Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

«Երկու քույրերիս փախցրել են ու լավ կլինի ես ավանդական հարսանիքով գնամ».-Բլից հարցազրույց Իննա Խոջամիրյանի հետ

Զավզակ
Հեղինակ`
Զավզակ
10:37, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
«Երկու քույրերիս փախցրել են ու լավ կլինի ես ավանդական հարսանիքով գնամ».-Բլից հարցազրույց Իննա Խոջամիրյանի հետ

Ինչպես պատրաստել հարիսա, քանի ժամ պահել գաղտնիք ու ում հետ առևանգվել. Arenanews.am կայքը շարունակում է բլից հարցազրույցների շարքն՝ այս անգամ հարցերն ուղղելով դերասանուհի Իննա Խոջամիրյանին:

Դերսանուհին այս պահին նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում:

-Եվ այսպես, Իննա, սկսեցինք,

Ի՞նչ է անհրաժեշտ հարիսա պատրաստելու համար:

Հարիսա պատրաստելու կարողություններ ու տրամադրություն:

-Ի՞նչ կգտնենք Ձեր սենյակում պեղումներ անելիս:

Ամենից շատ երևի գրքեր:

-Ամենազավեշտալի ու հիշվող ռեպլիկը՝ հնչած Ձեր հասցեին:

Ամենատարբերվողը երևի «եղնիկ» -ն է եղել մինչև հիմա:

-Ձեր ամենասիրելի օծանելիքի գինը:

100 միլիգրամը՝ 67 հազար դրամ:

-Հոլիվուդյան ո՞ր դերասանին օգնենք, որ Ձեզ առևանգի:

Կարծում եմ Լեոնարդո Դի Կապրիոյին արժե օգնել, չնայած, ճիշտն ասած, երկու քույրերիս փախցրել են ու լավ կլինի ես ավանդական հարսանիքով գնամ: Մի օգնեք:

-Ովքե՞ր են կառավարում աշխարհը, երբ կանայք զբաղված են:

Կարծում եմ աշխարհը միշտ երեխաներն են կառավարում:

-1 ժամ գրախանութում, թե՞ հագուստի խանութում. Ճիշտն ասեք, ստուգելու ենք:

Իհարկե գրախանութում:

-Ջնջու՞մ եք ֆեյսբուքի հին նկարները:

Կան նկարներ, որոնք ջնջում եմ, բայց վաղուց չեմ ջնջել, արժե:

-Ձեր անունը հազվադեպ հանդիպող անուններից է, ի՞նչ կերպ են անծանոթներն այն աղավաղում:

Ասում են Ինգա կամ Ինեսա, ու երկու տարբերակներն էլ տանել չեմ կարողանում, խնդրում եմ չանել նման բան:

-Ի՞նչ երբեք չեք կրի:

Երևի սև ցանցավոր զուգագուլպա:

-Ի՞նչ կապ ունի Իննան Մատենանադարանի հետ:

Քույրիկս այնտեղ է աշխատում, բացի դա մի քանի գիտական սեմինարների եմ մասնակցել՝ որպես կամավոր ու կոորդինատոր: Առհասարակ շատ հաճախ եմ այցելում Մատենադարան՝ հարուստ ու լավ գրադարան ունենք այնտեղ:

-Ձեր նկարների մեկնաբանություններին հազվադեպ եք պատասխանում, ասե՞նք Ձեզ էլ մեկնաբանություն չգրեն:

Չէ, հազվադեպ չէ, պատասխանում եմ՝ լայքում կամ սրտիկում եմ կամ մեկ ընդհանուր մեկնաբանություն եմ թողնում:

այկական երգարվեստից կատարում, որը խորհուրդ կտաք լսել:

Վերջին երգը եղել է Սիրուշոյի «Վույ ամանը», որը լսել եմ, այ իսկ եթե երաժշտություն՝ շատ հաճախ Համասյանին եմ լսում:

-Քոչարի պարել գիտե՞ք:

Այո:

-Ո՞ր թանգարանում կուզեիք փակված մնալ:

Լուվրում:

-Միջին վիճակագարական կինը ունակ է պահել գաղտնիքը միջինում 47 ժամ և 15 րոպե, որքա՞ն ժամանակ կկարողանաք Դուք գաղտնիք պահել:

Կան գաղտնիքներ, որոնք երբեք չեն բացահայտվի:


    

Շարունակությունն այստեղ ՝ Arenanews.am

Աղբյուրը` www.arenanews.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1575 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ