Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԳԼԽԱՎՈՐ ՄԵՂԱՆՉՈՂԻՆ

Вести.ru
Հեղինակ`
Вести.ru
00:15, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԳԼԽԱՎՈՐ ՄԵՂԱՆՉՈՂԻՆ
    
    
     ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մասնակցել է ամենակոռումապցված, ամենաապօրինի՝ օրենքից դուրս աշխատող կառույցի ՀՀ հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Նիստը վարել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ, ՀՀ գլխավոր կաշառակեր, օրինազանց, սուտ զեկույցներով ՀՀ նախագահի ականջը ծանրացնող և վերջապես գող փիսո՝ Վահրամ Շահինյանը:
    
     ՀՀ նախագահը Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին շնորհավորել է Ծառայության կազմավորման 10-րդ տարեդարձի կապակցությամբ` նշելով, որ անցած տարիների ընթացքում Հատուկ քննչական ծառայությանը հաջողվել է ոչ միայն իր ուրույն առաքելությանը համարժեք տեղ զբաղեցնել պետական մարմինների համակարգում, այլև սեփական լուման ներդնել իրավապահ գործունեությանը նոր շունչ հաղորդելու գործում. «Վստահ եմ՝ գիտակցում եք, որ ապահով և մրցունակ պետություն դառնալու համար կա միայն մեկ ճանապարհ. այն է՝ անընդհատ զարգացնել ժողովրդավարական մեր ձեռքբերումները: Ավելի քան չորս տարի առաջ իմ հրամանագրով մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը իրավունքի գերակայության երաշխավորման անհրաժեշտությունն էր: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ այդ սկզբունքը կայացած ժողովրդավարություն ունենալու գլխավոր գրավականներից է: Այդ սկզբունքի ներքո իրացվելու է օրենքի առջև ընդհանուր հավասարության գաղափարը:
     Սա պետք է հստակ գիտակցեն բոլորը և, հատկապես, բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանք միշտ պետք է գործեն այն համոզումով, որ կարգավիճակը, պաշտոնը կամ կոչումը ոչ թե առավելություն են, այլ առաջին հերթին՝ պատասխանատվություն:
     Այստեղ է, որ խիստ կարևորվում է Հատուկ քննչական ծառայության դերը: Եթե ավելի պատկերավոր ասեմ, ապա սահմանադրական այս պահանջը կյանքի կոչելու գործում դուք նաև հատուկ առաքելություն ունեք: Որքան մեծ լինեն ձեր հաջողությունները օրենքի առջև բոլորի հավասարությունըերաշխավորելու գործում, այնքան տեսանելի և զգալի կլինի երկրում արդարադատությանհաղթանակը¦, - ասել է ՀՀ նախագահը:
     Բա ասող լինի հարգելի նախագահ մի օր հանձնարարեք մի հոգի նորմալ մասնագետի թող ուսումնասիրի այս կառույցի քննած գործերից մի քանիսը, ու ճշմարտացի զեկցի իրականում տիրող այս կառույցի կողմից քննված գործերի իրավական կողմից մասին տեսնենք այն ժամանակ էլ այսպիսի խոսքերով հանդես կգաք թե ոչ, տեսնենք դարձյա՞լ կսեղմեք այս դավաճանի ձեռքը թե ոչ:
     Այնպես որ հարգելի ՀՀ նախագահ որպես Սերժ Ազատի Սարգսյան կարող եք սեղմել ում ձեռքն ուզում եք, բայց որպես ՀՀ նախագահ կխնդրեինք ամեն մի դավաճան ստախոսի ձեռք չսեղմել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4617 | 0 | 0
Facebook