Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Մենք արտասանում ենք «Լիբանան», իսկ ռուսները՝ «Լիվան», մենք արտասանում ենք «Լիբիա», իսկ ռուսները՝ «Լիվիա». ինչո՞ւ

20:19, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Մենք արտասանում ենք «Լիբանան», իսկ ռուսները՝ «Լիվան», մենք արտասանում ենք «Լիբիա», իսկ ռուսները՝ «Լիվիա». ինչո՞ւ

Հունարենի որոշ տառեր տարբեր ժամանակներում տարբեր կերպ են արտասանվել: Օրինակ` «B» (բետա) տառը հնում «բ» է արտասանվել, իսկ միջնադարում այս տառը որպես «վ» է հնչեցվել (այստեղից էլ ռուսերեն «алфа-вит» -ը): Քանի որ լատիներենն ավելի վաղ է առնչվել հին հունարենին, իսկ արևմտաեվրոպական լեզուների հենքը լատիներենն է, այդ իսկ պատճառով այդ լեզուներում ոչ թե «алфа-вит» է, այլ` «alfa-bet», «alfa-bet», «alfa-beto» է: Հունարենին ավելի վաղ առնչված լեզուները «բ» -ն են գործածել, իսկ ավելի ուշ առնչվածները՝ «վ»: Օրինակ՝ Մենք արտասանում ենք «Լիբանան», իսկ ռուսները՝ «Լիվան», մենք արտասանում ենք «Լիբիա», իսկ ռուսները՝ «Լիվիա»:


     Այս փոփոխությունները որոշ անսպասելի հետևանքներ են ունեցել: Օրինակ` հնում ռուսական այբուբենի «И» հնչյունի արտասանության համար երեք տառ է եղել («И», «Й» և «իժիցա», որի տառանիշը «V» -ն է): Ինչո՞ւ է այդպես: Որովհետև ռուսական ներկայիս այբուբենն արտածվել է հինսլավոնականից, իսկ վերջինս էլ ստեղծվել է միջնադարում` հունական այբուբենի հենքի վրա, ստեղծվել է այն ժամանակներում, երբ հունարենում արդեն գործածվել են «էտա» -ն կամ «իտա» -ն, «յոտա» -ն ու «իպսիլոն» -ը: «Ф» հնչյունի համար ռուսական այբուբենում երկու տառ է եղել («ф» և «ֆիտա»): Ինչո՞ւ: Այս նույն պատճառով: . Ռուսական «ф» տառն արտահայտել է հունական «ֆի» -ն, իսկ ռուսական «ֆիտա» -ն` հունական «տետա» -ն: Միևնույն անունները հայերենին, լատիներենին ու եվրոպական այլ լեզուներին փոխանցվել են այն ժամանակ, երբ դրանցում դեռևս հնչել են հին հնչյունները, իսկ սլավոնականում ու ռուսականում դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ այդ հնչյուններն այլ կերպ են արտաբերվել: Եվ սա է պատճառը, որ, ասենք, ռուսերեն «Ֆեդոր» -ը հայերենում, գերմաներենում կամ ֆրանսերենում «Թեոդոր» է արտասանվում, իտալական «Բազիլիո» -ն ռուսերենում դարձել է «Վասիլի»:

Հույնն ասել է «Թհեբայ», հայերս` «Թեբե», իսկ ռուսները` «Ֆիվի», մենք ասում ենք «Աթենք», հույնը` «Աթհենայ», իսկ ռուսները` «Աֆինի»: Ճիշտ նույն կերպ մենք Պարի» -ին «Փարիզ» ենք արտասանում, իսկ ռուսները` «Պառիժ», ֆրանսիացիները` «Ռոմ», մենք` «Հռոմ», ռուսները` «Ռիմ»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4442 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ