեղծագործելը իմ մի մասնիկն է, առանց դրա ես չեմ պատկերացնում ինձ, ես անցած կյանքս ապրել եմ ստեղծագործ, նրա դերը մեծ է եղել՝ այն ինքնաճանաչման ուղի է եղել, ինքնահաղթման, ինքնամաքրման ու ներման նաև։ Այս պահին այն իմ եսն է, այն ես եմ ու դերը նրա աննկարագրելի է: Շնչում եմ նա է, խեղդվում եմ նա է


    

Կան գրողներ, ովքեր նկարիչների նման իրենց գրերում գույներ ունեն, ո՞րն է ձեր գրերի գույնը, եթե կան այդպիսիք:


    

Իմ գրերում բոլոր գույները ժամանակ առ ժամանակ արտացոլվում են, երբեմն բոլորը միասին, երբեմն մեկը մի քիչ շատ։ Կարծում եմ իմ ընթերցողը այդ գույների առկայությունը միշտ զգում է։


    

Ի՞նչ է տվել ձեզ «Երիտասարդ գրողներ գրական ակումբը»:


    

ԵԳԳԱ -ն ինձ տվել է ընկերներ։


    

Ի՞նչ դժվարությունն կան երիտասարդ գրողների առջև հիմա:


    

Դժվարություններ շատ կան։ Սկսած անձնական գիրք տպագրելուց մինչև կարդացվելը, լսելի դառնալը։ Ինչպես և բոլոր բնագավառներում՝ այստեղ ևս «կեղտը» շատ է, հիմա տաղանդն ու անտաղանդը մի գծի վրա են, որը արդեն դժվարեցնում է իրական գրողի անցնելիք ուղին։


    

Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ գրողներին


    

Ինքնակատարելագործվել անընդհատ, կարդալ շատ, լսել, վերցնել այն, ինչը պետք է, երկու երեք ծափերից հետո չմեծամտանալ ու չմոռանալ, որ գրականությունը արժեք է, որի թանկությունը մեր ձեռքերում է, որը պետք է փոխանցել ապագա սերունդներին՝ զգուշորեն։


    

Կա՞ն գրողներ, ովքեր ձեր կյանքում որևէ դեր են ունեցել, ու՞մ կառանձնացնեք:


    

Կյանքում որևէ դեր չէի ասի, չնայած որ գրականությունը միշտ եմ սիրել ՝ դեռ փոքրուց, երբ նույնիսկ տառերը չգիտեի։ Սակայն մեր մեծերից սովորել եմ ու կառանձնացնեմ ՝ Սևակ, Չարենց, Սահյան, Տերյան…

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1352 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ