Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երեք հոգանոց ընդդմիադիր խմբակը հանդես է գալիս պաթետիկ ելույթներով

Իրինա
Հեղինակ`
Իրինա
13:04, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Երեք հոգանոց ընդդմիադիր խմբակը հանդես է գալիս պաթետիկ ելույթներով
     Երևանի ավագանու Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանն անդրադարձավ ավագանու նիստի ընթացքում ԵԾ անդամների կողմից բոլոր թեմաներին անտեղի անդրադառնալուն, բայց բոլոր նախագծերին դրական քվեարկելուն: «Երեք հոգանոց ընդդմիադիր խմբակը հանդես է գալիս պաթետիկ ելույթներով, աշուղական արվեստը ներկայացնելով, բանաստեղծական տողերով և փորձում է օրակարգում բացասական երևույթներ ընդգծել, բայց միաժամանակ կողմ է քվեարկում բոլոր այն հարցերին, որոնց, ըստ իրենց ելույթների, դեմ են: Չեմ տեսնում տրամաբանություն, որ բոլորս այստեղ վայելենք նրանց աշուղական արվեստը: Իմաստը ո՞րն է, հարգելի գործընկերներ, եթե կողմ եք, ապա կողմ քվեարկեք», - ասաց նա:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3303 | 0 | 0
Facebook