Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Հայաստանում լուրջ պայքար է սկսվել տեսահենության` պիռատության դեմ. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Զավզակ
Հեղինակ`
Զավզակ
10:34, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Հայաստանում լուրջ պայքար է սկսվել տեսահենության` պիռատության դեմ. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Վերջին օրերին եթերից և համացանցում հաճախ է հոլովվում «տեսահեն» բառը: Ովքե՞ր են նրանք, ինչ «առաքելություն» ունեն ու ինչ սև ամպեր են կուտակվում նրանց գլխավերևում: Տեսահեններն իրականում անհատ մարդիկ կամ կազմակերպություններ են, ովքեր ընտրել են գումար վաստակելու կարճ ճանապարհ՝ գողանալ արտադրողից իր հեղինակած հաղորդումը, տեղադրել տեսահեն կայքում ու յուրացնել հեռուսատաարտադրողի կողմից ակնկալվող եկամուտները. կարճ ու միևնույն ժամանակ պայթյունավտանգ ճանապարհ:

Ու պատահական չէ, որ հեղինակային իրավունքի նորմերն ու դրանց մասին խոսակցությունները քայլում են տեսահենների հետ՝ կողք կողքի: Այնտեղ, որտեղ գործում են տեսահեն կայքերն ու վաճառում կամ տարածում են գողոն, նույն տեղում ոտնահարվում են հեղինակային իրավունքներն ամենատարբեր ճանապարհներով: Արտադրողները և հեղինակները սկսում են վկայակոչել իրենց հեղիանակային իրավունքները, երբ ուղղակիորեն անհրաժեշտություն է ստեղծվում պաշտապենելու սեփական արտադրանքը:

Ամբողջ աշխարհում վերջին 10-15 տարիների ընթացքում ստեղծագործողներն սկսել են առավել հաճախ օգտվել իրենց հաղթաթուղթ դարձած հեղինակային իրավունքից: Բանն այն է, որ տեխնոլոգիական զարգացումները դաշտ են նետել նոր մարտահրավերներ՝ հնարավորություն ստեղծելով առավել հեշտ եղանակով «թռցնել» ուրիշի ստեղծածը:

Դե իսկ երբ տեխնիկական հնարավարություններին գումարվում են ոլորտը կարգավորող իրավական բացերը, հեռուստաարտադրողը կանգնում է իրական խնդրի առաջ՝ ի՞նչ անել, ինչպե՞ս գտնել իրավախախտին ու ինչպե՞ս պատժել նրան օրենքի սահմաններում:

Մեզանում այս հարցերն արդեն բարձրաձայնվում են և բավական մեծ ալիք է նկատվում, որը կարող է սրբել, տանել հայ արտադրողից գողացող տեսահեններին:

Արդարության համար նկատենք, որ մինչև վերջերս թե իրավապահ մարմինների, թե արտադրողների կողմից այս երևույթին չէր տրվում այն աստիճան կարևորություն, որ ձեռնարկվեին համապատասխան քայլեր ու գործնականում գողի օրը դառնար 40 օր:

Արդյունքում տպավորություն էր ստեղծվել, թե տեսահենությունը նորմալ երևույթ է, դրանց դեմ պայքարողներն էլ պարապ մարդիկ են:

Բայց վերջերս «Շանթ» հեռուստաընկերության կողմից նախաձեռնված միջոցառումները հաստատեցին, որ տեսահեններն ապահովագրված չեն անգամ այն դեպքում, երբ նրանց «գլուխները» թաքնված են Հայաստանից դուրս:

Հայտնի են դեպքեր, երբ կիբեր հանցագործները իրենց կայքերը գրանցում են այլ երկրներում, իրենց մխիթարելով, թե ով է երկրից երկիր անցնում կիբեր հանցագործ բռնելու: Մինչդեռ տեսահենների ուտոպիստական գաղափարները, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, բախվում են քննչական համալիր գործողությունների ու ունենում են ոչ նախանձելի հետևանքներ:

Պարզապես անհրաժեշտ էր այլ երկրներում բազմոցին պառկած և ուրիշի ստեղծածը յուրացնողին հասկացնել, որ հեռուստաարտադրողի և սիրավապահների ձեռքը կարող է իրեն էլ հասնել և վերջ:

Ասածը կնքում է վերջին օրինակը, երբ քննչական գործողությունների արդյունքում հայտնի դարձավ, որ «Շանթ» հեռուստաընկերության արտադրանքը յուրացնողներից մեկը Երևանում ապրող 29-ամյա մի տղամարդ է: Վերջինս «խելամտորեն» կայքը գրանցել էր ՌԴ-ում՝ իրավապահների աչքին թոզ փչելու համար ու արդյունքում արժանացել իրավապահների ուշադրությանն ու ստացել մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

Այս սարդոստայնում զոհ չդառնալու համար հեռուստադիտողը պետք է գիտակցի որ, օգտվելով կիբեր հանցագործի մատուցած գողոնից, վտանգի առաջ է կանգնում: Մինչև վերջին շաբաթները, հեռուստադիտողները հազիվ թե պատկերացնեին, թե ինչ վտանագավոր ու վնասատու խաղի մեջ են մտնում՝ օգտվելով տեսահեն կայքերի մատուցած հեռուստատեսային և այլ նյութերից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Աղբյուրը` www.arenanews.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1517 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ